Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Երազանքի տոն. Երևանում մեծ շուքով անցկացվեց Yerevan Music Night փառատոնը

Փառատոնում կար այն ամենն, ինչի մասին կարելի է միայն երազել` հայտնի կատարողների երաժշտություն, համեղ ճաշատեսակներ` Հայաստանի լավագույն ռեստորաններից, ցանկացած ճաշակի խմիչք։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմեձնիա/. Արդեն 3–րդ անգամ Երևանում անցկացվում է Yerevan Music Night մասշտաբային միջոցառումը։

Kami ակումբի արտ–տնօրեն Վահագն Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է օրացույցում ունենալ ևս մեկ տոնական օր։

Նա ընդգծեց, որ ամեն տարի փառատոնին մասնակցում են հայկական խմբեր, ինչպես նաև հեդլայներ` հատուկ հրավիրված արտիստ։ Այս տարի փառատոնի հեդլայներն էր երգիչ Թոմաս Ն'էվերգրինը։ Հայ արտիստներից Yerevan Music Night–ի բեմում փայլեցին Սրբուկը, Արամ МР3–ը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը, Kami friends project–ը, Dialog project–ը և այլք։

«3 տարի առաջ մենք տոնեցինք մեր Kami ակումբի տասնամյակը և հոբելյանին որոշեցինք նվեր–տոն մատուցել մեր քաղաքին։ Այն շատ լավ անցավ, և որոշվեց, որ այս միջոցառումը պետք է անցկացվի ամեն տարի, պետք է դառնա փառատոն, որի մասին կիմանան բոլորը», – նշեց Գևորգյանը։

Eventtoura ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանն իր հերթին նշեց, որ այս փառատոնը նպատակաուղղված է Հայաստանում իրադարձային տուրիզմի զարգացմանը։

Նա պարզաբանեց, որ այս տարի փառատոնին ներկայացված է ռետորաններ և ալկոհոլային խմիչքների արտադրողներ ներկայացնող 20 տաղավար` Երևանից, Տավուշից, Արագածոտնից, Գյումրիից։

Չնայած համեմատաբար ոչ  մեծ տարածքին, Yerevan Music Night–ը կարողացավ դրսևորել ցանկացած փառատոնի լավագույն որակները` համեղ ճաշատեսակներ, որակյալ խմիչք ու անսահման երաժշտություն, որը ստիպում էր բոլորին պարել ու ձայնակցել ծանոթ մեղեդիներին։

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը և համախմբում է հազարավոր հյուրերի` ստեղծելով քաղաքային մասշտաբի տոի և երեկույթի մթնոլորտ։–0–

Share:
Թեգեր: Yerevan Music Night, Երևան, փառատոն
Նախորդ նյութը

Նոր կոնցեպտուալ ոճ և խոհարարական շքեղություն. հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում

Հաջորդ նյութը

Ձկան բնապահպանական տոն. առաջին EcoFishFest–ն անցկացվեց Սևանում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Խաղողօրհնեքը մեծ շուքով տոնվեց Armenia Wine–ում (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Գնում ենք հաղթելու. Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Ռեստորանային սպորտի առաջնությանը

post-image
Իվենթներ

Փակ և բացօթյա սրահներ, կենդանի կատարում. HARD ROCK CAFE® YEREVAN-ը խոստանում է բրենդի ոգին և փիլիսոփայությունը բերել Երևան

post-image
Իվենթներ

Հայկական գինիներն արժանացել են միջազգային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակներին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8178

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5227

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4615

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4425

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2979

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"