ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամռան հիմնական սննդակարգը բաղկացած է սեզոնային մրգերից և բանջարեղենից: Սակայն նման սննդակարգով նույնպես կարելի է ավելորդ քաշ հավաքել, քանի որ ամառային պտուղների մեջ կան այնպիսինները, որոնց կալորիականությունը բավականին բարձր է:
Առաջարկում ենք ծանոթանալ ամենակալորիական ամառային պտուղներին, որոնց ցանկը կազմել է Телеграф-ը:
Թուզ

Թուզն ամենակալորիական մրգերից մեկն է: Թզի ընդամենը հինգ ոչ մեծ պտուղները պարունակում են 150 կալորիայից ոչ պակաս և մոտավորապես 35 գրամ շաքար: Այսինքն, եթե մեկ օրում ուտել 10 հատ թուզ, ապա դա նույն կալորիականությունը կունենա, ինչ պանրի մեջ տապակած հավի լանգետը, բացի այդ օրգանիզմը կստանա «շաքարային» մեծ հարված: Սակայն չարժե լիովին բացառել թուզը սննդակարգից, քանի որ այն պարունակում է մեծ քանակի К վիտամին և մանգան: Ամենակարևորն է խստորեն վերահսկել մրգի օգտագործումը` քաշի սրընթաց աճից խուսափելու համար։ :
Խաղող

Խաղողն արգելված է շաքարային դիաբետով տառապողներին, քանի որ դրա 100 գրամը պարունակոմ է 65 կալորիա, իսկ հյութալի միջին ողկույզը կշռում է 300-400 գրամ: Իր կալորիականությամբ այն հավասար է 3 ձվից պատրաստած ձվածեղին, որը տապակված է արևածաղկի ձեթով: Պետք է նշել նաև, որ խաղողը գազեր առաջացնող միրգ է:
Բալ

100 գրամ բալը պարունակում է 52 կալորիա, ինչն ավելի շատ է, քան մեկ բաժին հավի արգանակը: Խնդիրն այն է, որ ոչ ոք չի սահմանափակվում 100 գրամով, արդյունքում միանգամից կարելի է օգտագործել բալի այնքան կալորիա, որքան պարունակում է ոչ մեծ խոզի սթեյքը: Սակայն չնայած կալորիականությանը, հատապտուղն ունի դրական թերապևտիկ, ցավազրկող ազդեցություն:
Ազնվամորի

Այս հատապտուղը դյուրամարս է, այդ իսկ պատճառով բավականին հեշտությամբ կարելի է ուտել միանգամից կես կիլոգրամ ազնվամորի, սակայն դուք միանգամից կավելացնեք 210 կալորիա, ինչպես դա կարող է լինել օրինակ պլոմբիրի մեկ բաժնից: Ազնվամորին ինքնին կալորիական միրգ է, իսկ եթե դրա վրա շաքարավազ ցանել, ապա այն, հասնելով աղեստամոքսային տրակտ, «կկազմակերպի» իսկական խմորման պրոցես, ինչը կարող է հանգեցնել որովայնի ծակծկոցների և ուռածության: Հատապտուղն ունի նաև օգտակար հատկություններ. թարմ ազնվամորին պարունակում է ացետիլսալիցիլաթթու, որը կարող է օգնել իջեցնել ջերմությունը:
Արքայախնձոր

Արքայախնձորի կալորիականությունը կազմում է 49 կիլոկալորիա մթերքի 100 գրամի համար: Իսկ ամենափոքր արքայախնձորի քաշը, որպես կանոն, մեկուկես կիլոգրամ է: Հաշվի առնելով արքայախնձորի հագեցվածությունը և բջջանյութի մեծ պարունակությունը` այդ մրգի ընդամենը 50 գրամն օգնում է երկար ժամանակով հաղթահարել քաղցի զգացողությունը, սակայն չարժե չարաշահել այն:-0-