Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Տուրիզմ

Ինչպես ընտրել հուսալի տուրօպերատոր. խորհրուրդներ նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ֆինանսական միջոցները և նյարդերը

Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մի քանի խորհրուրդ է տվել, թե ինչպես, ընտրելով հուսալի տուրգործակալություն, պաշտպանել սեփական ֆինանսական միջոցները և ներվերը:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամառային արձակուրդների սեզոնն ամենաբուռն շրջանում է, ժամանակն է մի կողմ թողնել աշխատանքային առօրյան և մեկնել հանգստի: Ձեր հանգիստը կազմակերպելու հարցում կօգնեն տուրիստական գործակալությունները, սակայն հարց է, թե ինչպես ընտրել հուսալի և անվտանգ ընկերություն, որը կկազմակերպի ամեն ինչ գրագետ և առանց խաբեբաության: Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մի քանի խորհրուրդ է տվել, թե ինչպես, ընտրելով հուսալի տուրգործակալություն, պաշտպանել սեփական ֆինանսական միջոցները և նյարդերը:

Նա կոչ արեց, առաջին հերթին, ոշադրություն դարձնել տուրգործակալության հետ կնքվող պայմանագրի վրա: Շատ դեպքերում այն չեն կնքում, սակայն դա ճիշտ չէ: «Տուրփաթեթի ստացման ժամանակ անպայման պետք է կնքել գրավոր պայմանագիր», - նշեց Ապրեսյանը:

Անհրաժեշտ է ուշադիր այն ուսումնասիրել և հասկանալ, համապատասխանում է այն, արդյո՞ք, օրենքի պահանջներին, ձեր հետաքրքրություններին և պաշտպանում է, արդյոք, ձեր իրավունքները: Պայմանագրում, մասնավորապես, պարտադիր պետք է մանրամասն նկարագրված լինի ծառայությունների ամբողջ փաթեթը. ուղևորության երթուղին, դրա սկիզբը և ավարտը, տրանսպորտը դեպի նշված վայր, տեղական տրանսպորտը, կեցությունը, ներառված ծառայությունները, սննդիի կազմակերպումը, չեղարկման պայմանները և այլ տեղեկատվություն:

Ըստ նրա, բազմաթիվ գործակալություններ կան, որոնք ներկայացնում են տուրիստական օպերատորներին: Կարևոր է իմանալ, թե որ տուրօպերատորին է ներկայացնում գործակալությունը, ում առաջարկություններն է առաջ մղում:

Ապրեսյանը նշեց նաև, որ կարևոր է հաշվի առնել ընկերության պատմությունը, իմանալ, թե որ կազմակերպությունների անդամ է այն հանդիսանում:-0-

Share:
Թեգեր: ամառ, արձակուրդ, Հայաստան
Նախորդ նյութը

Գինու իսկական գնահատողների համար. որտե՞ղ գտնել աշխարհի ամենաբարձրադիր խաղողի այգին

Հաջորդ նյութը

Նռան գույնը կամ երևանյան զբոսաշրջային խճանկարը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Տուրիզմ

Գինու իսկական գնահատողների համար. որտե՞ղ գտնել աշխարհի ամենաբարձրադիր խաղողի այգին

post-image
Տուրիզմ

Նռան գույնը կամ երևանյան զբոսաշրջային խճանկարը

post-image
Տուրիզմ

20 կգ ուղեբեռ և մոռացված անձնագիր. ինչպե՞ս ճիշտ պատրաստել ճամպրուկն արձակուրդի համար

post-image
Տուրիզմ

10 գինե շրջաններ կատարյալ արձակուրդի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)
  • Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)
  • Կոճապղպեղով և անանուխով լիմոնադ. ամրապնդում ենք իմունիտետը
  • Հայկական գինիներն արժանացել են միջազգային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակներին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2387

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2031

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1590

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
1507

Տնային չիպսերի բաղադրատոմսեր

0
1415

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"