Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

«Համեղ գայթակղություն». Երևանում անցկացվեց շոկոլադի չորրորդ փառատոնը (ՎԻԴԵՈ)

Փառատոնի անցկացման հիմնական նպատակը հայ շոկոլատիեներին խրախուսելն է։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Շոկոլադի չորրորդ ամենամյա փառատոնը կայացավ հուլիսի 11–ին` Շոկոլադի միջազգային օրվա առթիվ Երևանում` նույն հարթակում մեկտեղելով այդ քաղցրավենիքի սիրահարներին և արտադրողներին։

Այս տարի, կազմակերպիչ Ալեքս Միրզոյանի խոսքով, փառատոնն անցկացվել է նոր ձևաչափով։

«Այս անգամ մենք փոխել ենք ձևաչափը` որոշելով ավելի ստեղծագործական միջոցառում ներկայացնել` համարելով, որ պարզապես էքսպոն այդքան էլ հետաքրքիր չէ»,– ասաց Միրզոյանը։

Այս տարի փառատոնն ավելի ինտերակտիվ դարձավ` թույլ տալով հյուրերին մասնակից դառնալ։ Միջոցառման առանցքային բաղադրիչներից մեկը դարձավ պրոֆեսիոնալ հրուշակագործի կողմից շոկոլադի պատրաստման վարպետության դասը։ Նաև ցուցադրվեց «Շոկոլադ» ֆիլմը։

Փառատոնի անցկացման հիմնական նպատակը հայ շոկոլատիեներին խրախուսելն է։

«Մենք հրավիրել ենք մարդկանց, ովքեր շոկոլադ են ստեղծում Հայաստանում։ Միջազգային ապրանքանիշերին ծանոթ ենք, իսկ Հայաստանում շոկոլադ ստեղծողների մասին այդքան էլ հաճախ չեն խոսում, նրանց արտադրանքն ամենուր չի վաճառվում։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք տարին գոնե մեկ անգամ օգնել նրանց իրենց արտադրանքի իրացման գործում»,– ասաց Միրզոյանը։

Փառատոնին կարելի էր համտեսել hand-made շոկոլադ, շոկոլադե քաղցրաբլիթներ և խմորեղեն, օրիգինալ սալիկներ` համերի հետաքրքիր համադրությամբ։

Շոկոլադե տոնին մասնակցեց շոկոլադ արտադրող 5 ընկերություն։

Կազմակերպիչը պատմեց, որ նախորդ տարիներին փառատոնին մասնակցած որոշ շոկոլատիեներ հետագայում բացեցին իրենց բուտիկները` ընդլայնելով բիզնեսը և ավելի ճանաչելի դառնալով։

Նա նաև ասաց, որ հետագայում ծրագրվում է փառատոնը վերածել շոկոլադի իսկական տոնի` այն կազմակերպելով մեծ հարթակում։

«Հույս ունեմ, որ հինգերորդ փառատոնը կմիավորի շոկոլադ արտադրող և ներկրող բոլոր կազմակերպություններին, և մեզ կհաջողվի դա ավելի մասշտաբային դարձնել»,– ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ ձևաչափը նույնպես մի փոքր փոխվել է, որ միջոցառումն ավելի տոնական դառնա։ -0-

Share:
Թեգեր: շոկոլադ, փառատոն, քաղցրավենիք
Նախորդ նյութը

20 կգ ուղեբեռ և մոռացված անձնագիր. ինչպե՞ս ճիշտ պատրաստել ճամպրուկն արձակուրդի համար

Հաջորդ նյութը

Տիմատին Երևանում մասնակցել է Black Star Burger–ի պաշտոնական բացմանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայաստանում խորովածի ամենամյա փառատոնը հետաձգվել է, բայց այն կարելի է նշել նաև տանը․ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

post-image
Իվենթներ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկում է Digital մրցույթ Հայաստանի առաջատար բուհերի հետ համատեղ

post-image
Իվենթներ

Հայկական խոհանոցը և բարձր նորաձևությունը. Երևանում կայացավ գաստրոկուտյուր բացառիկ ցուցադրությունը (ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ

Դդմատոն. Երևանում անցկացվում է հերթական «համեղ» փառատոնը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8712

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"