Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Հայաստանում առաջին անգամ «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» կանցկացվի. ի՞նչ է սպասվում

Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ Լեոնիդ Գելիբտերմանը խոսել է Հայաստանում նախատեսված «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթվա» մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Միջազգային էթնոգաստրոնոմիկ կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ Լեոնիդ Գելիբտերմանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է Հայաստանում դեկտեմբերի 2–6–ը նախատեսվող «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթվա» մասին։

Հայաստանն ընտրվել է միջոցառման անցկացման համար ԱՊՀ երկրների շրջանում, և ինչպես նշեց Գելիբտերմանը, ընտրությունը բավականին տրամաբանական է մի շարք պատճառներով, որոնց թվում են հուսալի գործընկերներն ու լեզվական խոչընդոտի բացակայությունը։

«Նաև կարևոր է այդ երկիրը զգալը։ Ինձ թվում է` ես զգում եմ, այդ պատճառով ընտրությունն ինձ համար բավականին տրամաբանական էր։ Բացի այդ, գրեթե չկա լեզվական խոչընդոտ, երկիրը ԵՏՄ անդամ է, չեն լինի բարդություններ` կապված վիզա ստանալու, սահմանն անցնելու հետ», – նշեց նա։

Գելիբտերմանի խոսքով, ռուսական գաստրոնոմիկ շաբաթը միջոցառումների մի ամբողջ համալիրէ ։ Նա նշեց, որ ամեն տարի բերում է ռուս շեֆ խոհարարների թիմ երկրի տարբեր շրջաններից։ Հայաստան պետք է ժամանեն խոհարարներ Արխանգելսկի և Պսկովի մարզերից, ինչպես նաև Նենեցի ինքնավար օկրուգից։  

«Շեֆ խոհարարները պատրաստելու են այդ շրջաններին բնորոշ ճաշատեսակներ։ Լինելու է շատ յուրահատուկ և անսովոր մթնոլորտ», – ասաց Գելիբտերմանը։

«Շաբաթվա» ծրագրում ներառված է «Ռուսաստան–Հայաստան» հատուկ խոհարարական գագաթնաժողով, որի մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն Գելիբտերմանը վստահեցրեց, որ հետաքրքիր է լինելու։ Կկազմակերպվի նաև Ռուսաստանի և Հայաստանի տուրիստական հնարավորություններին նվիրված սեմինար, ինչպես նաև ռեստորատորների հանդիպում։

Միջազգային էթնոգաստրոնոմիկ կենտրոնի նախագահի խոսքով, Հայաստան կայցելի Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի ղեկավարությունը` տեղացի ռեստորատորների հետ հանդիպելու և ընդհանուր խնդիրները քննարկելու համար։

«Կկազմակերպվի նաև շատ հետաքրքիր վարպետության–դաս «Կրեմլյան խոհանոցի գաղտնիքները» խորագրով։ Ես Հայաստան կբերեմ մի մարդու, ով 30 տարի Կրեմլում խոհարար է աշխատել, ճաշատեսակներ է պատրաստել Բրեժնևի, Պուտինի համար։ Նա կխոսի կրեմլյան խոհանոցի գաղտնիքների մասին։ Ով ինչ է սիրում, ով ինչ չի սիրում...», – նշեց նա։

Միջոցառումը կբացվի ՀՀ–ում ՌԴ դեսպանատանը կազմակերպվող առանձնահատուկ ֆուրշետով, իսկ կավարտվի ռուս շեֆ խոհարարների կողմից կազմակերպվող գալա–ընթրիքով, որտեղ յուրաքանչյուր խոհարար կպատրաստի մեկական ճաշատեսակ։ Ռուսական գաստրոնոմիկ շաբաթվա շրջանակում ամեն օր կկազմակերպվեն ընթրիքներ։

Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։ Դրա հիմնական նպատակն է ներկայացնել ռուսական շրջանները, դրանց բազմազանությունը, տեղական խոհանոցը, շեֆ խոհարարներին, ինչպես նաև արտադրողներին։ Գելիբտերմանն օրինակ նշեց, որ Ռուսաստանում կա հիանալի ձկնամթերք, հատապտուղներ, որոնք չկան Հայաստանում, ոչ ալկոհոլային խմիչքներ, թեյեր, համեմունքներ և այլն։

«Շուկան իրականում շատ մեծ է, և մենք ցանկանում ենք այն այստեղ ցուցադրել, քանի որ վստահ ենք, որ այստեղ կա սպառող», – ասաց նա։–0–

Share:
Թեգեր: «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ», Լեոնիդ Գելիբտերման, Հայաստան
Նախորդ նյութը

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

Հաջորդ նյութը

Սիրով` Գյումրիից. ինչպես են նշել Անկախության օրը Հայաստանի մշակութային մայրաքաղաքում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայաստանում «Լավաշի օրը» հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

post-image
Իվենթներ

40 մետր երկարությամբ «Խաղաղության բրդուճ». Տավուշում անցկացվել է HayBuis Armenian Herb Festival–ը (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ

Հայկական գինիները կներկայացվեն «Weinsommer» գինու գերմանական փառատոնում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
9182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6947

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
6490

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5822

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
4277

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"