Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Տնային չիպսերի բաղադրատոմսեր

Եթե դուք չիպսի սիրահար եք, մի վախեցեք ձեր կազմվածքի և առողջության համար, քանի որ մենք առաջարկում ենք ձեզ պատրաստել այս դասական նախուտեսն ինքնուրույն՝ առանց ավելորդ վնասակար բաղադրիչների:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ չիպսի ծննդյան օրը, առաջարկում ենք ձեզ տան պայմաններում կարտոֆիլից և այլ մթերքից պատրաստվող հասարակ և համեղ չիպսերի բաղադրատոմսերը:

Ֆրիտյուրում պատրաստված կարտոֆիլե չիպս

Բաղադրիչներ.

Կարտոֆիլ

Արևածաղկի բուսայուղ

Աղ, համեմունքներ

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլը լավ լվանալ, ցանկության դեպքում մաքրել այն, կտրել բարակ շրջանակների (կարտոֆիլը առավել բարակ կտրելու համար կարելի է օգտագործել բանջարեղեն կեղևելու համար նախատեսված դանակ): Խորը թավայի մեջ լցնել արևածաղկի ձեթ, թողնել, որ այն եռա, ինչից հետո հերթով ավելացնել կարտոֆիլի մեկական շրջանակ, որպեսզի շրջանակները չկպնեն իրար: Հանել արդեն պատրաստի չիպսը, տեղադրել անձեռոցիկի վրա, որպեսզի դուրս գա յուղի մնացորդը: Քանի դեռ կարտոֆիլը տաք է, ավելացնել աղ և համեմունքներ:

Լավաշից պատրաստված չիպսեր

Բաղադրիչներ

Բարակ լավաշ

Կետչուպ

Մայոնեզ

Չոր պանիր

Պապրիկա

Պրովանսալ խոտաբույսեր

Պատրաստման եղանակը.

Կտրատել լավաշը, մի մասի վրա կետչուպ քսել, մյուս մասի վրա՝ մայոնեզ, լավաշի վրա ավելացնել քերած պանիր և համեմունքներ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել չորացրած սամիթ: Պատրաստել ջեռոցում մինչև չիփսերի կարմրելը:

Խնձորից կամ տանձից պատրաստված չիպս

Բաղադրիչներ.

3 հատ միջին կոշտ խնձոր

2 հատ միջին կոշտ տանձ

1,5 լիմոնի հյութ

100 գր դարչնագույն շաքարավազ

Պատրաստման եղանակը.

Կտրեք պտուղը բարակ կտորներով՝ 3 մմ ոչ ավելի: Կիտրոնի հյութը քամեք ամանի մեջ և խառնեք մի փոքր ջրով: Թաթախել մրգերի բարակ կտրած պատառիկները կիտրոնի հյութի մեջ, որպեսզի դրանք չսևանան: Տարայի մեջ խառնել 100 գր դարչնագույն շաքարավազը և 200 մլ ջուրը, եռացնել և եփել միջին կրակի վրա 5-7 րոպե, մինչև շաքարը լուծվի, և օշարակը սկսի խտանալ: Դնել մրգերի պատառիկներն օշարակի մեջ և եռացնել: Զգուշությամբ հանել մրգերը, դնել նախապես մագաղաթով ծածկված  ցանցի վրա և չորացնել նախապես տաքացրած ջեռոցում 3 ժամ 100 ° C ջերմաստիճանի դեպքում (այդ ընթացքում մեկ անգամ շրջել)

Միքրոալիքային վառարանում առանց ձեթի չիպս

Բաղադրիչներ.

Կարտոֆիլ

Աղ և համեմունքներ

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլը լվանալ և կտրատել բարակ պատառիկներով (ցանկության դեպքում կարելի է չմաքրել): Մեկ շերտով դնել մագաղաթի վրա, պատրաստել միքրոալիքային վառարանում՝ 700-750 Վտ հզորության ներքո: Ինչից հետո, ըստ համի, ավելացնել աղ, համեմունքներ և կանաչեղեն:

Share:
Թեգեր: բաղադրատոմսեր, տնային չիպսեր
Նախորդ նյութը

Օրվա աղանդեր. պաննա կոտա սպիտակ շոկոլադով և ելակով

Հաջորդ նյութը

Առողջ նախաճաշեր, որոնք կարելի է պատրաստել դեռ երեկոյից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամենաօգտակար դիետան, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ցանկում

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. արքայախնձոր

post-image
Սնունդ

«Սնիկերսի հեղինակները, կարծում եմ՝ օգտվել են հենց մեր ազգային խոհանոցից». Սեդրակ Մամուլյան (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. տանձ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"