Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

«Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը

24-րդ «Grand International Wine Award MUNDUS VINI» հեղինակավոր մրցույթում «Արմենիա Վայն» գինեգործարանի «Թարիրի» չոր սպիտակ գինին նվաճում է «Best of Show Armenia» ոսկե մեդալը:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ««Թարիրի»–ն է գինիների թագուհին, հայկական գինիների լավագույնը», հնչում է Grand International Wine Award MUNDUS VINI գերմանական միջազգային մրցանաբաշխության ընթացքում:

45 երկրի 170 գինու միջազգային փորձագետ շաբաթներ շարունակ համտեսել, գնահատել ու ընտրել են աշխարհի լավագույն գինիները: «Արմենիա Վայն»-ը պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է:

24-րդ «Grand International Wine Award MUNDUS VINI» հեղինակավոր մրցույթում համաշխարհային բրենդների կողքին «Արմենիա Վայն» գինեգործարանի 2017-ի բերքահավաքի «Թարիրի» չոր սպիտակ գինին նվաճում է «Best of Show Armenia» ոսկե մեդալը: Հայկական սպիտակ գինին, ի դեմս Թարիրի գինու, առաջին անգամ  արժանանում է նման բարձր և հեղիանակավոր մրցանակի:

18 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված և համաշխարհային համբավ վայելող «MUNDUS VINI Summer Tasting 2019»-ում «Արմենիա Վայն» ընկերության հաղթարշավը չի սահմանափակվել միայն այս ոսկե հաղթանակով. արծաթե մեդալ են նվաճել նաև 2017 թվականի բերքավաքի «Տակառ» Էքստրա բրյուտ վարդագույն  և «Տակառ»  կարմիր անապակ գինիները:

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է,  որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»,- մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատականը մեր ֆրանսիացի գինեգործին է փոխանցում գինու միջազգային ժյուրիներից Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ հիացական խոսքեր ասելով «Թարիրի» գինու համար ու պատրաստակամություն հայտնում այցելել Հայաստան՝ «Արմենիա Վայն» գինեգործարան:

««Արմենիա վայն»-ում երազանքները իրականություն են դառնում... Մենք ունենք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթերից, սակայն հայկական սպիտակ գինին առաջին անգամ է արժանանում նման բարձր գնահատականի։ Մեծ հպարտությամբ ենք խոսում այս մասին, քանի որ մրցակցությունը թեժ էր. ներկայացված էին գինիներ ամբողջ աշխարհից» ,-զրուցակցին է պատմում Ժան-Բատիստ Սուլան՝ Ֆրանսիայի Բորդո քաղաքից Արմենիա Վայն ընկերություն գլխավոր խորհրդատուն:

Հավաքված հյուրերին հետաքրքրում է, թե որն է «Թարիրի» գինու անվան գաղտնիքը, և ինչ է պատկերված դիմապիտակին:

Գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը պատմում է. «Սուպեր պրեմիում դասի Թարիրի գինին ասես իրական ճանապարհորդություն լինի դեպի հայ գինեգործության ակունքները։ Հին ուրարտական սեպագրերը պատմում են Մենուա թագավորի դստեր՝ Թարիրիի շքեղ այգիների մասին։ Ասում են, ուրարտական թագավորությունում կար ավանդույթ, ըստ որի արքայադուստրերին և ապագա թագուհիներին նվիրում էին խաղողի այգիներ:Նրանք, ովքեր կծաղկեցնեին այգիները, կկարողանային նաև հոգ տանել իրենց ընտանիքի և ողջ թագավորության մասին»:

Ժան Բատիստ Սուլան շտապում է հավելել, որ այս գինին, իսկապես, յուրօրինակ է... պատրաստված է խաղողի սորտերի յուրահատուկ համադրությամբ՝ օգտագործվել է ֆրանսիական Շենեն, Ալիգոտե և հայկական Կանգուն խաղողի սորտերը, հնեցվել է ֆրանսիական կաղնե տակառներում:

«Գինիների այս հաղթանակը ոչ միայն մեր ընկերությանն են մեծ պատիվ բերում, այլ նաև գինեգործության դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքին՝ կրկին հետ վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի հպարտ կոչումը»,-ամփոփեց Գրիգոր Ալեքսանյանը:–0–

Share:
Թեգեր: «Արմենիա Վայն», «Թարիրի», Grand International Wine Award MUNDUS VINI, հաղթարշավ
Նախորդ նյութը

Հայտնի է հայերի սիրելի ըմպելիքը

Հաջորդ նյութը

«Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Տոներն են մոտենում. Երևանում կազմակերպվել է Ամանորյա բարեգործական ցուցահանդես–վաճառք

post-image
Իվենթներ

Գունեղ շոու Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում. «կույր համ» և պիցցա–ակրոբատիկա

post-image
Իվենթներ

Ինչպե՞ս են Հայաստանում տոնում Վարդավառը և ինչու՞ են ջուր ցողում միմյանց վրա

post-image
Իվենթներ

«Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8611

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6268

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5624

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5312

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3550

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"