Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Սննդի միջոցով ուղեղի աշխատանքը բարելավելու 5 միջոց

Առողջ մարդկանց ուղեղի աշխատանքի ակտիվացման և հիշողության բարելավման համար պատասխանատու են նոոտրոպներ կոչվող նյութերը:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.  Առողջ մարդկանց ուղեղի աշխատանքի ակտիվացման և հիշողության բարելավման համար պատասխանատու են նոոտրոպներ կոչվող նյութերը: Բացի դեղագործական նոոտրոպներից գոյություն ունեն նաև բնական նոոտրոպներ, որոնք նույնպես կարող են ապահովել ուղեղի օպտիմալ աշխատանքը, գրում է Вести.Медицина–ն:

Նոոտրոպները կամ նեյրոմետաբոլիկ խթանիչները բժշկական միջոցներ են, որոնք նախատեսված են հոգեկան բարձր ֆունկցիաների վրա հատուկ ազդեցություն գործելու համար:

Կոֆեին

Առույգ առավոտվա պարտադիր բաղադրիչներից է կոֆեինը, որը բնականնոոտրոպների սուպերաստղն է: Կոֆեինը, որն առկա է սուրճի, թեյի և շոկոլադի մեջ, ոչ միայն ավելացնում է էներգետիկ ներուժը, այլև բարելավում է հիշողությունը և կենտրոնանալու կարողությունը, ինչն օգտակար է օրինակ անքուն գիշերից հետո: Այդ ամենը տեղի է ունենում ադենոզինային ռեցեպտորներն արգելափակելու կոֆեինի ունակության հաշվին, որոնց միջոցով ուղեղն ազդանշաններ է ստանում հոգնածության մասին:

L-թեանին

L-թեանինը յուրահատուկ ամինաթթու է, որը հիմնականում առկա է բույսերի և սնկերի մեջ: Նա ունակ է հանգստացնել մարմինը` կանխելով տարբեր տեսակի գերծանրաբեռնվածությունների ռիսկը, միաժամանակ այն չի առաջացնում թուլություն և քնքոտություն: L-թեանինը շատ լավ համադրվում է կոֆեինի հետ` ոչ մի կերպ չճնշելով վերջինիս ազդեցությունը: Երկու նյութերը բավարար քանակությամբ կարելի է գտնել կանաչ թեյի մեջ:

Կրեատին

Բոլոր ողնաշարավորների օրգանիզմում առկա այս թթուն կարևոր է մկանային և նյարդային բջիջների մեջ նորմալ նյութափոխանակության համար: Կրեատինով հավելումները շատ տարածված են մարզիկների շրջանում հենց այն պատճառով, որ կարող են նպաստել մկանների աճին: Սակայն կրեատինը նաև գերազանց խթանիչ է ուղեղի համար, քանի որ ֆոսֆատների հետ կապվելով` այն ապահովում է լրացուցիչ էներգիա` բարելավելով կարճաժամկետ հիշողությունը: Որտե՞ղ է կա մեծ քանակի կրեատին, ձկան (մասնավորապես ծովատառեխի) և ծովամթերքի մեջ:

Ժենշեն

Ժենշենով թեյը լավ այլընտրանք է սուրճին (անգամ եթե ձեզ դեռ այդպես չի թվում): Բանն այն է, որ ժենշենը, որն այդքան սիրված է ավանդական արևելյան բժշկության մեջ, նպաստում է ուղեղի աշխատանքի և հիշողության լավացմանը, ինչը տեղի է ունենում ուղեղում օքսիդատիվ սթրեսի նվազման հաշվին: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր օգտագործման դեպքում ժենշենը կանխում է հիշողության տարիքային կորուստը:

Քրքում

Մենք հենց  այնպես չէ, որ խորհրուրդ ենք տալիս ավելացնել քրքումն ամենատարբեր ճաշատեսակների մեջ, չէ՞ որ այն պարունակում է կախարդական բաղադրիչներ: Ակտիվ բաղադրիչը, որը, թվում է, կարող է լուծել առողջական խնդիրների 99 տոկոսը, նաև դրական է ազդում կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Ըստ հետազոտությունների, քրքումը բարելավում է աշխատանքային հիշողությունը, ավելացնում ուղեղի նեյրոտրոպիկ գործոնը (աջակցում է նեյրոնների զարգացմանը) և արգելափակում է բորբոքային ցիտոկինները:-0-

Share:
Թեգեր: առողջություն, ուղեղ, սնունդ
Նախորդ նյութը

Համի տոն Մոսկվայում. հայկական սուրճ, լոլիկով ձվածեղ և գինե Հայաստանի համը

Հաջորդ նյութը

Հյութեղ և հզորն արդեն Երևանում է. Տիմատին մասնակցել է Black Star Burger–ի պաշտոնական բացմանը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

post-image
Սնունդ

Հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցը՝ հայկական խոհանոցի, հայկական մթերքների «համառության» և բոնուսային բաղադրատոմսի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. կարտոֆիլով համեղ լազանյա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8171

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5198

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4598

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4408

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2972

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"