Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Անհամատեղելի են. մթերքների 6 ամենավնասակար համադրությունները

Հայտնի են այն մթերքների համադրությունները, որոնք կարող են հանգեցնել օրգանիզմի համար տհաճ հետևանքների։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շատ մարդիկ մանրամասն ընտրում են օգտագործվող սննդամթերքը, սակայն ոչ բոլորն են մտածում այն մասին, թե ինչպես են մթերքները համադրվում միմյանց հետ։ Մթերքները մարսելու համար օրգանիզմը պետք է գործի դնի մի քանի բարդ պրոցես։ Այդ պատճառով մթերքների որոշակի համադրությունները խախտում են մարսողական համակարգի աշխատանքը, ինչը հանգեցնում է ստամոքսի խանգարման։ ELLE ամսագիրը ներկայացնում է մթերքների ամենավնասակար համադրությունները, որոնցից ավելի լավ է խուսափել։

Կարտոֆիլ և միս

Այս երկու մթերքները մարսելու համար հարկավոր են տարբեր տեսակի մարսողական ֆերմենտներ։ Արդյունքում, կերակուրը երկար ժամանակ չի մարսվում, իսկ դուք ունենում եք ծանրության զգացողություն։

Վարունգ և լոլիկ

Վարունգն իր բաղադրությամբ ավելի շատ ալկալիական մթերք է, իսկ լոլիկը` թթվային։ Երբ ստամոքսում արտազատվում է թթու` վարունգը մարսելու համար, լոլիկը սկսում է խմորվել։ Այդ պատճառով վարունգից և լոլիկից բաղկացած աղցանի մեծ չափաբաժնի դեպքում ստամոքսը հաճախ ուռում է, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։

Ալկոհոլ և սուրճ

Սուրճը միայն քողարկում է ալկոհոլի ազդեցությունը։ Մեկ բաժակ ամերիկանոյի արդյունքում կարելի է վեց ժամ առույգ լինել, այդ ողջ ընթացքում ձեր օրգանիզմը մաքսիմալ ջրազրկված է, և ամուր քնի փոխարեն սպասվում է անքնություն և արագ սրտխփոց։

Բուրգեր և գինի

Յուղոտ կոտլետն ու ալկոհոլն ուժեղ հարված են հասցնում լյարդին. օրգանիզմը «զբաղվում է» գարեջրով` փորձելով չեզոքացնել տոքսինների ազդեցությունը, իսկ այդ ժամանակ բուրգերի ճարպը հայտնվում է օրգանիզմում և սկսում կուտակվել։ Տհաճ հետևանքներից են ստամոքսի ծանրությունը, այրոցը։

Արքայախնձոր և յոգուրտ

Արքայախնձորը պարունակում է բրոմելայն` ֆերմենտային համալիր, որը կաթնամթերքի հետ համադրելու դեպքում կարող է հանգեցնել թունավորման։

Գինի և աղանդեր

Գինին խթանում է ինսուլինի արտադրությունը և նպաստում է շաքարի յուրացմանը, ինչը հանգեցնում է ճարպերի կուտակումների ավելացման։–0–

Share:
Թեգեր: անհամատեղելիություն, լոլիկ, կարտոֆիլ, համադրություն, մթերքներ, միս, վարունգ
Նախորդ նյութը

Քիմ Քարդաշյան. «Հայաստանում լավագույն թել պանիրն ու լավաշն է»

Հաջորդ նյութը

Ոչ` ավիտամինոզին. աշնանային օգտակար ըմպելիքների լավագույն բաղադրատոմսերը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Թաքնված վտանգ. յոթ մթերք, որոնք թույն են պարունակում

post-image
Սնունդ

Ի՞նչ է հայկական գաստրոբակը

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. բանանով, դարչնով և խտացրած կաթով պաղպաղակ

post-image
Սնունդ

ԹԵՍՏ. Նյոկկի, Սևիչե կամ Տարտյուֆո. գուշակեք ճաշատեսակի անվանումը, որը նույնիսկ դժվար է արտաբերել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4628

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4442

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"