Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Համի զուգահեռներ. Երևանում առաջին անգամ անցկացվել է «Ռուսաստան–Հայաստան» խոհարարական գագաթնաժողովը

Հայաստանից և Ռուսաստանից ժամանած շեֆ խոհարարները պատրաստեցին երկու երկրների ավանդական ճաշատեսակները

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում Ռուսական գաստրոնոմիկ շաբաթի շրջանակում անցկացվեց «Ռուսաստան–Հայաստան» առաջին խոհարարական գագաթնաժողովը, որը նշանավորվեց խոհարարական մրցույթի անցկացմամբ Մոսկվայից ժամանած շեֆ խոհարար Անտոն Սալնիկովի և հայաստանցի շեֆ խոհարար Կամո Գույումջյանի միջև։

«Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» նախագծի կազմկոմիտեի ղեկավար

Լեոնիդ Գելիբտերմանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գագաթնաժողովի անցկացումը հետապնդում է երեք նպատակ։ Առաջինը, Գելիբտերմանի խոսքերով, նա ցանկանում էր, որ ռուս և հայ խոհարարները պատրաստեն միասին ոչ թե մենամարտի ձևաչափով, այլ ընկերական մթնոլորտում։

 «Պատահական չէ, որ ռուսաստանցի խոհարարը պատրաստում էր հայկական կերակրատեսակ, իսկ հայաստանցի խոհարարը` ռուսական։ Սա ազդակ է ուսումնասիրելու երկրների գաստրոնոմիկ ավանդույթները, մշակույթը։ Սա շատ կարևոր է»,– նշեց Գելիբտերմանը։

Նա նաև ընդգծեց, որ միջոցառումը բարենպաստ միջավայր ստեղծեց հայ շեֆ խոհարարներին և ռեստորատորներին մեկտեղելու համար, ինչպես նաև նրանց կողմից գոյություն ունեցող հարցերի և Ռուսաստանում հայկական խոհանոցի, իսկ Հայաստանում էլ` ռուսական խոհանոցի, զարգացման միջոցները նշելու համար։

Ընկերական մրցույթին խոհարարներից ամեն մեկն իր կոլեգային տալիս է սեփական ժողովրդի երեք ավանդական կերակուրներից բաղկացած ցանկ, որից անհրաժեշտ է ընտրել մեկը և պատրաստել գագաթնաժողովի հյուրերի և փորձագիտական ժյուրիի համար։

Փորձագիտական ժյուրիի կազմում էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Բելյաևը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը։  

Ռուս շեֆ խոհարար Անտոն Սալնիկովը որոշեցպատրաստել հայկական ուդոլի ճաշատեսակը, որը վերականգնվել է Մատենադարանի գրապահոցների ձեռագրերից, իսկ հայ շեֆ խոհարար Կամո Գույումջյանն ընտրեց ռուսական ավանդական կուլեբյական։

Շեֆ խոհարարների կողմից պատրաստված ճաշատեսակները գնահատելուց հետո Սեդրակ Մամուլյանը և Վիկտոր Բելյաևը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի և Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի միջև։

Գելիբտերմանի խոսքով, համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է, այն կարևոր քայլ է Հայաստանի համար Շեֆ խոհարարների համաշխարհային կազմակերպությանն (WACS) անդամակցելու ճանապարհին։  «Ես առաջ չեմ վազի, բայց ինձ թվում է, որ դա տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում 2020թ–ի ամռանը կայանալիք Համաշխարհային կոնգրեսի ժամանակ։ Հայաստանը հանդիսավոր կերպով կմիանա շեֆ խոհարարների համաշխարհային ամենամեծ համայնքին»,– ասաց նա։ –0–

Share:
Թեգեր: Էջմիածին, հիվանդասենյակ, մանրամասներ, սպանության փորձ
Նախորդ նյութը

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի

Հաջորդ նյութը

Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

post-image
Իվենթներ

Տոներն են մոտենում. Երևանում կազմակերպվել է Ամանորյա բարեգործական ցուցահանդես–վաճառք

post-image
Իվենթներ

Ձկան բնապահպանական տոն. առաջին EcoFishFest–ն անցկացվեց Սևանում

post-image
Իվենթներ

Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8712

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"