ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Breavis կենտրոնը կազմել է այգիների վարկանիշը, որտեղ նախընտրում են զբոսնել երևանցիները։ Լավագույն եռյակում են Երևանի 2800-ամյակի այգին (8,2%), Թումոյի այգին (6,2%) և Օղակաձև այգին (5,9%)։
Այնուհետև գալիս են Վահան Զատիկյանի անվան (5%), Հաղթանակ (3,9%), Սիրահարների այգիները (3%)։ Ըստ ստացված պատասխանների՝ երևանցիների 33․9%-ն առհասարակ չի այցելում այգիներ, իսկ 2․2%-ն էլ դժվարանում է առանձնացնել ամենասիրելի այգին։
Այս կամ այն այգին նախընտրելու հարցում զբոսասեր քաղաքացիների գերակշռող մասն առաջնորդվում է տեղանքի հարմարությամբ, 7․0%-ը առաջնահերթությունը տալիս է կանաչապատ տարածքների առկայությանը, 2․7%-ի համար կարևոր են սրճարանների առկայությունը, 1․9%-ի համար՝ այգու նորաբաց լինելը և 1․2% քաղաքացիներ կարևորում են ֆիզիկական վարժություններ անելու համար նախատեսված հարմարանքների առկայությունը։–0–