ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վեց տարի աննդմեջ գաթայի փառատոնը հավաքում է հայկական աղանդի սիրահարներին սահմանամերձ Խաչիկ գյուղում, որը հայտնի է նրանով, ով հենց այստեղ 2017 թ.-ին պատրաստել են տրամագծով աշխարհում ամենամեծ գաթան:
Էկոմիկայի նախարարության զբոսաշրջային պրոդուկտի մշակման խորհրդատու Անահիտ Ոսկանյանը նշեց, որ փառատոնը մարզի զարգացման լուրջ ներուժ է, իսկ նրա հիմնական նպատակն է ազգային խոհանոցի տարրերի մասսայականացումը: Նա նշեց նաև նման փառատոների մարզերում անցկացման կարևորությունը:
«Հայաստանում անցկացվող փառատոների ավելի քան 90 տոկոսը անցկացվում է գյուղական միջավայրում, ինչը համապատասխանում է կոմիտետի կողմից որդեգրված քաղաքականությանը` նպաստել զբոսաշրջության ապակենտրոնացմանը և մարզային զարգացմանը», - ասաց Ոսանյանը:
Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը պատմեց, որ գյուղի համար շատ կարևոր է այս փառատոնի անցկացումը: Այն մի հարթակ է դառնում, որտեղ տեղի բնաիչները կարող են շփվել զբոսաշրջիկների հետ, հայկական սփյուրքի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, իսկ հայկական խոհանոցը համտեսել ցանկացողները կարող են փորձել աշխարհում ամենահամեղ կերակուրը` գաթան:
«Անհնար է Հայաստան այցելել և չփորձել գաթա: Հատկանշական է, որ այս տարի փառատոնի անցկացման օրը զուգադիպել է Անկախության օրվա հետ, այդ իսկ պատճառով կոչ ենք անում անցկացնել այդ օրը սահմանում և մասնակցել փառատոնին», - ասաց Մաթևոսյանը:
Այս տարի փառատոնում ներկայացված կլինի աշխարհում ամենամեծ գաթան: Հնարավոր կլինի դառնալ գաթայի, արիշտայի, լավաշի և Խաչիկի այլ ազգային ուտեստների պատրաստման ականատեսը: Միջացառումը կուղեկցվի տեղի երաժիշտների և պարողների ելույթներով, ինչես նաև մասնագիտացված համույթների, իսկ պարերին կկարողանան միանալ բոլոր ցանկացողները:
Ինչպես իր հերթին նշեց «Արենի» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Մավյանը, մեծ մասամբ փառատոնին կմասնակցեն արտադրողները Խաչիկ և մոտակա այլ գյուղերից: Նա նշեց նաև, որ զոսաշրջիկները տեղյակ են արդեն ամենամյա փառատոնի մասին և Հայաստան են ժամանում հատուկ այդ միջոցառման համար:-0-