ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող «Weinsommer» գինու փառատոնում։
Օգոստոսի 9-10 Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը«Weinsommer» գինու փառատոնի շրջանակներում Հարավային Գերմանիայի Ալգոի տարածաշրջանում գինեսերներին ու գինու մասնագետներին կներկայացնի հայկական 9 գինեգործական ընկերությունների գինու 55 տեսակ։

Ըստ կազմակերպիչների երկրի ընտրությունն արվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ գինեգործական պատմությունն ու ավանդույթները և հայկական գինիների յուրահատուկ համահոտային հատկանիշները, ինչը Գերմանիայում հաջողության հասնելու և պահանջարկ վայելելու գրավական է։
«Weinsommer»-ն արդեն 5-րդ անգամ կազմակերպում է Lerch Wein & Coընկերությունը, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների գինեգործական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքը 1000-1500 գինեսերներին, գինու մասնագետներին, HoReCa հատվածի ներկայացուցիչներին և գինու պոտենցիալ սպառողներին՝ Հարավային Գերմանիայից, Շվեյցարիայից և Ավստրիայից։–0–