Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Օղի` Չեռնոբիլից. Atomik օղու առաջին շիշն է արտադրվել օտարման գոտում

Օղի արտադրելու համար մի խումբ էնտուզիաստներ սկսել են տարեկան աճեցնել օտարման գոտում

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.  Atomik անվանումը կրող քրաֆթային օղին արտադրված է Չեռնոբիլի օտարման գոտում աճեցված հացահատիկից։ Սա առաջին սպառողական պրոդուկտն է 1986 թվականին ատոմակայանի վթարման հետևանքով ռադիոակտիվ աղտոտման ենթարկված տարածքից, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Հեղինակների թիմում են Ջիմ Սմիթը և երկար տարիներ օտարման գոտում աշխատած հետազոտողներ։

Ռադիոակտիվ ալկոհո՞լ

«Այս օղու մեջ ռադիացիան նույնքան է, որքան այլ օղու մեջ։ Ցանկացած քիմիկոս կասի ձեզ, որ թորման ժամանակ ամբողջ կեղտը գնում է։ Այնպես որ մենք վերցրել ենք մի թեթև վարակված տարեկան և ստորգետնյա ջուր Ջեռնոբիլից և թորել ենք»,– ասել է Ջիմ Սմիթը։

Սմիթն ավելացրել է, որ իրենք խնդրել են ստուգել օղին ռադիոակտիվ տարրերի առկայության վերաբերյալ Սաուտհեմփթոնի համալսարանի ռադիոավերլուծական լաբորատորիայում և ոչինչ դրանում չեն հայտնաբերել, բոլոր ցուցանիշները հայտնաբերման շեմից ցածր էին։

Chernobyl Spirit Company ընկերության հիմնադիրների կազմում է նաև Ուկրաինայի հիդրոմետեորոլոգիական ինստիտուտի գիտնական Գենադի Լապտևը։

Օտարման գոտի մեկնելիս Լապտևն ասել է, որ տարեկանի ստացված բերքը և դրանից պատրաստած օղին ցույց են տալիս, որ հողը կարելի է արդյունավետ օգտագործել։

«Պետք չէ ազատվել հողից։ Կարելի է տարբեր կիրառություն գտնել դրա համար, և մենք կարող են արտադրել որևէ բան, որում չկա ռադիացիա»,– ասել է նա։

Ինչու՞ են գիտնականները հենց օղի ընտրել

Մասնավորապես, որովհետև վարակված հասկերից կարելի է մաքուր, զտված պրոդուկտ ստանալ։ Բայց Սմիթի խոսքով, նախագիծը չի սահմանափակվի միայն բացառիկ սպիրտային խմիչքի արտադրությամբ։

Նա հույս ունի, որ վաճառքից գոյացած միջոցները կուղղվեն օտարման գոտում ապրող մարդկանց։

Քրաֆթային օղու ստեղծման նախագծի նպատակն օտարման գոտում ապրող մարդկանց օգնելն է։ Նաև միջոցների մի մասը կներդրվի բիզնեսում։ Սմիթի խոսքով, ինքը հույս ունի ապահովել թիմը եկամտով, որ նրանք կարողանան իրենց ժամանակի մի մասը նվիրել օղու արտադրությանը։

«Իմ կարծիքով, 30 տարի անց, այդ տարածքի համար առաջնահերթ է տնտեսական զարգացումը, ոչ թե ռադիացիայի հետ կապված վախերը»,– նշել է նա։

Իսկ համը՞

Լոնդոնի Swift բարի փորձագետները BBC–ի խնդրանքով համեմատել են Atomik–ը սովորական օղու հետ։

«Ըստ էության, սա թունդ սպիտային խմիչք է տարեկանից, այլ ոչ թե օղի ուղիղ իմաստով, այդ պատճառով ըմպելիքում ավելի շատ են մրգային երանգները։ Դուք կարող եք զգալ տարեկանի համը»,– ասել է Սեմ Արմեյին։

Ի՞նչ կոկտեյլներ կարելի է պատրաստել։

«Միանշանակ դասական մարտինի, բայց ես նաև կխառնեի այն շամպայնի հետ»,– ասել է նա։

Առայժմ պատրաստվել է միայն մեկ շիշ, կանցնի որոշակի ժամանակ, մինչ Atomik–ը կհայտնվի վաճառքում։ Սմիթը և նրա գործընկերները մտադիր են այս տարի արտադրել 500 շիշ` շեշտը դնելով օտարման գոտի այցելող զբոսաշրջիկների վրա։

Չեռնոբիլյան օղու ստեղծման գաղափարին սատարել է Ուկրաինայի օտարման գոտու կառավարման գործակալությունը։

«Բրիտանացի գիտնականները հերթական անգամ ապշեցրել են աշխարհը բացառիկ նվաճումով և ապացուցել, որ «անհնարավորը հնարավոր է»։ Այս անգամ ուկրաինացի գիտնականների հետ սերտ գործակցությամբ նրանք ցույց են տվել, որ չեռնոբիլյան գոտում կարելի է ստեղծել ռադիոակտիվության տեսանկյունից անվտանգ պրոդուկտ ավանդական համով։ Այսպես, չեռնոբիլյան օղին արդեն միֆ չէ, այլ իրականություն»,– ասել է գործակալության նախագահ Վիտալի Պետրուկը։ -0-

Share:
Թեգեր: Atomik, Չեռնոբիլ, քրաֆթ, օղի
Նախորդ նյութը

Լավագույն սոուսներն ամառային աղցանների համար

Հաջորդ նյութը

Մանր վնասատու. հայկական խաղողին լուրջ վտանգ է սպառնում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հաճույք առանց վնասի կամ ինչպես առավոտյան սուրճը ճիշտ խմել

post-image
Ըմպելիք

Կատարյալ սուրճի բաղադրատոմս` հայտնի խոհարար Անուշ Միրզոյանցից (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

Սիրելով հայկական գինին. նոր ավանդույթ է ձևավորվում Խաղողօրհնեքին ընդառաջ (ՎԻԴԵՈ)

post-image
Ըմպելիք

Ռուսաստանը պատրաստվում է գինու համար ազգային չափանիշ մշակել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8605

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6260

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5613

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5300

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3535

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"