Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Կոլա, աղ և հում ձու. սուրճի յուրօրինակ բաղադրատոմսեր

Առաջատար հայկական բուհերի ուսանողների շրջանում անցկացված Digital մրցույթի շրջանակում մենք սկսում ենք հրապարակել հաղթողների ամենաօրիգինալ աշխատանքները, որոնցից մեկը նվիրված է հայերիս կողմից սիրված ըմպելիքի` սուրճի բաղադրատոմսերին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեր օրերում դժվար է գտնել ավելի «հայկական» ըմպելիք, քան սուրճը: Ուր էլ այցելեք, ում հետ էլ պայմանավորվեք հանդիպել, անկախ օրվա ժամից, առաջինը ձեզ կառաջարկեն սուրճ: Ի դեպ հասարակ աղացած սուրճն էլ կարելի է մատուցել նորովի և դրանով հետաքրքիր դարձնել օրը: Ձեզ ենք ներկայացնում սուրճի պատրաստման յուրօրինակ բաղադրատոմսեր։

Սառը մոկաչինո սուրճի խորանարդիկներով

Բաղադրիչներ.

  • 150 մլ կաթ
  • Կակաոյի փոշի
  • Սուրճի սառեցրած խորանարդիկներ

Պատրաստման եղանակը.

Սկզբում պետք է պատրաստել քամված սուրճ, թողնել, որ հովանա, հետո լցնել սառույց պատրաստելու ամանի մեջ: Դնել սառցարան: Մինչ սուրճը սառույցի է վերածվում, կարող եք տաքացնել կաթը, բարձր բաժակի մեջ լցնել 60մլ կաթ և ավելացնել մի գդալ կակաոյի փոշի: Ավելացնել սուրճի խորանարդիկները և վրան լցնել մնացած կաթը:

Վիետնամական սուրճ ձվով

Բաղադրիչներ.

  • 30 մլ էսպրեսսո
  • 1 հում ձու
  • 3 թեյի գդալ խտացրած կաթ
  • Մեղր

Պատրաստման եղանակը.

Այսպիսի անսովոր սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ է սկզբում առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից: Դեղնուցին ավելացնել մի քանի կաթիլ մեղր և հարել մինչև առաջանա փրփուր: Առանձին բաժակում հարել սպիտակուցը` ավելացնելով շաքարավազ և 2-3 կաթիլ մեղր: Հարել այնքան մինչև զանգվածը վերածվի փրփուրի: Պատրաստել էսպրեսսո: Իսկ հիմա ամենահետաքրքիրը. բաժակի մեջ լցնել 3 գդալ խտացրած կաթ և վրան ավելացնել էսպրեսսոն: Հետո լցնել դեղնուցի խառնուրդը, իսկ վերևից զգուշորեն ավելացնել սպիտակուցից պատրաստված փրփուրը: Վիետնամական անսովոր սուրճը պատրաստ է:

Սուրճ աղով և նարնջով

Բաղադրիչներ.

  • 170 մլ սուրճ
  • 1 թեյի գդալ նարնջի հյութ
  • Նարնջի կեղև
  • Մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը.

Այս ըմպելիքի պատրաստման համար շատ ջանք չի պահանջվում: Պետք է եփել սուրճը` ավելացնելով կես թեյի գդալ շաքարավազ և մի պտղունց աղ: Ուշադրություն. շատ աղ չավելացնեք, քանի որ սուրճը կարող է չափազանց աղի լինել: Պատրաստի ըմպելիքին պետք է ավելացնել մեկ թեյի գդալ նարնջի հյութ և նարնջի կեղև:

Կոլայով սուրճ

Բաղադրիչներ.

  • 150 մլ սուրճ
  • 50 մլ կոկա-կոլա
  • Սառույց
  • Բալի հյութ կամ պաղպաղակ

Պատրաստման եղանակը.

Դառը սև սուրճ պատրաստել, թողնել հովանա: Լցնել բարձր բաժակի մեջ, ավելացնել կոլան և սառույցը: Ըստ ցանկության ավելացնել 50 մլ բալի հյութ կամ մի գնդիկ պաղպաղակ:

Մարտինա Մարտիրոսյան

Share:
Նախորդ նյութը

Գաստրոտուրիզմի օջախ Հայաստանում. ֆոտոռեպորտաժ`հացի բույրով

Հաջորդ նյութը

Տոներն են մոտենում. Երևանում կազմակերպվել է Ամանորյա բարեգործական ցուցահանդես–վաճառք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հայ սպառողի ընկալմամբ, ո՞ր ալկոհոլային խմիչքն է ամենաավանդականը

post-image
Ըմպելիք

Փրկություն ամռան շոգին. անանուխով ցիտրուսային լիմոնադ

post-image
Ըմպելիք

Ալկոհոլի և երաժշտության միքս. Երևանում անցկացվեց առաջին ArmCocktail Festival–ը

post-image
Ըմպելիք

Ամենաձմեռային խմիչքը. գլինտվեյնի վեց յուրահատուկ բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8178

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5227

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4615

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4425

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2979

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"