Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Համի տոն Մոսկվայում. հայկական սուրճ, լոլիկով ձվածեղ և գինե Հայաստանի համը

Մոսկվայում կազմակերպվել է համի խենթացնող տոն` Taste միջազգային գաստրոնոմիկ փառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում կազմակերպվել է համի խենթացնող տոն` Taste միջազգային գաստրոնոմիկ փառատոնը։ Taste–ի պատմությունը 10 տարի առաջ սկիզբ է առնում Լոնդոնից։ Այսօր 4 օր տևող գաստրոնոմիկ տոնը կազմակերպվում է աշխարհի 22 խոշորագույն քաղաքներում։ 7 տարի անընդմեջ «Աստի Գրուպ» ցուցահանդեսային ընկերությունը մեկ հարթակում միավորում է Մոսկվայի լավագույն ռեստորանները, հմուտ ռուս և միշլենյան շեֆ–խոհարարների, պրոֆեսիոնալ սոմելիեների և գինու փորձագետների ու ամենագլխավորը` այցելուների, որոնց համար համն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կյանքում։

Որպես հյուր` արդեն 4 տարի է այցելում եմ Taste և չեմ դադարում զարմանալ փառատոնի մասշտաբից, շքեղությունից ու անհավանական մթնոլորտից։ Ինձ գրավում է նաև փառատոնի լսարանը` այցելուներ, ովքեր սովոր են որակյալ հանգստի և պատրաստ են մեկնել զիլ ու գաստրոնոմիկ ճամփորդությունների երկրագնդի ամենատարբեր անկյուններ։ 

Այս տարի փառատոնի պատմության մեջ առաջին անգամ աուտենտիկ Հայաստանում տուրեր կազմակերպող առաջին տուրօպերատորը` «Վարդանուշ տատիկը», որոշել է Taste փառատոնի բոլոր այցելուներին ծանոթացնել Հայաստանում կազմակերպվող յուրահատուկ գաստրո և գինե տուրերին։

Մոսկվայում կազմակերպված գաստրոնոմիկ ամենավառ տոնի բազմաթիվ հյուրերի հետ մենք պատրաստել ենք հայկական սուրճ, լոլիկով ձվածեղ, համտեսել ենք գինու և կոնյակի մեջ պահված  պանիրներ, ուսումնասիրել ենք գինե Հայաստանի համն ու բույրը, սովորել ենք բարևել և պարել հայկական ձևով, մի խոսքով` այնպիսի տպավորություն էր, կարծես փառատոնի 4 օրվա ընթացքում տեղափոխվել էինք ծիրանե ամռան երկիր, և, իհարկե, խաղարկեցինք գլխավոր մրցանակը` գաստրոտուր դեպի Հայաստան` նախատեսված երկու անձի համար։

Տարեցտարի Հայաստան կազմակերպվող անհատական տուրերը դառնում են ավելի տարածված ռուսաստանցիների շրջանում։ Երևանի ռեստորանային ինդուստրիան հիացնում է իր խիզախ հաստատություններով, վառ կոնցեպտներով և դարավոր ավանդույթների ու ժամանակակից մոտեցումների ճիշտ համադրությամբ։ 

Չեմ կարող չնշել, որ հատուկ Taste փառատոնի համար արևային Երևանից ժամանել էլ «Yeremyan Projects» նախագծերի ցանցին պատկանող «Շերեփ» ռեստորանի սու–շեֆ Գևորգ Ստեփանյանը։ Շատերը Հայաստանն ասոցացնում են կոնյակի հետ, սակայն քչերը գիտեն, որ կոնյակ մենք պատրաստում ենք ընդամենը 150 տարի, այն դեպքում, երբ հենց ժամանակակից Հայաստանի տարածքում է գտնվում հնագույն գինեգործարանը` Արենի 1 քարանձավը, որը մոտ 6100 տարեկան է։

Վերջին 10 տարում հայ գինեգործներն իրականացրել են գինու իսկական հեղափոխություն` կանոնավոր կերպով արժանանալով ոսկե և արծաթե մեդալների գինու ամենահեղինակավոր մրցույթներում։

Ինձ հատկապես հաճելի է, որ Հայաստանի բուտիկային գինետները տեղակայված են գլխավոր տեսարժան վայրերի մոտակայքում` յուրօրինակ գինե տուրերը վերածելով վառ ու հարմարավետ իրադարձությունների։

Չնայած վատ եղանակին և տեղատարափ անձրևներին, առաջին նման փորձի արդյունքներն իմ ընկերությունում դրական եմ գնահատում։ Taste–ը ճիշտ հարթակ է` Հայաստանում կազմակերպված գաստրոնոմիկ և գինե ճամփորդություններն առաջ մղելու համար։ Այցելուների 80%–ը թիրախային լսարան է։ Taste–ի 4 օրում «Վարդանուշ տատիկ» տուրօպերատորի Instagram–ին է բաժանորդագրվել 300 իրական օգտատեր, direct–ով ստացվել են անհատական գինե տուրերի մեծ թվով հարցումներ, սոցցանցերում հսկայական արձագանք են ստացել Հայաստանի գաստրոնոմիկ ճամփորդությունները և ստացել ենք մեծ դրական լիցքեր յուրաքանչյուր հյուրից մեր վառ և ուրախ food տաղավարում։  

Փառատոնի հյուրերը նշում էին, որ հայկական տաղավարը շատ աուտենտիկ ու տրամադրող էր։ Իհարկե, չէ՞ որ որպես սեղաններ մենք օգտագործել էինք կաղնուց պատրաստված գինու տակառներ, որոնք Մոսկվա էին բերվել Voskevaz գինու գործարանից` հատուկ Taste of Moscow–ին մասնակցելու համար, իսկ ֆոտոգոտին զարդարել էր Մերուժան Խաչատրյանի նկարն ու կավե կարասը, որում ոչ այնքան վաղուց հնեցրել են գինի Հայաստանի առաջին գինե ամրոցում` Voskevaz Winery–ում։

Ուզում եմ շնորհավորել գինեգործներին, Voskevaz Van Ardi Old Bridge Voskeni փառատոնի մասնակիցներին գինե Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու կապակցությամբ, ինչպես նաև նշել Միքայելյանների ընտանեկան ֆերմայի պանիրները, որոնք ունեցան մեծ հաջողություն Taste–ի շրջանակում:

Taste of Moscow-ի մասին կարող եմ դեռ շատ երկար պատմել։ Գունեղ ֆոտոներին և տեսանյութերին կարող եք ծանոթանալ մեր Instagram–ում։ Հուսով եմ, որ հաջորդ տարի համի այս խենթ տոնը կկազմակերպվի Երևանում, և յուրաքանչյուր ոք կկարողանա այցելել։  Մինչ հանդիպում Հայաստանում կազմակերպվող անհատական գաստրո և գինե տուրերում` «Վարդանուշ տատիկի» հետ։

Ամալիա Ակոպովա, «Վարդանուշ տատիկ»

Share:
Թեգեր: Taste, գաստրոնոմիկ փառատոն, Մոսկվա
Նախորդ նյութը

Ի՞նչ է արմավենու գինին

Հաջորդ նյութը

Սննդի միջոցով ուղեղի աշխատանքը բարելավելու 5 միջոց

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Դդմատոն. Երևանում անցկացվում է հերթական «համեղ» փառատոնը (ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ

Համի տոն. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Yerevan Food Fest 2019–ը

post-image
Իվենթներ

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

post-image
Իվենթներ

«Նովոստի–Արմենիան» հրապարակել է առաջատար հայկական բուհերի ուսանողների շրջանում անցկացված Digital մրցույթի հաղթողների անունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը
  • Համի զուգահեռներ. Երևանում առաջին անգամ անցկացվել է «Ռուսաստան–Հայաստան» խոհարարական գագաթնաժողովը
  • Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի
  • Համի կայսրություն Երևանում. մեկնարկել է Ռուսական գաստրո շաբաթը
  • Մեկ օր Արենիի գինեգործարանում. ֆոտոռեպորտաժ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
770

«Ոսկեհատ» գինու փառառոնին մասնակցելու վեց պատճառ

0
422
Voskehat Wine Fest

«Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ

0
375

Նռան գույնը կամ երևանյան զբոսաշրջային խճանկարը

0
364

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
337

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"