ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սանգրիան հայտնի է Իսպանիայի և Պորտուգալիայի հարավում 19-րդ դարի կեսերից: Համարվում է, որ խմիչքի անունը գալիս է իսպաներեն «sangre» բառից, որը թարգմանվում է որպես արյուն: Այդ խմիչքը կարելի է փորձել ոչ միայն բարերում և ռեստորաններում, այլ նաև կարելի է այն տանը պատրաստել: Ներկայացնում ենք ձեզ սպիտակ և դասական սանգրիա պատրաստելու բաղադրատոմսեր:
Սանգրիա

Բաղադրիչներ.
Կիտրոն - 1 հատ
Նարինջ - 1 հատ
Եղեգնաշաքար - 55 գ
Չոր կարմիր գինի - 750 մլ
Կոնյակ - 60 մլ
Սոդա ջուր - 500 մլ
Պատրաստման եղանակը.
Բարակ կտրատել կիտրոնն ու նարինջը և տեղափոխել գրաֆինի մեջ: Ավելացնել շաքար, գինի և կոնյակ և լավ խառնել` մինչև շաքարը լուծվի: Վերջում լցնել սոդայի ջուրը:
Սպիտակ սանգրիա

Բաղադրիչներ.
Սոդա ջուր - 500 մլ
Չոր սպիտակ գինի - 750 մլ
Կալվադոս կամ կոնյակ `150 մլ
Ելակի և ազնվամորու խառնուրդ `400-500 գ
Կանաչ խնձոր - 3 հատ
Դեղձ - 2 հատ
Լայմ - 1 հատ
Կիտրոն - 1 հատ
Մանր շագանակագույն շաքար `3 ճշ. լ
Պատրաստման եղանակը.
Կտրատել լայմը, կիտրոնը, դեղձը և խնձորը մանր կտորների, ցանել շաքարավազ և թողնել 20 րոպե: Տեղափոխել մրգերը գրաֆինի մեջ, լցնել կալվադոս կամ կոնյակ կամ գինի և թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ոչ պակաս: Մատուցելուց առաջ ավելացնել հատապտուղներ և սառույց և բաժակներից յուրաքանչուրի մեջ լցնել սոդայի ջուր: