Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Ալկոհոլի և երաժշտության միքս. Երևանում անցկացվեց առաջին ArmCocktail Festival–ը

Հայաստանում կարելի է փորձել ոչ միայն որակյալ և համեղ ալկոհոլ, այլև օգտվել տաղանդավոր բարմենների ծառայություններից, ովքեր կարող են ցանկացած կոկտեյլ վերածել արվեստի իսկական գլուխգործոցի։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում անցկացվեց առաջին ArmCocktail Festival–ը, որն իր շուրջը համախմբեց որակյալ ալկոհոլի և յուրօրինակ միքսերի սիրահարներին։

Երևանյան չորս հաստատություններ ներկայացրեցին իրենց լավագույն կոկտեյլներն ու պայքարեցին փառատոնի գլխավոր մրցանակի համար։ Ամենաշատ կոկտեյլները վաճառած տաղավարն արժանացավ 500 հազար դրամ մրցանակի։

Երեկոյին հատուկ մթնոլորտ հաղորդեցին տաղանդավոր երգիչների և երաժիշտների ելույթները։ Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար ելույթ ունեցան Սոնան և «Ձայնը» հայկական նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանը։

Փառատոնի կազմակերպիչ և տնօրեն Լիլիթ Գալստյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին նշեց, որ փառատոնի հիմնական նպատակն է Հայաստանում այս ուղղության զարգացումը։

«Որպես կազմակերպիչ` իմ գլխավոր նպատակն է, որպեսզի հայ բարմեններն ունենան առաջ գնալու և զարգանալու խթան», – ասաց նա։

Գալստյանը նաև նշեց, որ հաջորդ տարի փառատոնը կանցկացվի ամռանը ու կլինի ավելի մասշտաբային։–0–

Share:
Թեգեր: ArmCocktail Festival, բարմեն, Երևան, կոկտեյլ
Նախորդ նյութը

Գինի ընտրելու 13 խորհուրդ` հայ սոմելիեից

Հաջորդ նյութը

«Նովոստի–Արմենիան» հրապարակել է առաջատար հայկական բուհերի ուսանողների շրջանում անցկացված Digital մրցույթի հաղթողների անունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Տակառագործության նուրբ արվեստը՝ Մարիամ և Աննա Պողոսյանների մատուցմամբ. ինչպես անսովոր այս զբաղմունքը դարձավ կյանքի գործ քույրերի համար (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

Հայաստանը համաշխարհային գինեգործական մարգարիտ է

post-image
Ըմպելիք

The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

post-image
Ըմպելիք

Սուրճով սառը կոկտեյլների բաղադրատոմսեր. մի քանի րոպե և համեղագույն ըմպելիքը պատրաստ է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8174

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5215

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4606

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4419

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2976

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"