Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Ամանորին ընդառաջ. ոչ ալկոհոլային ըմպելիքների 3 յուրահատուկ բաղադրատոմս

Ներկայացնում ենք ոչ ալկոհոլային ըմպելիքների 3 յուրահատուկ բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամանորին հաճելի է մատուցել տարատեսակ ըմպելիքներ։Իսկ միգուցե այս տարի փորձեք զարմացնել հյուրերին` մատուցելով ձեր իսկ պատրաստած ոչ ալկոհոլային ըմպելիքները։ Յուրօրինակ բաղադրատոմսեր է առաջարկում 2k19.info–ն։

Ամանորյա կոկտեյլ` «Փշատերևի ice cream»

Բաղադրիչներ

  • Պաղպաղակ – 50 գրամ
  • Նարնջի հյութ – 30 մլ
  • Արքայամորու մրգահյութ – 30 մլ
  • Եղևնու փշատերև – 1 ճյուղ

Պատրաստման եղանակը

Տրորելով մանրացնել փշատերևը` միաժամանակ ավելացնելով արքայամորու մրգահյութը։ Ստացված զանգվածը լցնել բաժակի մեջ։ Այնուհետև ավելացնել նարնջի հյութը և վերջում` պաղպաղակը։ Մատուցել ձողիկով։

Կաթնային կոկտեյլ խուրմայով

Բաղադրիչներ

  • Կաթ – 400 մլ
  • Հասած, փափուկ խուրմա – 2 փոքր կամ 1 մեծ
  • Պատրաստման եղանակը

Հեռացնել խուրմայի կորիզները և փափուկ մաս լավ հարել բլենդերում, այնուհետև ավելացնել կաթը և կրկին հարել։ Ստացված զանգվածը լցնել բաժակի մեջ։ Վերջում կարելի է ավելացնել մանրացված ընկույզ։

Ամանորյա կոկտեյլ «Թագուհի»

Բաղադրիչներ

  • Արքայամորու հյութ – 100 գրամ
  • Սառը եռացրած կաթ – 100 գրամ
  • Սառույց – 2 խորանարդիկ

Պատրաստման եղանակը

Լավ հարել սառը կաթն ու արքայամորու հյութը։ Այնուհետև ստացված զանգվածը լցնել բաժակի մեջ ու զարդարել թարմ կամ սառեցված արքայամորիով։–0–

Share:
Թեգեր: Ամանոր, բաղադրատոմս, ոչ ալկոհոլային ըմպելիքներ
Նախորդ նյութը

Երբ չկա ժամանակ և ուժ. ընթրիք 30 րոպեում

Հաջորդ նյութը

Խճողակով սպագետի կիրակնօրյա ընթրիքի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հայկական գինեգործության «վերածնունդ և զարգացում» ու միջազգային հարթակների նվաճում

post-image
Ըմպելիք

Ինչպես ընտրել ամանորյա սեղանի խմիչքը. էքսկլյուզիվ գաղտնիքներ` հատուկ Food&Wine-ի համար

post-image
Ըմպելիք

Փարավոնների ըմպելիքը կամ կարկադե թեյի հինգ օգտակար հատկությունները

post-image
Ըմպելիք

Ռուսաստանը պատրաստվում է գինու համար ազգային չափանիշ մշակել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"