Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը

Կադրերի կրթության խնդրի համալիր լուծումը կարող է ավելացնել տուրիզմի զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական հյուրանոցները և ռեստորանները պետք է մեծ ուշադրություն դարձնեն կադրերի կրթության մակարդակին և պետական ստանդարտների պահպանմանը, Երևանում հայտարարեց Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարովը։

«Ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտի կադրերի կրթության խնդրի համալիր լուծումը կարող է տուրիզմի զարգացման մեծ հնարավորություններ բացել։ Պետք է ստեղծել կրթության ընդհանուր համակարգ` անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար», – նշեց Բուխարովը քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Հայաստանում անցկացված Ռուսական գաստրո շաբաթի շրջանակում։

Կադրերի խնդրի մասին

Նրա խոսքով, Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային տարածքի շատ երկրներում դեռևս 1980–ականներից կա բարձր որակավորում ունեցող կադրերի խնդիր, երբ ռեստորանային ցանցի ընդլայնմանը զուգահեռ առաջացավ որակավորված կադրերի պակաս։

«1990–ականների սկզբին` տուրիզմի ոլորտում գրանցված նոր բումի տարիներին, սկսեցին բացվել տուրիստական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներ և ինստիտուտներ, սակայն դրանցից շատերը չէին ապահովում անհրաժեշտ պահանջները։ Կարելի է փաստել, որ այսօրվա դրությամբ այդպես էլ չի հաջողվել ստեղծել ազգային խոհարարական դպրոցներ», – նշեց նա։

Բուխարի խոսքով, որակյալ կադրերի պատրաստման հարցում աղետալի վիճակի պատճառը մասնագիտացված բուհերի բարձր ուսման վարձն է։

«Ծնողները նախընտրում են, որպեսզի իրենց երեխաները սովորեն այնպիսի մասնագիտություններ, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում։ Բուհն ավարտելուց հետո տղաները գնում են բանակ, իսկ աղջիկներն ամուսնանում են, ու միայն շատ քչերն են շարունակում խորանալ իրենց մասնագիտության մեջ։ Իսկ եթե ձեռնարկությունն է բարձրացնում աշխատակիցների որակավորումը, ապա նրանք ստանում են նոր պարտականություններ, ինչը փոխում է իրավական հարաբերությունները գործատուի և աշխատակցի միջև», – ասաց նա։

Փոխհարաբերություններ պետության հետ

Ինչպես նշեց Բուխարովը, որակավորված կադրերի պակասն ու նրանց ցածր որակը կարող են հանգեցնել դժվարությունների պետության հետ հյուրանոցների և ռեստորանների փոխհարաբերություններում։

«Ոլորտի դերակատարները պետք է համագործակցեն ոչ միայն միմյանց, այլև պետության հետ, ոչ թե պետությանը համարեն իրենց հիմնական ընդդիմախոսը։ Ամեն դեպքում պետությունը կվերցնի հարկերն ու կներկայացնի նոր պահանջներ», – նշեց նա` անհրաժեշտ համարելով, որպեսզի պետությունը թույլ տա ոլորտի ձեռնարկություններին ինքնակարգավորվել և վարի պատժամիջոցների ճկուն քաղաքականություն։

«Անթույլատրելի է, որպեսզի ռեստորանն ու հյուրանոցը հայտնվեն պատժամիջոցների տակ մեկ–երկու աշխատակցի սխալի պատճառով։ Չափից մեծ ճնշման և բարձր հարկերի դեպքում ոլորտը կարող է ընդհանրապես չզարգանալ», – ընդգծեց նա։

Նրա խոսքով, պետական ստանդարտները պետք է լինեն ռացիոնալ և բխեն ոչ միայն սպառողների, այլև բիզնեսի իրավունքների ապահովման անհրաժեշտությունից։

«Անթույլատրելի է պահանջել խոհանոցում օգտագործել բացառապես յոդացված աղ այն դեպքերում, երբ վարունգի վրա այդ աղն այլ կերպ է ազդում», – որպես օրինակ նշեց Բուխարովը։

Ռուսական գաստրոնոմիկ շաբաթը Հայաստանում անցկացվել է դեկտեմբերի 2–6–ը: Այս նախագիծն ուղղված է արտերկրում Ռուսաստանի գաստրոնոմիկ մշակույթի առաջխաղացմանը և իրականացվում է 2015 թվականից Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի կողմից`  նախագահ Լեոնիդ Գելիբտերմանի գլխավորությամբ:–0–

Share:
Թեգեր: Բուխարով, կարգավորում, հյուրանոցատեր, ոլորտ, ռեստորատոր
Նախորդ նյութը

Համի զուգահեռներ. Երևանում առաջին անգամ անցկացվել է «Ռուսաստան–Հայաստան» խոհարարական գագաթնաժողովը

Հաջորդ նյութը

Ամենաձմեռային խմիչքը. գլինտվեյնի վեց յուրահատուկ բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. հավի մսով և բանջարեղենով ֆունչոզա

post-image
Սնունդ

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

post-image
Սնունդ

Բանջարեղենային համեղ ու օգտակար ընթրիքի 5 պարզ գաղտնիք

post-image
Սնունդ

Լավագույն սոուսներն ամառային աղցանների համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8174

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5215

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4606

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4419

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2976

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"