Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Առողջ նախաճաշեր, որոնք կարելի է պատրաստել դեռ երեկոյից

Լավ օրվա գրավական է առողջ նախաճաշը, որն էներգիա է հաղորդում մինչև երեկո: Եթե դուք ժամանակ չունեք այն առավոտյան պատրաստելու համար, ապա պատրաստեք ամեն ինչ երեկոյան:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Առավոտյան նախաճաշը բաց չթողնելու և ժամանակ խնայելու համար առաջարկում ենք ձեզ օգտակար բաղադրատոմսեր, որոնք կարելի է պատրաստել դեռ երեկոյան և մինչև առավոտ նրանք չեն կորցնի իրենց համային որակները:

Չրից պատրաստված սննդարար բատոնչիկներ

Բաղադրիչներ.

1 բաժակ վարսակափաթիլներ;

½ բաժակ վարսակի ալյուր;

1 բուռ չորամիրգ;

2–3 փոքր կտոր դառը շոկոլադ;

⅓ բաժակ կաթ;

1 ճաշի գդալ մեղր;

1 ճաշի գդալ ձիթայուղ;

Աղ և դարչին ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը`

Առանձին խառնել չոր և հեղուկ բաղադրիչները, միացնել դրանք և խառնել մինչև միատարր զանգված։ Տապակի վրա շարել պատրաստի զանգվածը 5-7 մմ հաստությամբ։ Թխել ջեռոցում 20 րոպե 180 աստիճան ջերմաստիճանով։ Տաք խմորը կտրատել բատոնչիկների, շրջել և դնել ջեռոցը ևս 5-7 րոպեով։

Պուդինգ հատապտուղներով

Բաղադրիչներ`

100 գ վարսակափաթիլներ

200 մլ բնական յոգուրտ

հատապտուղներ ըստ ճաշակի

վանիլ, դարչին կամ հիլ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը`

Խառնել փազթիլները, համեմունքը և յոգուրտը, թողնել գիշերը սառնարանում։ Առավոտյան ավելացնել հատապտուղներ, կոկոսի քերուկ, ընկույզ կամ չորամրգեր։

Ֆրիտատա սնկով

Բաղադրիչներ`

4 հավկիթ;

300 գ շիկասունկ;

1 սոխ

1 ճաշի գդալ քերած պարմեզան;

աղ, պղպեղ և կանաչի ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը`

Տապակել մանր կտրատած սունկը և սոխը ձիթայուղով, ավելացնել աղ և պղպեղ։ Հարել հավկիթները պարմեզանի հետ և լցնել սնկի վրա։ Թխել ջեռոցում 10 րոպե 180 աստիճանով։ Պատրաստի ֆրիտատայի վրա կանաչի ցանել։

Պոլենտա նարնջով

Բաղադրիչներ`

300 գ պոլենտա (իտալական կերակրատեսակ եգիպտացորենի ալյուրից)

100 գ սերուցքային կարագ;

300 շաքարեղեգի շաքար;

100 գ սպիտակ շաքարավազ;

1 պատիճ վանիլ;

4 հավկիթ;

2 ճաշի գդալ «Անգլեզ» կրեմ;

2 նարինջ;

10 գ կոճապղպեղ.

Պատրաստման եղանակը`

Խառնել պոլենտան, շաքարեղեգի շաքարավազը, հավկիթները, սերուցքային կարագը և կես պատիճ վանիլը։ Տապակի վրա կարագ քսել, լցնել վրան խմորը 2/3 րափով և մեկ ժամ թխել։ Սպիտակ շաքարը հալեցնել տապակի վրա մնացած վանիլի հետ։ Ավելացնել նարնջի կտորները, հանել թավան կրակի վրայից և վրան քերած կոչապղպեղ ցանել։ Սառած կեքսի վրա դնել կարամելիզացված նարինջները և զարդարել «Անգլեզ» կրեմով։

Ծիրանով կաթնաշոռաբլիթներ ջեռոցում

Բաղադրիչներ`

300 գ յուղոտ կաթնաշոռ;

2 հավկիթ;

50 գ ալյուր կամ մանրաձավար;

5–6 ծիրան;

շաքարավազ և վանիլ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը`

Տրորել կաթնաշոռը, ավելացնել հավկիթը, շաքարը և կրկին տրորել։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը` խառնելով գդալով։ Մագաղաթով տապակի վրա դնել զանգվածի կեսը, ամեն բլիթի վրա դնել մեկ կտոր ծիրան և վրայից լցնել մնացած խմորը։ Թխել ջեռոցում 20 րոպե 180 աստիճանով։

Լյարդի պաշտետ

Բաղադրիչներ`

400 գ հավի կամ տավարի լյարդ;

1 սոխ;

1 գազար;

1 ճաշի գդալ սերուցքային կարագ;

1 թեյի գդալ աղ;

համեմունքներ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը`

Կտրատել լյարդը, ավելացնել աղ և համեմունքներ և շոգեխաշել մինչև պատրաստ լինելը։ Մանրացրած սոխն ու գազարը տապակել։ Սառած բաղադրիչները հարել բլենդերում միասին կամ առանձին և կրկին խառնել։

Share:
Թեգեր: առողջություն, երեկո, նախաճաշ
Նախորդ նյութը

Տնային չիպսերի բաղադրատոմսեր

Հաջորդ նյութը

Համի տոն. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Yerevan Food Fest 2019–ը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խճողակով սպագետի կիրակնօրյա ընթրիքի համար

post-image
Սնունդ

Մրգային բում. բալով և շոկոլադով դասական չիզքեյք շոգ օրվա համար

post-image
Սնունդ

Մրգային քաղցրավենիք ամռան կեսին. պատրաստում ենք բանանով և ելակով էսկիմո

post-image
Սնունդ

Zero waste. ի՞նչ է այն և ինչպե՞ս դարձնել խոհանոցն ավելի էկոլոգիական

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8710

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3754

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"