Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Համի կայսրություն Երևանում. մեկնարկել է Ռուսական գաստրո շաբաթը

Միջոցառումն ուղղված է արտասահմանում ՌԴ-ի գաստրո մշակույթի առաջխաղացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 2–ին մեկնարկել է Ռուսական գաստրոնոմիկ շաբաթը (ՌԳՇ)` եզակի միջոցառում, որն առաջին անգամ է անցկացվում այս տարածաշրջանում:

«Մեզ համար սա մեծ պատիվ է, քանի որ Հայաստանը մեր տարածաշրջանի առաջին երկիրն է, որն ընտրվել է այս միջոցառման անցկացմա համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Mazmanyan Solutions» ընկերության հիմնադիր, Yerevan Food Fest-ի ղեկավար Աննա Մազմանյանը:

Նա ընդգծեց, որ գաստրո շաբաթը մասնակիցներին կտա նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն, Ռուսաստանի տարբեր շրջաններ այցելելու ցանկություն կառաջացնի:  

Հայաստանն ընտրելու 3 պատճառ

«Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» միջազգային նախագծի կազմկոմիտեի նախագահ Լեոնիդ Գելիբտերմանը նշեց, որ Հայաստանը պատահական չի ընտրվել որպես միջոցառման անցկացման հարթակ, նա թվարկեց Հայաստանն ընտրելու 3 պատճառ: «Առաջին պատճառն այն է, որ Հայաստանը Ռուսաստանում ընդունվում է որպես շատ ընկերական, շատ եղբայրական երկիր, և ՌԳՇ-ն Հայաստանում անցակնելը մեզ համար շատ բնական է թվում»,- ասել է նա:

«Առաջինն այն է, որ Ռուսաստանում Հայաստանն ընկալում են որպես բարեկամ, եղբայրական երկիր, և մեզ համար բնական էր ՌԳՇ–ն կազմակերպել Հայաստանում», – ասաց նա։

Որպես երկրորդ պատճառ նա նշեց մարդկանց, ում հետ հասցրել է ծանոթանալ Հայաստան կատարած այցելությունների ընթացքում, ում հետ հաճելի է  աշխատել և վստահելի համագործակցություն ունենալ:

Երրորդը, Գելիբտերմանի խոսքով, այն փաստն է, որ մարդիկ Հայաստանում և Ռուսաստանում մտածում են, որ լավ են ճանաչում միմյանց, բայց դա այդպես չէ:

«Այդ իսկ պատճառով գաստրո շաբաթը կօգնի երկու երկրներին իրար ավելի լավ ճանաչել: Մենք միայն մի քանի կարծրատիպեր գիտենք: Դրա համար իմ կարծիքով, ճիշտ էր Հայաստան բերել այն շրջանների խոհանոցը, որոնց Հայաստանում վատ են ճանաչում: Այնպես ստացվեց, որ դա ռուսական Հյուսիսի խոհանոցն է»,- ասաց նա:

Գաստրոնոմիա, քաղաքականություն և զբոսաշրջություն

Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը կարևորեց նման միջոցառումների անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի միջև «սերտ, եղբայրական, բազմակողման հարաբերությունների» ամրապնդման համար:

«Համոզված եմ, որ առաջիկա  գաստրոնոմիկ շաբաթը ոչ միայն համեղ, այլև չափազանց օգտակար կլինի»,- նշեց նա:

Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին կարևորեց միջոցառումն առաջին հերթին գաստրոտուրիզմի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և հայկական ու ռուսական տուրպրոդուկտների դիվերսիֆիկացմանն օժանդակելու համատեքստ:

«Զբոսաշրջության ոլորտում կա նաև մի կարևոր բան ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում. (ձգտումը) դինամիկ կերպով ավելացնել տուրիստական այցերի թիվը երկու ուղղություններով: Եվ կարողանալ ձևավորել ընդհանուր տարածաշրջանային տուրիստական պրոդուկտ Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել մրցունակությունը համաշխարհային շուկայում»,- ասաց Ապրեսյանը:

Խոհարարական համագործակցություն

Գելիբտերմանի խոսքով, ներկայումս արդեն կա Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի միջև համագործակցության պայմանագիր կնքելու գաղափար, որպեսզի նրանք սկսեն ավելի սերտ աշխատել Հայաստանում, Ռուսաստանում և երրորդ երկրներում:

Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Բելյաևը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը նույնպես ողջունեցին համագործակցության նախաձեռնությունը:

«Մենք շատ կցանկանայինք… ինքս վաղուց երազում եմ դրա մասին… համատեղ աշխատանք կազմակերպել, քանի որ այստեղ շատ հետաքրքիր բաներ կան խոհարարության, հայկական ավանդական խոհանոցի յուրօրինակության մեջ»,- ասաց Բելյաևը:

Նա նշեց, որ հայկական և ռուսական խոհանոցները շատ ընդհանրություններ ունեն, ընդ որում, դա հատկապես արտացոլվում է տնական խոհանոցում, մայրաքաղաքի սահմաններից դուրս, որտեղ «ջերմ ընտանեկան մթնոլորտ» է տիրում:

Ռուսական գաստրո շաբաթի մասին

Ռուսական գաստրոնոմիկ շաբաթը Հայաստանում կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը:Այս նախագիծն ուղղված է արտերկրում Ռուսաստանի գաստրոնոմիկ մշակույթի առաջխաղացմանը և իրականացվում է 2015 թվականից Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի կողմից`  նախագահ Լեոնիդ Գելիբտերմանի գլխավորությամբ:

ՌԳՇ-ն առաջին անգամ է անցկացվում ԱՊՀ-ում և 5-րդ անգամ` Ռուսաստանի սահմաններից դուրս (սրանից առաջ անցկացվել է Իսպանիայում, Հունաստանում, Կիպրոսում):  «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» նախագծի հայեցակարգն ուղղված է մասնակից երկրների մշակութային և գործարար կապերի ամրապնդմանը, դրանց հանրայնացմանը` որպես գրավիչ տուրիստական ուղղություններ` ներկայացնելով այդ երկրների զբոսաշրջային ներուժը, ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակները, մարզերում գործող սննդի կետերը։ Նախագծի նպատակն է ուշադրություն գրավել տարածաշրջանային ներդրումային նախագծերին, աջակցել մասնակից երկրների ապրանքաշրջանառության աճին, սննդամթերքի, խմիչքի և ծառայությունների արտահանմանն ու ներմուծմանը։–0–

Share:
Թեգեր: «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ», Երևան
Նախորդ նյութը

Մեկ օր Արենիի գինեգործարանում. ֆոտոռեպորտաժ

Հաջորդ նյութը

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Երազանքի տոն. Երևանում մեծ շուքով անցկացվեց Yerevan Music Night փառատոնը

post-image
Իվենթներ

Ինչպե՞ս են Հայաստանում տոնում Վարդավառը և ինչու՞ են ջուր ցողում միմյանց վրա

post-image
Իվենթներ

Ձկան բնապահպանական տոն. առաջին EcoFishFest–ն անցկացվեց Սևանում

post-image
Իվենթներ

Համի տոն. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Yerevan Food Fest 2019–ը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8604

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6258

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5611

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5300

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3535

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"