Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Օրվա աղանդեր. պաննա կոտա սպիտակ շոկոլադով և ելակով

Պարզ և շատ համեղ աղանդեր

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Պաննա կոտան հյուսիս–իտալական աղանդեր է սերուցքից, շաքարից և վանիլից։ Բառացի թարգմանությամբ հնչում է որպես «եփված կրեմ», բայց ավելի նման է կրեմային պուդինգի։

Աղանդերի պատրաստման համար պահանջվում է`

Յուղոտ սերուցք – 600 մլ;

Կաթ – 200 մլ;

Ելակ – 200 գ;

Սպիտակ շոկոլադ – 200 г;

Շաքարի փոշի – 50 г;

Վանիլ պատիճավոր – 1 հատ;

Դափնու տերև – 4 հատ;

Ժելատին – 15 գ.

Պատրաստման եղանակը`

Նախևառաջ, երկատեք վանիլի պատիճը, դանակի սուր ծայրով կտրեք հատիկները։ Սերուցքը և կաթը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք վանիլի հատիկներ, դափնու տերևները և շաքարի փոշի։ Խառնեք և տաքացրեք կրակի վրա մինչև առաջին պղպջակները։ Դրանից հետո հանեք կրակի վրայից և հանեք կաթսայից դափնու տերևները և վանիլի պատիճը։

Խոշոր կտորների բաժանեք 160 գրամ սպիտակ շոկոլադ և ավելացրեք խառնուրդին։ Խառնեք, տաքացրեք մարմանդ կրակի վրա, մինչև որ շոկոլադը հալվի։ Այնուհետև հանեք խառնուրդը կրակի վրայից, ավելացրեք ժելատին և խառնեք, որ գնդիկներ չմնան։ Պատրաստի խառնուրդը քամեք, լցրեք ամաններով և թողեք սառնարանում երկու ժամով։ Մատուցելուց առաջ զարդարեք աղանդերը ելակով և քերած շոկոլադով։

Share:
Թեգեր: աղանդեր, ելակ, պաննա կոտա
Նախորդ նյութը

Պարզ և համեղ. նախաճաշերի տոստերի բաղադրատոմսեր

Հաջորդ նյութը

Տնային չիպսերի բաղադրատոմսեր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Քաղցրահամ փրկություն. ինչպես են երևանցիները փրկվում ամառվա տապից

post-image
Սնունդ

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

post-image
Սնունդ

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

post-image
Սնունդ

Երբ ավելորդ քաշը խնդիր չէ. հայկական համեղ գաթայի պատրաստման գաղտնիքը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Համի զուգահեռներ. Երևանում առաջին անգամ անցկացվել է «Ռուսաստան–Հայաստան» խոհարարական գագաթնաժողովը
  • Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի
  • Համի կայսրություն Երևանում. մեկնարկել է Ռուսական գաստրո շաբաթը
  • Մեկ օր Արենիի գինեգործարանում. ֆոտոռեպորտաժ
  • Տոներն են մոտենում. Երևանում կազմակերպվել է Ամանորյա բարեգործական ցուցահանդես–վաճառք

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
770

«Ոսկեհատ» գինու փառառոնին մասնակցելու վեց պատճառ

0
422
Voskehat Wine Fest

«Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ

0
375

Նռան գույնը կամ երևանյան զբոսաշրջային խճանկարը

0
363

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
336

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"