Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

«Արմենիա Վայն»-ում տոնում են տարեցների միջազգային օրը

«Գինեգործությունը չի սկսվում գործարանից և գինեգործից, այլ սկսվում է հողից, այգիներից, խաղողից ու խաղողագործից»:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի մեկին ամբողջ աշխարհում նշում են տարեցների միջազգային օրը։ Տոնի առթիվ «Արմենիա Վայն» գինեգործարանն իր հարկի տակ էր հյուրընկալել չորս տարբեր մարզերից տարեց խաղողագործների, որոնց հետ համագործակցում է և խաղող է մթերում տարիներ շարունակ։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 «Մեր ընկերության սկզբունքներից է պահպանել ազգային ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացնել ոլորտը։ Մենք շատ ենք կարեւորում անցյալի եւ ապագայի՝ ազգային ավանդույթների եւ նոր տեխնոլոգիաների համադրությունը։ Այսօր «Արմենիա Վայն» գինեգործարան ենք հրավիրել մեր ավագ խաղողագործներին` շնորհակալություն հայտնելու եւ մեծարելու համար։ Ինչպիսի ներդրում էլ կատարես, ինչ տեխնոլոգիա էլ ներդնես, ավանդույթները պետք է հաշվի առնել ու պահպանել ազգայինը։ Սա ամենակարեւոր ուղերձն է, որ ուզում ենք հասցնել հանրությանը»,- նշել է գործարանի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը։

Կարևորելով որակյալ հումքը՝ «Արմենիա Վայնի» մասնագետները մշտապես աշխատում են խաղողագործների հետ, տրամադրում խորհրդատվություն՝ սկսած վաղ գարնան շրջանի աշխատանքներից մինչև բերքահավաք։ 

«Արմենիա Վայնը» գինեմետ խաղողի սորտերի խոշորագույն մթերողներից է Հայաստանում և առաջիններից է գինիների արտահանման ցուցանիշով։ Վերջերս, միջազգային ամենահեղինակավոր մրցույթներում մեր գինիներն արժանացան ոսկե և արծաթե մեդալների։ Այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ գինեգործությունը չի սկսվում գործարանից և գինեգործից, այլ սկսվում է հողից, այգիներից, խաղողից ու խաղողագործից»,- հավելել է Վահագն Մկրտչյանը։

Արարատի, Վայոց Ձորի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզի խաղողի մատակարարներին գինեգործարանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր՝ ի նշան երախտագիտության։

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Հարություն Բարսեղյանը խաղողագործությամբ զբաղվում է սկսած 1969 թվականից։ 4500 ք. մ. այգիներում աճեցնում է տարատեսակ խաղողի սորտեր։

«Արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում եմ «Արմենիա Վայն» գինեգործարանի հետ, և շատ կարևորում եմ այդ։ Ինձ համար մեծ հպարտություն է այն, որ Հայաստանում ունենք նման գործարան, որը մթերում է նաև մեր խաղողը»,- ասել է խաղողագործը։

Share:
Թեգեր: «Արմենիա Վայն», գինեգործություն, մարզեր
Նախորդ նյութը

«Իմ ձեռագործ Հայաստան». մայրաքաղաքում անցկացվել է արհեստների փառատոն

Հաջորդ նյութը

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկում է Digital մրցույթ Հայաստանի առաջատար բուհերի հետ համատեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հայկական 18 գինիներ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների հեղինակավոր Berliner Wine Trophy 25-րդ միջազգային մրցույթին

post-image
Ըմպելիք

Կատարյալ սուրճի բաղադրատոմս` հայտնի խոհարար Անուշ Միրզոյանցից (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

Օրվա խմիչքը. Սանգրիա

post-image
Ըմպելիք

Գլյասե սուրճ ֆրանսիական ձևով. հայտնի ամառային ըմպելիքի պատրաստման գաղտնիքները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8171

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5198

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4598

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4409

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2972

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"