Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Հայկական խոհանոցը և բարձր նորաձևությունը. Երևանում կայացավ գաստրոկուտյուր բացառիկ ցուցադրությունը (ՎԻԴԵՈ)

Երևանում նախօրեին կայացավ հայկական խոհանոցն ու նորաձևության աշխարհի ավանդույթները միավորող աննախադեպ ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանում նախօրեին կայացած բացառիկ ցուցադրությունը, որն անցկացվեց առաջին անգամ, բաժանված էր երեք հատվածների։ Առաջինում ներկայացված էր սպասքադրում, երկրորդում` հայտնի հայկական կերակրատեսակներ, ինչպես օրինակ` տոլմա, ղափամա, խուրջին, ժենգյալով հաց, երրորդում` այն զգեստները, որոնցով արժե գնալ ռեստորան։

Հայտնի հայ ռեստորատոր և «Երեմյան պրոջեքթս»–ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ում ընկերությունը գաստրոկուտյուրի կազմակերպիչն է, նշեց, որ այդ ցուցադրությամբ ցանկացել է ցույց տալ, որ հայկական խոհանոցը նույնպես կարող է բարձր արվեստի նմուշ լինել։

«Մենք միշտ փորձել ենք պատմել մեր հայկական խոհանոցի մասին, այն ճիշտ մատուցել և բարձր պահել, քանի որ այն շատ արժեքավոր է»,– ընդգծեց Երեմյանը։

«Երեմյան պրոջեքթս»–ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանն իր հերթին նշեց, որ ցուցադրության գլխավոր նպատակը հայկական խոհանոցի մասսայականացումն է, այն նորովի, մասնավորապես, ֆյուժն ոճով ներկայացնելն է։

Harmony Yerevan–ի դիզայներները զգեստների գաղափարներն իրագործելիս ոգեշնչվել են հայկական կերակրատեսակներից։ -0-

Share:
Թեգեր: «Երեմյան պրոջեքթս», գաստրոկուտյուր, Երևան, ցուցադրություն
Նախորդ նյութը

Ո՞ր այգիներում են նախընտրում զբոսնել Երևանի բնակիչները

ресторан "Майриг"
Հաջորդ նյութը

«Մայրիկ» երևանյան ռեստորանը տոնում է գործունեության 1–ամյակը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Yerevan Wine Days 2020–ը տեղափոխվել է աշուն

post-image
Իվենթներ

«Համեղ գայթակղություն». Երևանում անցկացվեց շոկոլադի չորրորդ փառատոնը (ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

post-image
Իվենթներ

Հայաստանում «Լավաշի օրը» հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8181

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4628

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4447

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"