ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Փառատոնի տաղավարներում ներկայացվել են ձկան տարբեր կերակրատեսակներ, կազմակերպվել համտեսներ, վաճառքներ և մրցույթներ։ Փառատոնն անցկացվել է երգուպարի համույթների ելույթների ուղեկցությամբ և ավարտվել գունեղ հրավառությամբ։
Բացի հիմնական ծրագրից, փառատոնից առաջ անցկացվել են լճափի մաքրման աշխատանքներ։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ և զբոսաշրջիկներ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով։
Ինչպես ընդգծել է վարչապետը, փառատոնի գլխավոր նպատակներն առօրյան ավելի ուրախ դարձնելն է, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանն օժանդակելը։
Նա հույս է հայտնել, որ կառավարությունը և տեղի բնակիչները կկարողանան միավորել իրենց գաղափարները և հետաքրքիր նախագծերը` Սևանի զարգացման նպատակով։ -0-