Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Voskehat Wine Fest
Իվենթներ

«Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առաջին անգամ անցկացվեց «Ոսկեհատ» գինու փառատոնը, որը համախմբեց գինի արտադրողներին ու սիրահարներին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ոսկեհատ» գինու մասշտաբային փառատոնը մեծ շուքով անցկացվել է շաբաթ օրն Արագածոտնի մարզում։ Փառատոնի անցկացման վայրն ու անունը պատահական չեն ընտրվել, չէ՞ որ այս շրջանում արդեն հազար տարի աճեցնում են «Ոսկեհատ» խաղողի տեսակը։

«Ոսկեհատ» տեսակի բացառիկությունը

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին պատմեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, խաղողի այս տեսակից ստացվող գինին առանձնանում է հատուկ նրբահամությամբ, որը ստացվում է բարենպաստ պայմանների շնորհիվ` հարթավայր, արև, հող, այս ամենը նպաստում է այս բացառիկ գինու ստեղծմանը։

«Փառատոնը նվիրված է գինու սպիտակ տեսակին, որը պարտադիր պետք է աճեցնել, միշտ խոսել այդ մասին, որպեսզի այդ տեսակը ևս հայտնի լինի, ինչպես «Արենին»», – նշեց նա։

«Ոսկեհատ» տեսակն իսկապես տարբերվում է շրջանի առանձնահատկությամբ, որը, փառատոնի կազմակերպիչ, Խաղողագործության և գինեգործության հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով, երկրի լավագույն գինեգործական շրջաններից է։

Փառատոնի մասին

Voskehat Wine Fest

«Միջոցառման գլխավոր նպատակը ներդրումներ, զբոսաշրջիկներ գրավելն է, չէ՞ որ բացի գինեգործական ընկերություններից, այստեղ կա նաև «Ագարակ 3» պատմամշակութային օբյեկտը, որտեղ գինի են պատրաստել մոտ 300 տարի առաջ», – ասաց Մուրադյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նա նշեց, որ փառատոնին մասնակցել է 28 ընկերություն, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր գինեգործներ Սյունիքից, Տավուշից, Վայոց Ձորից և այլ մարզերից։

Փառատոնի անցկացման կարևորության մասին խոսեց նաև ՀՀ–ում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, ով «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը մեծ փառատոնի նոր ձևաչափ է, որն անցկացվում է գեղեցիկ վայրում` Աշտարակում, որը հաճախ չէ, որ հայտնվում է զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրության կենտրոնում։

«Ամեն ինչ լավ է կազմակերպված, ներկայացված են գրեթե բոլոր խոշորագույն արտադրողները, սակայն կարևորն այն է, որ սա հենց այն ոլորտն է, որին աջակցել է UNDP–ին`գյուղական համայնքների մանր արտադրողներ, որոնք նոր են սկսում աշխատանքը, սակայն արդեն գրավում են զբոսաշրջիկների, բարձրացնում են գինեգործության մակարդակը գյուղական համայնքներում», – ընդգծեց Մարիյասինը։

Նա նաև նշեց, որ փառատոնը բացառիկ է իր դեմոկրատիկ ձևաչափով։

«Այն բաց է բոլորի համար` երեխաների, մեծահասակների, այստեղ բավականին համեստ գներ են, այդ պատճառով միջոցառումն ունի հասարակական լայն նշանակություն։ Նաև կարծում եմ, որ Հայաստանում պետք է զարգացնել տոների մշակույթը, և սա դրանցից մեկն է», – ասաց Մարիյասինը։

Փառատոնի տաղավարների երկար շարքերը լի էին տարբեր տեսակի խաղողի, ինչպես նաև այլ պտուղներից պատրաստված գինիներով։ Սպիտակ, կարմիր, վարդագույն, մրգային` յուրաքանչյուր ոք կարող էր գտնել իր գինին, որը նրա քիմքին ամենամոտն է։ Թեև գինու ընտրությունը բավականին սուբյեկտիվ է, այնուամենայնիվ, կան որոշ գործոններ, որոնց արժե ուշադրություն դարձնել...

Ինչպես ճիշտ ընտրել գինի...

Մասնագետները խորհուրդ են տալիս կողմնորոշվել ըստ գինու համի և բույրի համապատասխանության, որովհետև գինու հոտը կարող է լավը լինել, իսկ համը` դատարկ։ Գինու որակը որոշելու համար, նախևառաջ, պետք է ուշադրություն դարձնել, որ գինին նստվածք չունենա։

«Սպիտակ գինիների համար, նախևառաջ, շատ կարևոր է գույնը։ Այն պետք է ոսկեգույն լինի։ Եթե գինին ունի թեկուզ աննշան դարչնագույն երանգ, նշանակում է` գինին օքսիսացած է, չասեմ` փչացած, բայց որակը հաստատ փոխվել է։ Կարմիր գինու որակը որոշելիս ուշադրություն են դարձնում նստվածքին, եթե շշի վրա նշված չէ, որ այն ինքնին նստվածք ունի»,– պատմեց Proshyan Brandy Factory–ի ներկայացուցիչ Անի Քոչարյանը։ Հայկական գինիները, ինչպես պատմեց Քոչարյանը, պակաս թթու են, ի տարբերություն եվրոպականների, ինչը կապված է կլիմայական պայմանների տարբերության հետ։ Հայաստանում կարմիր գինին, հակառակը, ավելի ծանր է և կոշտ, այդ պատճառով եվրոպացիներին այդքան էլ չեն հավանում հայկական կարմիր գինիները։

Մասնագետները, ի դեպ, չեն հասկանում «լավ գինի» արտահայտությունը, որովհետև ցանկացած գինին բացառիկ է և ունի իր հավանողները։

«Լավ գինի» եզրույթը բավականին հարաբերական է, որովհետև յուրաքանչյուրս ընտրում ենք ըստ մեր ճաշակի։ Ինձ համար լավ գինին կարմիր անապակն է, ոչ շատ ծանրը, որ շատ հնեցվածը և ավելի թեթևը։ Մեկ ուրիշը սիրում է ավելի ծանր և հնեցված գինիները։ Պետք չէ ասել` «սա լավ գինի է, իսկ սա վատն է»։ Յուրաքանչյուր գինի բացառիկ է, վատ գինի չկա»,– պատմում է Armenia Wine ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Նազարեթյանը։

Առանձին ուշադրության են արժանի մրգային գինիները, որոնց մեծ տեսականի էր ներկայացված փառատոնում։ Armenia Wine ընկերության ներկայացուցիչ Սիրանուշ Ղազարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը գաղտնիք բացեց` ոչ խաղողից պատրաստած ցանկացած գինի, մասնավորապես, նռան գինին, պետք է կոչվի «գինու ըմպելիք», բայց դա չի նշանակում, որ դրանք իսկական գինիներ չեն։

Ի դեպ, մրցային բոլոր գինիները, բացառությամբ նռան գինու, իրենց հիմքում խաղող ունեն, որին արտադրական գործընթացի ժամանակ ավելացվում են մրգեր կամ հատապտուղներ։ Այդ իսկ պատճառով, նռան գինու պիտակի վրա տեսնելով «գինու ըմպելիք»` հանգիստ գնեք, մի վախեցեք, թե կեղծած է։

… և նախուտեստը

Voskehat Wine Fest

Անշուշտ, խոսելով գինու մասին, չի կարելի չխոսել այն մասին, թե ինչի հետ է ավելի լավ խմել։ Noah of Areni ընկերության ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյանը մի քանի խորհուրդներ տվեց։

«Սպիտակ գինին ավելի լավ է խմել թեթև կերակրատեսակների հետ, կարելի է` ձկան կամ պանրի հետ։ Իսկ կարմիր գինին ավելի լավ է խմվում մսի, ավելի ծանր և յուղոտ կերակրատեսակների հետ։ Վարդագույն գինին շատ հետաքրքիր է, այն ավելի նման է սպիտակին։ Դրանք երկուսն էլ մատուցվում են պաղեցրած և համարվում են ամառային խմիչքներ։ Այդ իսկ պատճառով ավելի հարմար են թեթև ուտելիքի համար»,ճ պատմեց Խաչիկյանը։

Ընդհանուր առմամբ, փառատոնը, որը, բացի գինիների, ուտեստների, ձեռքի աշխատանքների ցուցադրությունից, ներառում էր նաև հագեցած մշակութային ծրագիր` լի երաժշտությամբ, պարերով և այլն։ Դրանով իսկ մեկնարկեց Արագածոտնի մարզի բացառիկ գինիների մասսայականացման հետագա գործընթացը։ -0-

Share:
Թեգեր: «Ոսկեհատ» գինու փառատոն, Աշտարակ, գաղտնիքներ
Նախորդ նյութը

«Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ

Հաջորդ նյութը

Նոր կոնցեպտուալ ոճ և խոհարարական շքեղություն. հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայաստանում «Լավաշի օրը» հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

post-image
Իվենթներ

Մարզահագուստով արքան. Jamiroquai–ի երևանյան համերգի ամենավառ կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ

Սրտերը կապող տոն. Հայաստանում կանցկացվի «Արենի» գինու 11-րդ փառատոնը

post-image
Իվենթներ

Տոներն են մոտենում. Երևանում կազմակերպվել է Ամանորյա բարեգործական ցուցահանդես–վաճառք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8172

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5201

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4601

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4412

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2974

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"