Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Մանր վնասատու. հայկական խաղողին լուրջ վտանգ է սպառնում

Հայաստանը կարող է զրկվել իր խորհրդանիշերից մեկից` խաղողից և խաղողագործությունից։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Տարեցտարի Հայաստանում ավելի շատ են զարգանում գինեգործության և խաղողագործության ոլորտները, որոնք վերջերս բախվեցին ֆիլոքսերի խնդրի հետ։ Այն միջատ է, որը վնասում է խաղողը։

FAO-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության հարցերով մասնագետ Ավետիք Ներսիսյանը Foodandwine կայքին պատմել է, թե ինչ վտանգ է ներկայացնում ֆիլոքսերը հայկական խաղողին և գինեգործությանը։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆիլոքսերը և ինչո՞վ է այն վտանգավոր։

 – Ֆիլոքսերը բավականին վտանգավոր է։ Այս միջատները բնակվում են մոտ 60սմ խորության վրա և սնվում են խաղողի թուփի արմատներով, ինչի հետևանքով որթը չի ստանում անհրաժեշտ սնուցում, կամաց–կամաց թուլանում է, նվազում է նրա արտադրողականությունը։ Գործընթացը շատ դանդաղ է, այդ պատճառով սկզբնական շրջանում վնասները նկատելի չեն։ 

– Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել ֆիլոքսերի տարածումը։

– Բերքատվության նվազում, խաղողի և կոնյակի արտադրության նվազում։ Ընդհանուր առմամբ խաղող աճեցնելը կդառնա ոչ շահավետ գյուղացիների համար։

Այնպես որ, պետական մակարդակում համապատասխան քայլեր չձեռնարկելու, ֆիլոքսերից ազատ տնկանյութերից նոր այգիներ չաճեցնելու դեպքում առնվազն 5–7 տարի հետո Հայաստանում գինեգործությունը կբախվի լուրջ խնդիրների հետ։

– Ինչպե՞ս կարելի է հակազդել այս գործընթացին։

–  FAO ծրագրի շրջանակում մենք փորձում ենք ստեղծել մոդել` ամերիկյան տիպի խաղողի տնկիների ներդրմամբ, որոնք ֆիլոքսերը չի կարող վնասել։ Խնդիրն այն է, որ եվրոպական տիպի խաղողը (որին վերաբերում են նաև հայկական տեսակները, խմբգր.) խոցելի է ֆիլոքսերի համար։ Իսկ ամերիկյան տեսակները վնասվում են տերևային ֆիլոքսերի կողմից։ Կատարյալ կոմբինացիա կլինի, եթե ընտրենք հայկական արմատները, պատվաստենք եվրոպական տիպի խաղողն ու ստանանք կայուն ցանքանյութեր, որոնք չեն վնասվի ֆիլոքսերի կողմից։

Մեր մոտեցման էությունն է պահպանել հայկական բոլոր տեսակներն ու դարձնել դրանք ավելի արդյունավետ։ Խոսակցություններն այն մասին, թե իբր պատվաստման դեպքում նվազում է որակը, պարզապես հեքիաթ է։ Մենք կպահպանենք խաղողի որակը` պատվաստելով տեղական տեսակները հիմնարմատների ամերիկյան տեսակներին։

– Պատկերացնենք վատագույն վիճակը։ Միջոցներ չձեռնարկելու դեպքում ի՞նչ է մեզ սպասվում, և ինչպե՞ս ֆիլոքսերի տարածումը կարող է ազդել գինեգործության վրա։

– Կարող է պատահել այնպես, որ 3–5 տարի անց խաղողի բերքատվությունը կնվազի մինչև 50%–ով և հումքը, որը ստանում են կոնյակի և գինու գործարանները, կսկսի չբավարարել։ Կա մտավախություն, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ կհամալրեն այդ պակասը հումքի ներկրման հաշվին, սակայն դա կազդի որակի վրա և կստեղծի խնդիրներ գյուղերի զարգացման համար։ Կպակասի նաև խաղողի որակը։

Ոչինչ չձեռնարկելու դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ, կկորցնենք գինեգործությունն որպես այդպիսին։

– Իսկ հիմա ներկայացնենք դրական իրավիճակը. եթե արդեն հիմա ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ, ի՞նչ ժամկետներում կարելի է հաջողության հասնել։ Իրակա՞ն է, արդյոք, ընդհանրապես ազատվել ֆիլոքսերից։

– Այո։ Մենք արդեն ներկայացրել ենք մոնիտորինգի լավ համակարգ` շատ պարզ և դյուրին։ Ֆիտոսանիտարները, որոնք պատասխանատու են դրա համար, պետք է անցկացնեն մոնիտորինգ, հասկանան, թե որ համայնքներում է արդեն տարածված ֆիլոքսերը։

– Եվ ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի լուծել այս խնդիրը։

–  Եթե աշխատանքը սկսենք հենց հիմա, ապա 10 տարում կկարողանանք ունենալ խաղողի այգիներ` միայն հայկական ռեզիստենտ (կայուն) տեսակներով։ Այսպես, այսօրվանից կառավարությունը կարող է խորհուրդ տալ բոլորին, ով տնկում է նոր խաղողի այգիներ, ցանել արդեն ռեզիստենտ տեսակներ։

– Հետաքրքիր է, եթե ուտենք խաղող ֆիլոքսերով վնասված որթից, այն համով կտարբերվի՞ սովորականից։ Դրանք դառնու՞մ են վնասակար։

– Ոչ, համային տարբերություն չկա։ Խաղողը պահպանում է բոլոր որակները, սակայն սննդային նյութերի պակասի պատճառով այն կարող է մանր լինել։ Ամեն դեպքում, եթե առաջացել են կասկածներ, հարկավոր է իրականացնել ախտորոշում` դիմելով մասնագետներին։–0–

Share:
Թեգեր: այգիներ, խաղող, Հայաստան, վնաս, ֆիլոքսեր
Նախորդ նյութը

Օղի` Չեռնոբիլից. Atomik օղու առաջին շիշն է արտադրվել օտարման գոտում

Հաջորդ նյութը

Հատապտղային հրավառություն. Տավուշում անցկացվել է Մեղրի և հատապտուղների փառատոնը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հայտնի է հայերի սիրելի ըմպելիքը

post-image
Ըմպելիք

Գլյասե սուրճ ֆրանսիական ձևով. հայտնի ամառային ըմպելիքի պատրաստման գաղտնիքները

post-image
Ըմպելիք

Հայկական գինեգործության «վերածնունդ և զարգացում» ու միջազգային հարթակների նվաճում

post-image
Ըմպելիք

Նախընտրած գինի գտնելու 5 բնութագրերը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"