ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Yerevan Zipline Airlines–ը գործարկել է թռիչքների նոր ձևաչափ` վիրտուալ իրականության մեջ ամբողջական խորասուզման միջոցով: Նոր ատրակցիոն, որը, ի դեպ, եզակին է աշխարհում, ադրենալին և նոր զգացումներ կավելացնի էկստրեմալների համար սովորական թռիչքների մեջ:

Yerevan Zipline Airlines-ի համահիմնադիր և տնօրեն Ժիրայր Մուշեղյանը պատմեց, որ այս զիփլայնն ամենաերկարն է տարածաշրջանում և եզակին աշխարհում, որն անցնում է կամրջի տակով: Նա հույս հայտնեց, որ ապագայում ատրակցիոնը կներառվի Գինեսի ռեկորդների գրքում:
«Մենք շեշտադրում ենք արել, որ զիփլայնը հասանելի դառնա հասարակության առավելագույն լայն շերտերին: Այդ իսկ պատճառող շինարարության ժամանակ արդեն նախատեսված են եղել թեքահարթակներ, որպեսզի սայլակներով մարդիկ նույնպես կարողանան օգտվել մեր ատրակցիոնից, և նման դեպքեր արդեն եղել են», - պատմեղ Մուշեղյանը:

Նա կիսվել է նաև հետաքրքիր փաստով. հաճախ սիրահարները ամուսության առաջարկություն են անում հենց օդում, կամրջի տակ թռիչքի ժամանակ: Այգում երկու «ճանապարհ» է գործում` 870 և 650 մետր երկարությամբ, իսկ ամենաբարձր կետը 123 մետրի վրա է գտնվում:

Մեր թղթակիցը զիփլայնով թռնելու հնարավորություն արդեն ունեցել է, սակայն, ըստ նրա, վիրտուալ իրականության ակնոցներով թռիչքը բոլորովին այլ, անհավանական հաճույք է: