Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

«Իմ ձեռագործ Հայաստան». մայրաքաղաքում անցկացվել է արհեստների փառատոն

40-ից ավելի արհեստագործ հինգ մարզից՝ «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փառատոնն անցկացվում է արդեն երեք տարի։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի փառատոնը երկօրյա էր (սեպտեմբերի 28-29), արհեստագործներն էլ հինգ մարզից էին՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր և Սյունիք։  Ընդհանուր շուրջ 40 արհեստագործ ցուցադրեցին իրենց աշխատանքները, որոնց մի մասը ստեղծվել, մյուս մասը կատարելագործվել էր փառատոնի գործընկեր «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն ասել է. «Մենք աջակցում ենք մարզերում բնակվող արհեստագործներին զարգացնելու իրենց գործունեությունը դիտարկելով այն որպես այլընտրանքային եկամտի հիմնական աղբյուր։ Ավելին, մեր այս նախաձեռնությամբ մենք ուզում ենք միահյուսել արհեստագործությունն ու զբոսաշրջությունը՝ հնարավորություն ընձեռելով մեր շահառուներին ունենալու առավել մեծ հանրայնացում և գործերի վաճառքի ավելի մեծ հնարավորություն։ վստահ եմ, որ այս նախաձեռնությունը մարզերի տնտեսական շարժմանը նոր թափ կարող է հաղորդել»:

«Այս տարի արդեն երրորդ անգամ ենք հանրության ուշադրությանը ներկայացնում մարզերից ժամանած տաղանդավոր վարպետների ձեռքի աշխատանքները։ «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ցուցադրում է մարզային արհեստն ու տաղանդը երևանաբնակներին, որտեղ այցելուները կարող են ոչ միայն ծանոթանալ և գնել ձեռքի աշխատանքներ, այլև ինքնուրույն փորձել սովորել և պատրաստել տարատեսակ իրեր», - նշել է «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար՝ Սիսակ Մխիթարյանը։

Արհեստագործները փառատոնի այցելուների համար փոքրիկ դասընթաց էին կազմակերպում և հնարավորություն էին տալիս սովորածը տեղում կիրառելու՝ պատրաստելով փայտի փորագրման, ասեղնագործության, կավագործության, գորգագործության աշխատանքի նմուշներ։

«Իմ Հայաստան» ծրագիրը՝մարզերում զբոսաշրջությունը խթանելու և կենսամակարդակի բարելավման նպատակով, նոր աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով, օգնում է ամրապնդել և կայուն հիմքերի վրա դնել գյուղի զարգացումն ու ապահովում մշակութային ժառանգության պահպանումը: Ներկայումս ծրագիրն աշխատում է Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում՝ հասանելի դարձնելով և տարածելով Հայաստանի մշակութային ժառանգության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև օգնելով տեղի արհեստագործներին, զբոսավարներին, թանգարաններին, հնավայրերին՝ բրենդավորման, մարքեթինգի, գնագոյացման և այլ հարցերի շուրջ մասնագիտական դասընթացներով, ինչը մարզաբնակներին հնարավորություն կտա ավելի մեծ եկամուտ ստանալ զբոսաշրջության ոլորտից, իսկ միջազգային շուկաներում Հայաստանը կդարձնի առավել տեսանելի:

 «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին աջակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքը։-0-

Share:
Թեգեր: Երևան, Հայաստան, ձեռագործ, փառատոն
Նախորդ նյութը

Ռոքի ալիքը պարուրել էր Երևանը. Երևանում անցկացվեց ամենամյա Armenia In Rock Festival

Հաջորդ նյութը

«Արմենիա Վայն»-ում տոնում են տարեցների միջազգային օրը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Գնում ենք հաղթելու. Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Ռեստորանային սպորտի առաջնությանը

post-image
Իվենթներ

Հայկական գինիները կներկայացվեն «Weinsommer» գինու գերմանական փառատոնում

post-image
Իվենթներ

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

post-image
Իվենթներ

Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
9182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6947

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
6490

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5822

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
4277

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"