Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Ինչպե՞ս են Հայաստանում տոնում Վարդավառը և ինչու՞ են ջուր ցողում միմյանց վրա

Վարդավառը Հայաստանում ամենասպասվող և ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է։ Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր են լցնում, ազգային երգեր են երգում, պարում են։ Տոնի հետ են կապված նաև սննդին վերավերող բազմաթիվ հետաքրքիր ավանդույթներ և պատմություններ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Վարդավառը հայկական եկեղեցական տոն է, որի արմատները տանում են դեպի հեթանոսություն։ Այն նաև կոչում են Տիրոջ Պայծառակերպություն և նշում են Զատկից 14 շաբաթ անց։

Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։

Հայերն ավանդույթ ունեն միմյանց վրա ջուր լցնել Վարդավառի ժամանակ։ Ինչպես պատմել է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս աթոռանիստ եկեղեցու և երիտասարդական թեմական կառույցների ավագ քահանա Պետրոս Մալյանը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում, քրիստոնեության մեջ դա խորհրդանշում է ջրհեղեղը, որից փրկվել է Նոյի ընտանիքը։ Նա նշել է, որ այդ ժամանակ Նոյն աղավնի է բաց թողել, և այդ օրվանից ամեն տարի Վարդավառի օրը մարդիկ նույնպես աղավնի են բաց թողնում։

Քահանան պատմեց նաև պատմություն այն մասին, որ գոյություն ունի տոնի` Հիսուս Քրիստոսի հետ կապված մեկ այլ գեղեցիկ բնութագրություն։

«Երբ վարդի կոկոնը փակ է, մենք չենք տեսնում դրա գույնը, չենք զգում բույրը։ Իսկ երբ այն բացվում է, գույնն ու բույրն արդեն զգացվում են։ Այդպես էլ Հիսուս Քրիստոսը։ Նախքան պայծառակերպությունը Նրա աստվածային էությունը մեզ համար բաց չէր»,– ասաց նա։

Այս տարի, ինչպես նախորդ վեց տարիներին, Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Սակայն եկեղեցին դրանք կկազմակերպի շաբաթ օրը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատի հայրապետական թեմի Նորք Մարաշի երիտասարդական միության նախագահ Միլենա Բարսեղյանի խոսքով, դա կդառնա տոնի յուրօրինակ հոգևոր բացում։

Այդ օրը ժամը 18։00–ին Սուրբ սարգիս եկեղեցուց կսկստի երթ, որը, հայկական ավանդույթների համաձայն, կգլխավորի ավանակի վրա նստած տատիկը։ Երթը կուղեկցվի տոնին նվիրված ժողովրդական երգերով ազգային երգուպարի համույթների կատարմամբ։ Իսկ քաղաքապետարանի հարևանությամբ Մանկական այգում երթի մասնակիցներին կսպասի Նոյի ընտանիքն աղավնիների հետ։

Վարդավառի խորհրդանիշ  պտուղը խնձորն է, քանի որ հենց այդ օրն է ավարտվում պահքը, որի ժամանակ չի կարելի խնձոր ուտել։ Տոնի օրերին մարդկանց հյուրասիրում են թխված խնձոր, վարունգ և անուշեղեն։

Վարդավառին պատրաստում են նաև խնդումներ` խաչաձև ճյուղեր, որոնց վրա կախում են խնձորներ, վարունգներ և վարդեր` տոնի խորհրդանիշները։ Տատիկը, ով գլխավորում է երթը, թափահարում է դրանք, իսկ երիտասարդությունը փորձում է կատակով խլել դրանք նրանից։

Տոնի ավարտին մարդկանց վրա վարդաջուր են ցողելու։ Հյուսվելու են և բաժանվելու են ցորենի հասկերից  և ծաղիկներից պասկներ։

Մալյանը և Բարսեղյանը կոչ են արել մասնակիցներին չմոռանալ, որ մարդիկ այդ օրը տանից դուրս են գալիս ինչ–որ նպատակով` ինչ–որ մեկը գնում է տոնելու, մյուսը` լուրջ կամ սգո արարողության։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է չջրել անցորդներին ոտքից գլուխ, այլ մի փոքր ցողել` փոխանցելու համար Վարդավառի ոգին և ուրախություն պարգևել, ոչ թե ստիպել փախչել։

«Կարևոր է մեսիջը, ոչ թե ջրի քանակը։ Պետք է ամեն ինչ անել մեծ սիրով և ուրախություն պարգևել մարդկանց»,– կոչ արեց Մալյանը։ -0-

Share:
Թեգեր: ավանդույթներ, Հայաստան, Վարդավառ, տոնակատարություն
Նախորդ նյութը

Ի՞նչ է աստրոդիետան և ինչպես պետք է սնվեն կենդանակերպի նշանները

Հաջորդ նյութը

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայաստանի թիմն առաջին անգամ կմասնակցի Chef a la Russe հեղինակավոր առաջնությանը

post-image
Իվենթներ

Անհնար է Հայաստան այցելել և չփորձել այն. Հայաստանում կանցկացվի գաթայի ամենամյա փառատոնը

post-image
Իվենթներ

Բուրավետ դրախտ. ռեպորտաժ Հայաստանում ազնվամորու փառատոնից

post-image
Իվենթներ

40 մետր երկարությամբ «Խաղաղության բրդուճ». Տավուշում անցկացվել է HayBuis Armenian Herb Festival–ը (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8172

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5201

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4601

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4412

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2974

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"