Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։

«Ազգային խոհանոցն ինքնին օրիգինալ է, այն կարելի է համարել յուրաքանչյուր երկրի այցեքարտը։ Այն կարող է յուրօրինակ ձևով ներկայացնել ժողովրդի պատմությունը, բարքերը, սովորույթները և անգամ շատ ավելի լավ, քան տեղեկատուները և ուղեցույցները», – նշել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, պատահական չէ, որ գաստրոտուրիզմը, հատկապես վերջին տարիներին, դարձել է այնքան հայտնի, որ Հայաստան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ հայաստանյան տեսարժան վայրերի թվում չեն մոռանում նշել հենց անհավանական համ ունեցող ուտելիքն ու հյութերը։

Ինչպես նշել է գործակալության գլխավոր տնօրենը, հրապարակվող նյութերում խոսքը ոչ միայն հայկական խոհանոցի մասին է։

«Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով», – նշել է Դավիթյանը։

Food&Wine  նոր հատուկ նախագիծը շատ հաջող համադրվում է «Լավ լուրեր»ժապավենի հետ, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է փետրվարին։ Ժապավենի նպատակն է հրապարակել միայն դրական լուրեր։ Այցելելով newsarmenia.am կայք` յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական տարածքում 2005 թ.–ից և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօր ունի 147 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–

Share:
Թեգեր: «Նովոստի–Արմենիա» գործակալություն, Food&Wine, հատուկ նախագիծ
Նախորդ նյութը

Երևանում բացվել է խորահարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Հաջորդ նյութը

20 կգ ուղեբեռ և մոռացված անձնագիր. ինչպե՞ս ճիշտ պատրաստել ճամպրուկն արձակուրդի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Հայաստանում ամեն ինչ տնական է, և շատ սեր կա. միշլենյան «գաստրոաստղ» Մեդս Ռեֆսլունդը հիացած է Հայաստանով

post-image
Իվենթներ

Հայկական գինիները կներկայացվեն «Weinsommer» գինու գերմանական փառատոնում

post-image
Իվենթներ

Թեյի և սուրճի փառատոն. անուշաբույր դրախտ Երևանի կենտրոնում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8171

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5198

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4598

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4409

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2972

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"