Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Սրտերը կապող տոն. Հայաստանում կանցկացվի «Արենի» գինու 11-րդ փառատոնը

«Արենի» 11-րդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Վայոց Ձորի համանուն գյուղում:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 20-ից ավելի գինեգործական ընկերություն, տնական գինու բազուն տեսակներ, ինչպես նաև երաժշտություն և հյուրասիրություն` այդպես իր հյուրերին կդիմավորի «Արենի» 11-րդ գինու փառատոնը:

Ինչպես պատմեց «Արենի» փառատոնի հիմնադիր և տնօրեն Նունե Մանուկյանը, այս տարի փառատոնին կմասնակցեն 3 գինեգործական ընկերություններ, որոնք առաջին անգամ հասարակությանը կներկայացնեն իրենց արտադրանքը:

Նա նշեց, որ տարեցտարի փառատոնը ներգրավում է ավելի շատ զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են Հայաստան հատուկ գինու տոնի համար: Ըստ նրա, չնայած նրան, որ զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Ռուսաստանից, «Արենի» փառատոնով հետաքրքրվում են նաև ԱՄՆ-ից, Ֆիլիպիններից, Ավստրալիայից, Մալայզիայից և բազմաթից այլ երկրներից, որտեղ տեղական տուր օպերատորները ներառում են գինու փառատոնն իրենց առաջարկությունների մեջ:

«Ամենակարևորն այն է, որ գինու փառատոնը թույլ է տալիս գինեգործներին սկսել աշխատել որակի վրա», - ասաց նա:

Բացի այդ, փառատոնը դարձել է յուրօրինակ հարթակ`նոր ծանոթություններ հաստատելու համար:

Փառատոնի տնօրենը բացատրեց, որ կազմակերպիչները հաճախ հեռախոսազանգեր են ստանում մադկանցից, ովքեր «Արենի» փառատոնի ժամանակ հանդիպել են իրենց երկրորդ կեսը և ցանկանում են կրկին մասնակցել փառատոնին, որպեսզի այդկերպ նշել ծանոթության տարեդարձը:

«Այս շաբաթ մենք բազմաթիվ նման զանգեր ենք ստացել` մարդիկ գալիս են նշելու ծանոթության տարեդարձը, և այնքան ուրախալի է, որ մեր փառատոնը նպաստում է ոչ միայն գինեգործության և զբոսաշրջության զարգացմանը, այլ նաև օգնում է ընտանիքներ ստեղծել», - ժպիտով ասաց նա:

Հաշվի առնելով այն, որ կուտակվելէ արդեն մի քանի նման պատմություն, Մանուկյանը պատմեց, որ գոյություն ունի գաղափար` հավաքել այդ բոլոր պատմությունները և ներկայացնել դրանք հաջորդ տարվա փառատոնին:Արենի համայնքի կառավար Գևորգ Սիմոնյանը նշեց, որ փառատոնի անցկացումը օգնեց գյուղի զարգացմանը, մասնավորապես` գինու մշակույթի մասսայականացմանը, ինչպես նաև բերել է նրան, որ համայնքում չկա աշխատատեղերի պակաս, բոլոր ազատ տները և բնակարանները վարձակալած են, մարդիկ վերադառնում են հայրենի գյուղ այլ երկրներից: Նա նշեց նաև, որ ավելացել է տուրիստական հոսքը դեպի Արենի:

«Խոսքը գրեթե 50 հազար մարդու մասին է, ովքեր գալիս են Արենի, սենյակներ են վերցնում հյուրանոցներում, հաճախում են ռեստորաններ, գինետներ: Եվ փառատոնի անցկացման օրը նույնպես ամեն ինչ վարձակալած է լինում», - պատմեց նա:

«Արենի» փառատոնի անցկացվում է Հայաստանում` սկսաց 2008 թ.-ից: Ամեն տարի` փառատոնի անցկացման օրը, Արենին վերածվում է տոնակատարությունների ասպարեզի. հադես են գալիս պարային խմբեր, նվագախմբեր: Փառատոնին տեղական գինեգործները ներկայացնում են իրենց արտադրանքը:-0-

Share:
Թեգեր: Արենի, գինի, Հայաստան, փառատոն
Նախորդ նյութը

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկում է Digital մրցույթ Հայաստանի առաջատար բուհերի հետ համատեղ

Հաջորդ նյութը

Քիմ Քարդաշյան. «Հայաստանում լավագույն թել պանիրն ու լավաշն է»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայաստանում առաջին անգամ «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» կանցկացվի. ի՞նչ է սպասվում

post-image
Իվենթներ

Մարզահագուստով արքան. Jamiroquai–ի երևանյան համերգի ամենավառ կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ

Հայաստանի թիմն առաջին անգամ կմասնակցի Chef a la Russe հեղինակավոր առաջնությանը

post-image
Իվենթներ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկում է Digital մրցույթ Հայաստանի առաջատար բուհերի հետ համատեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը
  • Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)
  • Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)
  • Կոճապղպեղով և անանուխով լիմոնադ. ամրապնդում ենք իմունիտետը
  • Հայկական գինիներն արժանացել են միջազգային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակներին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
2387

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
2030

Վիտամինային «ռումբ» օրգանիզմի համար. հայկական հայտնի մրգերի օգտակար հատկություններն` ինֆոգրաֆիկայի տեսքով

0
1590

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
1507

Տնային չիպսերի բաղադրատոմսեր

0
1414

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"