Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Հայտնի է հայերի սիրելի ըմպելիքը

«Մենք օղի խմող ազգ ենք։ Չենք խմում, չենք սիրում գինի», – նշում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայերն ավելի շատ օղի են խմում, քան գինի, և դա պայմանավորված է ժողովրդի պատմությամբ, լրագրողներին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

«Օղի խմելը վատ չէ։ Հազարավոր տարիներ օղին արգելված էր և համարվում էր հարուստների ըմպելիք։ Այն դարձել է վերջին 200 տարիների ֆենոմենը», – նշեց նա։

Հարությանյանի խոսքով, ռուս–թուրքական պատերազմի և Հայաստանում ռուսական զորախմբի ընդլայնման տարիներին օղին դարձել էր գրեթե արժույթ, և Հայաստանում այդ կերպ հանվեց որոշակի հոգեբանական և սոցիալական արգելքը, իսկ Ռուսաստանում` իրավաբանական։

«Համի տեսանկյունից մենք ավելի շատ նման ենք ռուսներին։ Մի մոռացեք, որ այստեղ միշտ եղել է ռուսական զորք, իսկ 1945–1946թթ.–ին 600 հազար հայ տղամարդիկ, ովքեր կազմում էին տեղացի տղամարդկանց կեսը, վերադարձան պատերազմից և իրենց հետ բերեցին սպիրտ խմելու մշակույթ», – նշեց Հարությունյանը։ 

Նրա խոսքով, հայերը դրանից առաջ էլ էին օղի խմում, սակայն անցյալում օղուն վերաբերվում էին մեծ հարգանքով և համարում էին առանձնահատուկ ըմպելիք։

«Մենք ֆենոմենալ ժողովուրդ ենք։ Օղի ենք խմել դեռևս մինչև ուրարտական ժամանակաշրջանը, այդ ընթացքում և դրանից հետո», – ընդգծեց Հարությունյանը։

Հայերը, նրա խոսքով, ունեին 80 աստիճանից բարձր թնդության օղու պատրաստման տեխնոլոգիաներ։ Եվրոպայում այդ տեխնոլոգիան հայտնվելէ 1880–ականներին, իսկ Հայաստանում այն եղել է արդեն 16–րդ դարում։

«Մենք օղի խմող ազգ ենք եղել, սակայն հարգել ենք այդ ըմպելիքը, մենք այն ֆետիշացրել ենք և չենք խմել մինչև հարբելը։ Օղին պահում էին ամենասրբազան դեպքերի համար։ Իսկ սովորաբար խմում էինք գինի», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով, ով խմել է օղի, նա շարունակում է դա անել նաև այսօր, չնայած գինու տարածվածությանը։

«Միգուցե նրանք չեն ցանկանում միանգամից անցնել գինու և ընտրել են անցումային տարբերակը` մրգային օղին։ Սակայն դա ամեն դեպքում անցում է, նրանք ևս կսկսեն գինի խմել», – եզրափակեց Հարությունյանը։–0–

Share:
Թեգեր: գինի, հայեր, սիրելի ըմպելիք, օղի
Նախորդ նյութը

«Ոսկեհատ» գինու փառառոնին մասնակցելու վեց պատճառ

Հաջորդ նյութը

«Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Օրվա խմիչքը. Սանգրիա

post-image
Ըմպելիք

Ինչպե՞ս ընտրել ոչ թանկարժեք ու լավ գինի. կարևոր խորհուրդներ հայ փորձագետից

post-image
Ըմպելիք

Ինչպես որոշել կեղծ գինին

post-image
Ըմպելիք

Նիհարեցնող թեյեր. օգու՞տ, թե՞ վնաս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4628

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4446

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"