Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

ԵԿԳ–ն ներկայացնում է վարպետության նոր բարձունք. «Էրեբունի 50»՝ ARARAT շարքի նոր ուլտրապրեմիալ կոնյակ

Կոչված լինելով հնագույն ամրոցի պատվին, որը դարձել է Հայաստանի սիրտը՝ Էրեբունի հավաքածուն արտացոլում է ARARAT կոնյակների առանցքն ու էությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանի նոր «Էրեբունի 50» կոնյակը համալրում է ARARAT-ի ուլտրապրեմիալ հավաքածուն, որի սկիզբը 2015 թվականին դրվել է Էրեբունի 30 կոնյակի թողարկմամբ, հայտնել է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից:  

Կոչված լինելով հնագույն ամրոցի պատվին, որը դարձել է Հայաստանի սիրտը՝ Էրեբունի հավաքածուն արտացոլում է ARARAT կոնյակների առանցքն ու էությունը:

Այն ARARAT-ի ներկայիս շարքի ամենահնացված կոնյակն է՝ վառ, հագեցած, անկրկնելի էջ հայկական կոնյակագործության 130-ամյա պատմության մեջ:

«Էրեբունի 50»–ի արտահայտիչ կուպաժն ավելի քան 50 հազվագյուտ սպիրտերի ներդաշնակ համադրություն է, որոնցից ամենահինը՝ Երևանի կոնյակի գործարանի գանձարանի հազվագյուտ նմուշը, 104 տարեկան է: Արևով օծված «Էրեբունի 50»-ը ARARAT շարքի գագաթնակետն է, քանզի այս կուպաժի սպիրտերից յուրաքանչյուրն արտադրված է արևով ողողված և հաճախ «կյանքի օրրան» անվանվող Արարատյան դաշտավայրում աճող էնդեմիկ հայկական խաղողից:   

«Տարբեր երկրներում «Էրեբունի» 50 տարեկան կոնյակի հայտնվելը կամրապնդի ARARAT-ի առաջատար դիրքը` որպես ողջ աշխարհում պրեմիում դասի ներկրվող կարևորագույն բրենդիներից մեկը: ARARAT-ն առավել ցայտուն է ներկայանում ուլտրապրեմիում կարգում՝ հայկական կոնյակի սիրահարների համար բացահայտելով նոր բացառիկ համ: «Էրեբունի 50»-ը Երևանի կոնյակի գործարանի գանձարանում պահվող հազվագյուտ սպիրտերի բացառիկ կուպաժ է: Ոգեշնչվելով պերճանքի խորհրդանիշ հանդիսացող Էրեբունի փառահեղ ամրոցով և Հայաստանի բնության առատությամբ ՝ այս 50 տարեկան կուպաժը դարձել է ժառանգության և վարպետների իրական կրքի բուն էությունը՝ բացահայտելով  ARARAT կոնյակների նոր, բացառիկ եզրը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:  

«Էրեբունի 50»-ը ներկայացված է բացառիկ դեկանտերով, որը ստեղծվել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սեի կողմից:

««Էրեբունի 50»-ի պես արտադրանքի համար առավել հարմար փաթեթավորում ստեղծելիս ինձ գրավեց Հայաստանի աութենտիկ խորհրդանիշերը նորովի ներկայացնելու գաղափարը, մասնավորապես՝ օբսիդիանը, որպես հայկական հողի սև ադամանդ և արևը՝ առատաձեռնության իրական արտահայտում: Հենց այս ջերմությունն եմ ես արտահայտել ոսկե մասերում, որոնք հիշեցնում են հին աստվածների խորհրդանշական թևերը, և ում պատկերները մինչ օրս զարդարում են Էրեբունի ամրոցի հարթաքանդակները: Այդ պատճառով դեկանտերն իրենից ներկայացնում է երկու գույների՝ սևի և ոսկեգույնի մինիմալիստական, բայց և պերճախոս հակադրություն», - ընդգծում է Ֆիլիպ Սեն:

Անգին ժամանակ, առատաձեռն բնություն և հղկված վարպետություն՝ ARARAT-ն անզուգականությամբ օժտած ինքնատիպ միություն:

«Շքեղ: Բացառիկ: Կատարյալ: «Էրեբունի 50»-ն անվերջ բացահայտումների սկիզբ է: Այս կոնյակի հարուստ համը նրբագեղ արաբեսկ է, որի ողջ գեղեցկությունը կարող են գնահատել վայելքի իրական գիտակները: Հազվագյուտ սպիրտերի ազնվական համադրությունը դարձնում է այս կուպաժն հիրավի բացառիկ և պարգևում է հագեցած սաթե գույն` կարմիր փայտի և ոսկու շողքով: Այն ունի անկրկնելի համահոտային փունջ, որտեղ նկատելի են ծիրանաչրի, սալորի և մեխակի երանգները: Մետաքսյա պարուրող համը երանգավորված է  բոված պնդուկի և շոկոլադի ալիքներով: Երկար հետհամի ժամանակ նկատելի է ժամանակի դրած կնիքը՝ հին կաղնու տտիպությունը», - պատմում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը՝ «Էրեբունի 50»-ի հեղինակը:–0–

Share:
Թեգեր: «Էրեբունի 50», ARARAT, Երևանի կոնյակի գործարան, ուլտրապրեմիալ կոնյակ
Նախորդ նյութը

Մարզահագուստով արքան. Jamiroquai–ի երևանյան համերգի ամենավառ կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Գինի ընտրելու 13 խորհուրդ` հայ սոմելիեից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Forbes. Հայաստանը նոր գինեգործական երկիր է` հազարամյա ավանդույթներով

post-image
Ըմպելիք

Լավ լուր թեյի սիրահարների համար կամ ինչ առավելություններ ունի կանաչ թեյը

post-image
Ըմպելիք

Գինի խմելու արվեստը, կամ այս ազնվաբարո ըմպելիքը ճիշտ խմելու խորհուրդներ (ՎԻԴԵՈ)

post-image
Ըմպելիք

Ազնվամորու ֆրեշի երեք հեշտ բաղադրատոմս. ներկայացնում ենք անուշաբույր հատապտղի զարմանալի հատկությունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"