Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Ռուսական գաստրո շաբաթ Հայաստանում. միջոցառումների ժամանակացույց, մասնակիցներ և անակնկալներ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ 2019–ը, որի շրջանակում սպասվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 2–6–ը Հայաստանում կանցկացվի Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ 2019–ը (ՌԳՇ–2019), որի կազմակերպիչն է Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնը (ՄԷԿ), որը ՄԱԿ–ի Համաշխարհային տուրիստական կազմակերպության անդամ է։

Ռուսական գաստրոնոմիկ շաբաթը կմեկնարկի դեկտեմբերի 2–ին` Երևանում ՌԴ դեսպանատանը նախատեսված հանդիսավոր ընդունելությամբ, որին կմասնակցեն ռուս և հայ դիվանագետներ, պաշտոնատար անձինք, գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Շաբաթվա բացման պաշտոնական արարողության գաստրոնոմիկ մասը կապահովի շեֆ խոհարարների ռուսական թիմը, ովքեր կժամանեն Երևան` հեղինակային ճաշատեսակները ներկայացնելու համար։

Ռուսական գաստրոնոմիկ շաբաթվա շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն մի  շարք միջոցառումներ, որոնցից առանցքայիններն են գաստրոնոմիկ երթուղիների, տուրիզմի, ռուսական շրջանների սննդամթերքի և ըմպելիքների արտադրողների ցուցահանդեսները, տարածաշրջանային թեմատիկ ընթրիքներն` Արխանգելսկի մարզից, Մոսկվայից, Նենեցի ինքնավար օկրուգից և Պսկովի մարզից ժամանած շեֆ խոհարարների մատուցմամբ։ Ճաշատեսակների հետ մատուցվելու է հայկական գինի և ալկոհոլային խմիչք։

Գաստրո շաբաթվա շրջանակում կկազմակերպվեն նաև «Ռուսաստան–Հայաստան» խոհանոցային գագաթնաժողովը, Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Բելյաևի «Կրեմլյան խոհանոցի գաղտնիքները» խորագրով վարպետության դասը, կլոր սեղան` հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի մասնակցությամբ, որին կմասնակցի նաև Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարովը։ Կկազմակերպվի նաև տուրիստական հնարավորությունների սեմինար։

Ռուսական գաստրոնոմիկ շաբաթվա մասնակիցներն ու հյուրերը կստանան բացառիկ հնարավորություն համտեսել հեղինակային ճաշատեսակներ Ռուսաստանի տարբեր անկյուններից, Պսկովի շրջանի խոհանոցը, ժամանակակից մոսկովյան խոհանոցը, Պոմորիեի խոհանոցն ու ռուսական Հյուսիսի նենեցյան խոհանոցը։

Գաստրո շաբաթվա միջոցառման անցկացման հիմնական հարթակներն են «Grand Hotel Yerevan» 5 աստղանի հյուրանոցը, ինչպես նաև «Salon» և «Claude Monet» ռեստորանները։

Միջազգային մասշտաբային նախագիծն իրականացվում է Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի կողմից` ՌԴ ԱԳՆ–ի, Ռոսսոտրուդնիչեստվոյի և ՀՀ–ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ։ Ռուսական գաստրո շաբաթվա անցկացմանն աջակցում են նաև ՄԱԿ–ի համաշխարհային տուրիստական կազմակերպությունը, Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիան, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիան, ինչպես նաև ռուսական այլ առաջատար պրոֆեսիոնալ ասոցիացիաներն ու միավորումները։

Հայկական կողմից նախագծին աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի կոմիտեն, Mazmanyan Solutions–ն ու ոլորտում գործող հայկական պրոֆեսիոնալ կազմակերպություններն ու միավորումները։

Ռուսական գաստրո շաբաթը կանցկացվի արտերկրում արդեն 5–րդ անգամ։ Այսպես, 2015թ.–ին Ռուսական գաստրո շաբաթը հյուրընկալվել էր Մադրիդում (Իսպանիա), 2016թ.–ին` Մադրիդում և Բարսելոնայում (Իսպանիա), 2017թ.–ին` Նիկոսիայում և Լիմասոլում (Կիպրոս), 2018թ.–ին Գաստրո շաբաթն անցկացվել է «Ռուսաստան–Հունաստան» տուրիզմի խաչաձև տարվա շրջանակում` Աթենքում և Կորֆու կղզում։

Ռուսական գաստրո շաբաթը մշտապես արժանացել է ամենադրական արձագանքների ՄԱԿ–ի համաշխարհային տուրիստական կազմակերպության գլխավոր քարտուղարներից, ՌԴ դեսպաններից, մասնակից երկրների պաշտոնատար անձանցից, բիզնեսի ներկայացուցիչներից, պրոֆեսիոնալ կազմակերպությունների ղեկավարներից, փորձագետներից և լայն լսարանից։ Ռուսական գաստրո շաբաթ 2015–2018թթ.–ի իրադարձությունները լայնորեն լուսաբանվել են ռուսական և արտերկրյա լրատվամիջոցների կողմից։

 «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» նախագծի հայեցակարգն ուղղված է մասնակից երկրների մշակութային և գործարար կապերի ամրապնդմանը, դրանց հանրայնացմանը` որպես գրավիչ տուրիստական ուղղություններ` ներկայացնելով այդ երկրների զբոսաշրջային ներուժը, ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակները, մարզերում գործող սննդի կետերը։ Նախագծի նպատակն է ուշադրություն գրավել տարածաշրջանային ներդրումային նախագծերին, աջակցել մասնակից երկրների ապրանքաշրջանառության աճին, սննդամթերքի, խմիչքի և ծառայությունների արտահանմանն ու ներմուծմանը։–0–

Share:
Թեգեր: ժամանակացույց, Հայաստան, միջոցառումներ, Ռուսական գաստրո շաբաթ
Նախորդ նյութը

Արագ և համեղ նախաճաշի 5 տարբերակ

Հաջորդ նյութը

Մարզահագուստով արքան. Jamiroquai–ի երևանյան համերգի ամենավառ կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Համի կայսրություն Երևանում. մեկնարկել է Ռուսական գաստրո շաբաթը

post-image
Իվենթներ

Սիրով` Գյումրիից. ինչպես են նշել Անկախության օրը Հայաստանի մշակութային մայրաքաղաքում

post-image
Իվենթներ

Անհնար է Հայաստան այցելել և չփորձել այն. Հայաստանում կանցկացվի գաթայի ամենամյա փառատոնը

post-image
Իվենթներ

Հայաստանը գարեջրի հայրենի՞քն է.Երևանում անցկացվել է ամենաալկոհոլային փառատոնը (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8173

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5201

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4601

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4412

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2974

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"