ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում նոր տեսանյութ է տարածվում, որում բլոգեր Եվա զու Բեքը նշում է Հայաստան այցելելու 5 պատճառ:
«Բարև»` հայերեն «պրիվետն է»: Իմ առաքելությունն է համոզել ձեզ` այցելել Հայաստան` Կովկասի սրտում գտնվող այս փոքր երկիրը», - ասել է Բեքը, ներկայացնելով Հարավային Կովկասի, հնարավոր է, ամենազարմանալի երկիրն այցելելու 5 պատճառ:
- Երևան
Ըստ նրա, Հայաստան այցելելու առաջին պատճառը Երևանն է: Այն, որ երկրի 3 մլն բնակչությունից այստեղ ապրում է միայն մեկ միլիոնը, դարձնում է այն ոչ թե մեգապոլիս, այլ հասարակ քաղաք:
Որպես Հայաստանի մայրաքաղաքի հիմնական տեսարժան վայր նա նշել է Կասկադ ճարտարապետական կոթող-համալիրը:
«Երևանում համադրվում են խորհրդային անցյալը, քրիստոնեական ժառանգությունը և իսլամական մշակույթի նմուշները», - ասել է Բեքը:
Նա ցուցադրել է նաև Երևանի շուկաների առատությունը և հյուրընկալությունը, ինչպես նաև այդ շուկաներում առաջարկվող նրբախորտիկները:
2. Մշակութային և պատմական ժառանգությունը
Բլոգերը հիշեցրել է, որ Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Նա ցուցադրել է Գառնի հեթանոսական տաճարը, Հաղարծին, Խոր վիրապ, Սևանավանք վանական համալիրները:
3. Գինի
«Հայաստանն աշխարհը գինեգործական հնագույն երկրներից մեկն է: Արենին ֆրանսիական Բորդոյի տեղական այլընտրանքն է», - նշել է Բեքը:
Նա պատմել է նաև, թե ինչու հայկական գինին համարվում է այդքան քաղցր և համեղ:
4. Ուտելիքը
Ըստ բլոգերի, Հայաստանի լավագույն գործոններից մեկն ուտելիքն է, որը համադրում է տարբեր ազգերի լավագույն ավանդույթները: Նա ցույց է տվել խուրջինը, ղափաման, ժենգյալով հացը, տոլման:
5. Բնությունը
«Հայաստանը զարմացնում է լանդշաֆտային բազմազանությամբ, ինչը բազմաթիվ արկածներ է խոստանում», - ասել է Բեքը:
Մասնավորապես, նա տպավորված է Հայաստանի կուսական բնության գրկում ձիավարելու հնարավորությամբ` անվանելով Հայաստանը Կովկասի «փոքր մարգարիտ»:-0-