Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Ոչ` ավիտամինոզին. աշնանային օգտակար ըմպելիքների լավագույն բաղադրատոմսերը

Ամենօրյա օգտակար և համեղ կոկտեյլներ, որոնք կարելի է պատրաստել տանը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վիտամինային ըմպելիքներն առողջ կենսակերպի հետևորդների մոլուցքն է: Ո՞ր բաղադրիչները խառնել բլենդերում, հյութաքամիչում կամ կաթսայում օրգանիզմը կոփելու, հոգու առույգությունը պահելու և ամրացնելու աշնանային ավիտամինոզի նախաշեմին։ Առաջարկում ենք ձեզ Elle ամսագրի կազմած օգտակար կոկտեյլների տեսականին։

Հյութ չորս ցիտրուսներից

Բաղադրիչներ

Գուավա – 3 հատ (կարելի է փոխարինել մեկ քաղցր խնձորով)

Նարինջ – 3 հատ

Մանդարին – 3 հատ

Լայմ – 2 հատ

Կիտրոն – 1 հատ

Մեղր – 1 ճաշի գդալ

Պատրաստումը

Հյութաքամիչի օգնությամբ քամել բոլոր մրգերի հյութը։ Ավելացնել մեղր, լավ խառնել։ Ցանկալի է խմել օրվա առաջին կեսին, կարելի է դատարկ ստամոքսին։

Հյութ արևածաղկի սերմերով

Բաղադրիչներ

Մանգո – 2 յատ

Կիվի – 3 հատ

Խնձոր – 2 հատ

Արևածաղկի սերմեր – 1 ճ.գ.

Նուշ – 4 հատ

Պատրաստումը

Կեղևազրկել և կորիզազրկել մրգերը։ Կտրատել, մանրացնել բլենդերում սերմերի հետ։ Դնել սառնարան երեք ժամով։ Խմել պաղեցրած։

Էկզոտիկ վիտամինային ըմպելիք խոտաբույսերից և համեմունքներով

Բաղադրիչներ

2 բաժակ կիտրոնային աղավնարոտի չոր տերևներ 1 чашка сушеной ромашки

1 բաժակ նարնջի չոր կեղևներ

3 ճաշի գդալ չոր լոռամիրգ

1 մեծ պտղունց դարչին

1 լիտր ջուր

Դարչնագույն շաքար կամ մեղր

Պատրաստումը

Բոլոր բաղադրիչները խառնել չոր ապակե շշի մեջ, լավ փակել, որ բույրը պահպանվի։ Երկու ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ լիտր ջուր։ Թողնել թրմվելու 10 րոպե, ջրքամել։ Քաղցրեցնել ըստ ճաշակի

Սիբիրյան գաղտնիք

Բաղադրիչներ

1 բաժակ ընկույզ

500 գր լոռամիրգ

3 կանաչ խնձոր

500 գր շաքար

500 մլ ջուր

Մեկ բաժակ սիրած թեյ

Պատրաստումը

Ընկույզը մանրացնել։ Լոռամիրգը տրորել շաքարի հետ, խնձորը մանր խորանարդաձև կտրատել։ Բոլոր բաղադրիչները տեղափոխել կաթսայի մեջ, ջուր լցնել և դնել դանդաղ կրակի վրա։ Հենց որ ըմպելիքը եռա` տեղափոխել շշի մեջ։ Ավելացնել մեկ ճաշի գդալ թեյի մեջ ամեն առավոտ և երեկո։ -0-

Share:
Թեգեր: Աշուն, ըմպելիքներ, օգուտ
Նախորդ նյութը

Անհամատեղելի են. մթերքների 6 ամենավնասակար համադրությունները

Հաջորդ նյութը

Հայկական լավաշը «Լավագույն հաց» թոփ–50–ում է. CNN

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հաճույք առանց վնասի կամ ինչպես առավոտյան սուրճը ճիշտ խմել

post-image
Ըմպելիք

Մի բաժակ թեյ ամռա՞նը. հիանալի միտք է տապին հովանալու համար

post-image
Ըմպելիք

Ինչպես որոշել կեղծ գինին

post-image
Ըմպելիք

Գինիների կույր համտես-մրցույթ. Երևանում առաջին անգամ ընտրում են լավագույն հայկական գինիները աշխարհում ներկայացնելու համար (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8175

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5216

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4608

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4419

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2977

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"