ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հաճախ դժվար է ինքնուրույն որոշել, թե սուպերմարկետներում ներկայացված գինիների տեսականուց որն է արժանի ուշադրության, իսկ որն է գրավում միայն գեղեցիկ շշով և գունեղ պիտակով:
Կեղծ գինին բացահայտելու համար առաջարկում ենք մի շարք պարզ խորհուրդներ «Аргументы и факты»-ի թերթից:
Առաջին հերթին, անհրաժեշտ է գինի գնել միայն խանութներում: Ավելի լավ է, եթե լինեն հայտնի արտադրողների մասնագիտված կամ ֆիրմային խանութներ: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել շշին: Պետք է չէ գնել կավե տարաներով գինի, քանի որ խանութներում նմանատիպ գինին չի պահպանի իր որակը: Տեսակավոր և կոլեկցիոն գինիները շշալցնում են մուգ շշերի մեջ` արևային ճառագայթներից պաշտպանելու համար:
Ուսումնասիրեք պիտակը: Նրա, փայտախցանի և կոլիերետի (հավելյալ պիտակ շշի վերևի մասում) վրա ներկայացված տվյալները պետք է համընկնեն փայտախցանի վրա գրված տվյալների հետ: Պիտակի վրա պետք է գործարանի կնիքով նշված լինի շշալցման ամսաթիվը: Եթե այն հեշտությամբ ջնջվում է, ապա դա կեղծ է:
Իսկական գինու պիտակի վրա պետք է նշված լինի «իսկական գինի»: Եթե նշված է, որ պրոդուկտը «հատուկ է», ուրեմն այն պատրաստված է կոնցենտրատից: Ինչ վերաբերում է փայտախցանին, ապա այն պետք է լինի պինդ, չփշրվող, չչորացող` առանց բծերի և բորբոսի նշանների:
Գույն

Գինի ընտրելիս գույնը կարևոր նշանակություն ունի: Կարմիր բնական գինիները պետք է ինտենսիվ ներկված լինեն, ունենան տեսակին բնորոշ բույր:
Բնական սպիտակ գինիներն ունեն ինտենսիվ ծղոտե գույն և խաղողի տեսակին բնորոշ բույր` առանց կանաչավուն երանգների:
Իսկ սպիտակ փրփրուն գինին պետք է լինի դեղնականաչավուն գույնի` ծաղկային տոնով, առանց խաղողի որևէ տեսակին բնորոշ երանգի: Շշի մեջ չպետք է նստվածք լինի:
Համ և բույր

Բնական գինին չի կարող ունենալ շատ ուժեղ «քիմիական» համ և հոտ: Գինեգործները խորհրուրդ են տալիս բարելավել խմելու մշակույթը: Պետք է իմանալ իսկական գինու համը. փորձելով այն գոնե մեկ անգամ` դուք կկարողանաք տարբերել իսկական արտադրանքը կեղծից` համի ռեցեպտորները լավ են հիշում համը:
Երեք թեստ `բնական գինին որոշելու համար

Տան պայմաններում շատ պարզ կարելի է որոշել` գինին իսկակա՞ն է, թե՞ կեղծ` թափանցիկ բաժակի մեջ լցնում են սննդային սոդա, եթե գինին կապտի, ուրեմն այն իսկական է: Սինթետիկ պրոդուկտը չի փոխի իր գույնը:
Գինով բաժակի մեջ կարելի է կաթեցնել գլիցերինի մի քանի կաթիլ: Եթե այն իջնի ներքև` չփոխելով իր գույնը` գինին իսկական է, եթե գլիցերինը դառնա դեղին կամ կարմիր` դուք կեղծ գինի եք գնել:
Դուք կարող եք նաև խորն ամանի մեջ ջուր լցնել, լցնել մի քիչ գինի փոքրիկ տարայի մեջ և մատով փակել շշի վզիկը: Իջեցնել գինով տարան ջրի մեջ և շրջել այն: Հանել մատը շշի վզիկից: Եթե խմիչքը խառնվել է ջրի հետ` գինին բնական չէ:-0-