ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Պատկերացրեք` դուք վերջապես կատարել եք ձեր երազանքն ու մեկնել ճամփորդության հեռավոր էկզոտիկ մի երկիր։ Արև, օվկիանոս, անեզր լողափ ու ջունգլի...Եվ ահա երկարատև զբոսանքից հետո մտնում եք ռեստորեն, բացում մենյուն և հանկարծ հասկանում, որ ճաշատեսակների ցանկում ձեզ ծանոթ է միայն Կոկա–կոլան և ջուրը։ Զարմանքով ուսումնասիրում եք անծանոթ անվանումները` փորձելով հասկանալ, թե ինչ են դրանք ընդհանրապես նշանակում ու դրանցից մեկը պատվիրելու դեպքում`արդյոք ձեզ չե՞ն բերի ինչ–որ տապակած միջատ կամ ծովախոզուկ։
Անհարմար դրության մեջ չհայտնվելու համար առաջարկում ենք անցնել այս թեստն ու ստուգել ինտուիցիան` փորձելով գուշակել ճաշատեսակի անվանումը դրա լուսանկարով։
P.S. միայն չորոնեք պատասխանները համացանցում։ Ավելի լավ է ստուգեք ձեր 6–րդ զգայարանը, որը կարող է «փրկել» դժվար գաստրոնոմիկ իրավիճակում։