ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին առաջին անգամ կանցկացվի «սեպտեմբերֆեստ» մրգային օղու առաջին փառատոնը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց միջոցառման կազմակերպիչ, փիար տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Փառատոնի անցկացմամբ մտադիր ենք կազմակերպել հայկական մրգային օղու քրաֆտ և բրենդինգ արտաքին շուկայի համար: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այդ պրոդուկտն ունի բոլոր շանսերը դառնալ ազգային ապրանքանիշ բավականին լուրջ արտահանման համար», - ասաց նա:
Նրա խոսքով, փառատոնը կօգնի բացահայտել մրգային օղու տեղական արտադրության ներուժը ներդրողների համար և միջնորդ դառնալ արտաքին շուկաների համար:
Քոչարյանը նշեց նաև փառատոնի անցկացման կարևորությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման տեսանկյունից, նշելով, որ նմանօրինակ միջոցառումները կարող են խթանել և`տեղական ենթակառուցվածքների զարգացումը, և` հյուրանոցային բիզնեսը:
Այդ տեսակետից նա նշեց նոր հնարավորությունները տարածաշրջանային գոստրոտուրիզմի զարգացման համար:
«Զարգացման դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է Հայաստանի բոլոր մարզերում, այլ ոչ թե Երևանում կամ այլ խոշոր քաղաքներում: Բացի այդ, դա անհրաժեշտ է պետական սահմաների անվտանգության բարձրացման համար, եթե խոսքը գնում է սահմանամերձ համայնքների մասին», - հավելեց նա:
«Սեպտեմբերֆեստին» կարող է մասնակցել տնական մրգային օղու ցանկացած արտադրող, իսկ միջոցառման հյուրերը կկարողանան համտեսել նրանց արտադրանքը բոլորավին անվճար: Բացի ալկոհոլից կներկայացվի նաև ակրատների լայն տեսականի:
«Միաժամանակ, հաշվի առնելով փառատոնի առանձնահատկությունը կապահովվեն անվտանգության, ինչպես նաև առաջին բժշկական օգնության ցուցաբերելու միջոցներ: Այնուամեյնանիվ, մենք համառորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել համտեսի ժամանակ և չչարաշահել ներկայացվող հնարավորություններով», - նշեց Քոչարյանը:
Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբեկյանն իր հերթին հայտնեց, որ միջոցառումը հագեցած կլինի նաև մշակութային միջացառումներով, մասնավորապես, երգ ու պարի տեղական անսամբլի, տիկնիկային թատրոնի ելույթներով, գեղանկարչության տեղական դպրողների վարպետության դասերով: «Փառատոնի հյուրերին կներկայացվի համայնքի հարուստ պատմությունը և մշակույթը: Իր դռները կբացի մշակույթի տունը, Կողբի պատմոթյան թանգարանը: Վստահ եմ, որ փառատոնը օրինակ կդառնա նմանօրինակ միջոցառումների անցկացման համար Հայաստանի այլ խոշորացված համայնքներում», - ասաց նա:-0-