Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Տուրիզմ

20 կգ ուղեբեռ և մոռացված անձնագիր. ինչպե՞ս ճիշտ պատրաստել ճամպրուկն արձակուրդի համար

Իրերի ճիշտ ցանկ ենք կազմում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բոլորը գիտեն, որ ճամփորդությունից առաջ ճամպրուկը և ուղեբեռը պետք է նախօրոք հավաքել, ցանկալի է ճամփորդությունից մի քանի օր առաջ։ Սակայն խոստովանեք, որ քչերին է հաջողվում հետևել այս խորհրդին, այդ պատճառով իրերը հավաքելու պրոցեսը միշտ հետաձգվում է մինչև վերջին րոպեն, երբ չվերթին մնում են հաշված ժամեր։

Շտապողականության մեջ ոչինչ չմոռանալու և վստահ զգալու համար առաջարկում ենք ձեզ մի շարք խորհուրդներ, որոնք հիմնված են Skyscanner–ի նյութի վրա։

Գումար և փաստաթղթեր

Առաջին հերթին հավաքեք անհրաժեշտ փաստաթղթերը։ Ձեռքի ուղեբեռում դրեք անձնագիրը, եթե ճամփորդում եք երեխայի հետ, ապա վերցրեք նրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն` անձնագիրը, ծննդյան վկայանը և այլն։

Ճամփորդելիս կարևոր է ունենալ ինչպես բանկային քարտ, այնպես էլ կանխիկ գումար։ Ընդ որում կանխիկ գումարն ավելի լավ է վերցնել դոլարով կամ եվրոյով, որպեսզի դրանք հնարավոր լինի հեշտությամբ փոխարկել տեղական արժույթով։

Ճամփորդելիս մի մոռացեք նաև ինքնաթիռի, գնացքի, ավտոբուսի տոմսերը, հյուրանոցի ամրագրման կտրոնները, վարորդական իրավունքը, անձնագրերի պատճեներն ու ճանապարհորդի ապահովագրական պոլիսը։

Տեխնիկա

Ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի քաշը նվազեցնելու համար վերցրեք միայն սմարթֆոն` նախօրոք վերածելով այն ունիվերսալ օգնականի։ Տեղադրեք օֆլայն քարտեզներով ծրագրեր, թարգմանչական, ընթերցանության ծրագրեր ու բլոկնոտ։ Եթե սմարթֆոնի լիցքավորումն արագ վերջանում է, վերցրեք արտաքին մարտկոց և պարտադիր ձեռքի ուղեբեռում դրեք լիցքավորման լարը, որպեսզի ուղեբեռի կորստի կամ ուշանալու դեպքում ձեզ անհրաժեշտ իրերը ձեզ հետ լինեն։

Կենցաղային մանր իրեր ու հարմարավետություն գնացքում

Կարևոր է վերցնել փոքր պայուսակ կամ ուսապարկ` քաղաքում կամ լողափում զբոսնելիս անհրաժեշտ իրերը պահելու համար։

Կարող է հարկավոր լինել նաև անձրևանոց կամ անջրանցիկ բաճկոն, գրպանի հայելի, տոպրակներ, արևային ակնոցներ, շվեյցարական բանակային դանակ, քնի դիմակ, փչովի բարձիկ, մնացածը կարելի է ձեռք բերել տեղում։

Հիգիենիկ միջոցներ և կոսմետիկա

Անպայման վերցրեք ածելի, դեզոդորանտ, ատամի մածուկ, խոզանակ և սանր։ Ձեռքի ուղեբեռում կարելի է վերցնել նաև խոնավ անձեռոցիկ և ախտահանող գել ձեռքերի համար։

Մնացած բոլոր առարկաները կարելի է գնել տեղում։ Եթե ցանկանում եք ինչ–որ բան վերցնել, հիշեք իրերի տեղափոխության կանոնների մասին և ստուգեք ուղեբեռում ու ձեռքի ուղեբեռում արգելված իրերի ցանկը։

Հագուստ և կոշկեղեն

Անցնենք ամենաբարդին` հագուստին և կոշկեղենին։ Առաջարկում ենք ցանկ` կազմված այն իրերից, որոնք հաստատ պետք կգան ճամփորդելիս` բլուզ կամ շապիկ, տաբատ, ջինսեր,  կանացի կարճ զգեստ, հուդի, սվիտեր կամ տաք շապիկ, ներքնազգեստ, գուլպա կամ զուգագուլպա, հարմար և ամենօրյա կոշիկներ, կարճաթև և երկարաթև վերնաշապիկ։ 

Մնացած հագուստը և կոշկեղենը կարող եք ընտրել` ըստ եղանակի և սեփական ցանկության։ Կարևոր է չափը չանցնել ու չվերցնել ավելորդ իրեր։

Իրեր երեխաների համար

Եթե ճամփորդում եք երեխաների հետ, վերցրեք ճանապարհին անհրաժեշտ իրեր։

Հագուստից երեխային անհրաժեշտ կլինի տաբատ կամ ջինսեր, վերնաշապիկ, սվիտեր, թեթև բաճկոն կամ տաք վերնաշապիկ, ներքնազգեստ, գուլպաներ, զուգագուլպաներ, պանամա,  կեպկա, արևապաշտպան գլխարկ, տաք կոշիկներ, հարմար, թեթև կոշիկներ, կարճաթև և երկարաթև վերնաշապիկ, շորտեր, կիսաշրջազգեստ, զգեստ կամ սարաֆան։

Ձեռքի ուղեբեռում դրեք լրացուցիչ հագուստ, եթե երեխան ճանապարհին կեղտոտի շորերը, և սնունդ, օրինակ` խնձոր, թխվածքաբլիթ, մի շիշ ջուր և մանկական սնունդ փոքրիկների համար։

Ձեզ անհրաժեշտ կլինեն նաև տակդիրներ, ճամփորդական դեղարկղիկ, խոնավ անձեռոցիկներ, մանկական օճառ, շամպուն, ատամի խոզանակ և մածուկ, քսուք։–0–

Share:
Թեգեր: անհրաժեշտ իրեր, ճամփորդություն, ուղեբեռ
Նախորդ նյութը

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine

Հաջորդ նյութը

«Համեղ գայթակղություն». Երևանում անցկացվեց շոկոլադի չորրորդ փառատոնը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Տուրիզմ

10 գինե շրջաններ կատարյալ արձակուրդի համար

post-image
Տուրիզմ

Must have մայրաքաղաքի հյուրերի համար. ի՞նչ պետք է պարտադիր անել Երևանում

post-image
Տուրիզմ

Ի՞նչ է սպասվում հայկական տուրիզմին կորոնավիրուսից հետո, և ե՞րբ հնարավոր կլինի մեկնել արտերկիր (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

post-image
Տուրիզմ

«Ա´խ, վերնիսաժ, ա´խ, վերնիսաժ…». Երևանի ամենակոլորիտային վայրը (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8604

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6257

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5611

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5300

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3535

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"