Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Թաքնված վտանգ. յոթ մթերք, որոնք թույն են պարունակում

Սովորական մթերքներ, որոնք կարող են մահացու լինել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Պարզվում է, որ բացի թունավոր մթերքներից, ինչպիսին օրինակ ֆուգու ձուկն է, մեր առօրյա սննդակարգի մաս կազմող սովորական մթերքները ևս պարունակում են թույն։

«Аргументы и факты»–ն ներկայացնում է սովորական մթերքների ցանկ, որոնք թույն են պարունակում։

Կարտոֆիլ

Կարտոֆիլում կա բնական թունաքիմիկատ` սոլանին, որի օգնությամբ բույսը պայքարում է սնկերի և բորբոսի դեմ։ Սոլանինը հիմնականում առկա է կարտոֆիլի տերևներում, ցողուններում, սակայն կա նաև պալարներում, հատկապես` ծիլերում։ Պալարներում առկա սոլանինն արտադրվում է լույսի ազդեցության տակ և նկատելի է դառնում, երբ կարտոֆիլը կանաչում է։ Այո–այո, կանաչած կարտոֆիլը նշանակում է, որ այն սխալ են պահել։

Հենց սոլանինի պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել հին, ծլած կարտոֆիլը։ Բոլոր կանաչ հատվածները պետք է հեռացնել։ Եթե կանաչ մասերը շատ են, ապա կարտոֆիլը պետք է պարզապես նետել աղբամանը ։ Չէ՞ որ մեծ քանակի սոլանինը կարող է հանգեցնել ուժեղ թունավորման, փսխման և անգամ հալյուցինացիաների։

Բացի վտանգավոր սոլանինից, կարտոֆիլը կարող է սպանել իր գոլորշիով։ Ավելի ճիշտ, դա կանի նեխած կարտոֆիլը, եթե այն մեծ քանակով պահպանվում է չօդափոխվող վայրում։ Խնդիրն այն է, որ նեխած բանջարեղենն արտազատում է մեծ քանակի ածխաթթվային գազ, իսկ քանի որ կարտոֆիլը հաճախ մեծ քանակությամբ պահվում է նկուղներում (գազարն ու բազուկը սովորաբար այդքան մեծ քանակով չի աճեցվում), ապա ավելի հաճախ գրանցվում են կարտոֆիլի գոլորշիացումից առաջացած թունավորման դեպքեր։

Լոլիկ

Ի դեպ, սոլանին կա նաև լոլիկում, և բավականին մեծ քանակությամբ։ Սակայն դա վերաբերում է կանաչ լոլիկին։ Բայց երբ պտուղը սկսում է մեծանալ` սկզբում սպիտակելով, այնուհետև դառնալով վարդագույն և կարմիր, սոլանինի պարունակությունը նվազում է ու դառնում անվտանգ։ Այնպես որ եթե դուք օգտագործում եք տապակած ճաշատեսակներ` կանաչ լոլիկով, ապա պետք է զգույշ լինել և մի փոքր սպասել, երբ լոլիկը դառնա կաթնագույն։

Սունկ

Բոլորս հիշում ենք գարշասունկի և ճանճասպանի (մուխոմոր) վտանագավորության մասին: Փորձառու սնկահավաքները նաև գիտեն, որ կան պայմանականորեն ուտելու պիտանի սնկեր, ինչպես օրինակ, ագարիկոնը, սև սունկը, որոնք պետք է թրջել և դրանից հետո, 2-3 անգամ ջուրը փոխելով, եփել:

Սակայն քչերն են տեղյակ, որ վտանգավոր կարող է լինել անգամ ուտելու պիտանի կեչասունկը, եթե այն հին է և սևացած:

Առաջինը, սնկերն ունեն թունավոր նյութեր կուտակելու հատկություն, եթե հավաքված են ճամփեզրից կամ այլ էկոլոգիապես ոչ մաքուր վայրից: Ի դեպ, որքան սունկը երկար է աճում, այնքան ավելի շատ է հասցնում թունավոր նյութեր կուտակել։ Իհարկե, մեկ հատ նման սունկը սուր թունավորում չի կարող առաջացնել, հետևանքներ կլինեն միայն այն դեպքում, եթե դուք կանոնավոր կերպով ուտեք ճամփեզրերին գտնվող անտառի սնկերը:

Չափազանց վտանգավոր է հին, երկար պահված սնկերի օգտագործումը, որոնք արդեն մասնատվում են: Դրանցում գոյանում են թունավոր և սպիտակուցները քայքայող նյութեր: Նման սնկերը շատ թունավոր են։

Տնային պահածոներ

Ոչ, սնկերը կամ պղպեղները թունավոր չէին, երբ դուք դրանք պահածոյացնում էիք ձմռան համար: Բայց դրանց հետ միասին պահածոյի մեջ են հայտնվել մանրէներ, որոնք արտադրում են բոտուլոտոքսին: Եվ, որպես հետևանք, նման պահածոներից հետո դուք կարող եք ուժեղ թունավորվել, մասնավորապես բոտուլիզմով, որն ախտահարում է նյարդային համակարգը: Մանրէներն արտադրում են տոքսիններ սենյակային ջերմաստիճանից մի փոքր բարձր ջերմաստիճանում և թթվածնի պակասի պայմաններում, այդ պատճառով աղի սունկ պարունակող մի փոքր տաքացած տարան գրեթե կատարյալ միջավայր է:

Սունկը բոտուլիզմի տեսանկյունից առանձնահատուկ վտանգավոր է, քանի որ վտանգավոր մանրէները կուտակվում են հողի մեջ և կարող են կառչել սնկի ոտիկից: Տնային պայմաններում եփելու ժամանակ դրանք չեն վերանում, նման մանրէները չեն «վախենում» 120 աստիճանից ցածր ջերմաստիճանից: Բացի այդ, բոտուլիզմի հավանականությունը մեծանում է, եթե պահածոները սխալ են պահվել։:

Նման դեպքերից կարող է «պաշտպանել» քացախը. թթվային միջավայրում մանրէները բոտուլոտոքսին չեն արտադրում: Այդ պատճառով տնային սունկն ավելի լավ է մարինացնել: 

Լակրիցա (մատուտակ)

Մենք այն հազվադեպ ենք ուտում, բայց արձակուրդի ժամանակ կարելի է բերանը քաղցրացնել լակրիցայով: Այն չի կարելի շատ ուտել. 2 շաբաթվա ընթացքում ընդամենը 57 գրամը կարող է սրտի հետ խնդիրներ առաջացնել: Խնդիրն այն է, որ լակրիցան պարունակում է գլիցիրիզին` նյութ, որը նվազեցնում է օրգանիզմում կալիումի մակարդակը: Արդյունքում կարող է բարձրանալ արյան ճնշումը և առաջանալ սրտի անբավարարություն:

Կեշյու (հնդկական ընկույզ)

Հում վիճակում այս բույսը պարունակում է ուրուշիոլ` օրգանական թունաքիմիկատ, որը մաշկային ալերգիկ ռեակցիա է առաջացնում: Այդ պատճառով վաճառվող հում կեշյուն, իրականում այնքան էլ հում չէ, այլ մշակված: Իսկ եթե դուք ուզում եք փորձել հենց հում ընկույզ, ուրեմն իմացեք, որ նույնիսկ մի փոքր չափաբաժինը կարող է առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիա և թունավորում:

Կարմիր լոբի

Առաջին հայացքից անվնաս թվացող կարմիր լոբին, զուր չէ, որ այդքան երկար է եփվում: Բանն այն է, որ կարմիր լոբին պարունակում է վտանգավոր նյութ, որը կարող է բջջաթաղանթները թափանցելի դարձնել վնասակար նյութերի համար:

Երկար եփելիս և թրջելիս այդ թույնը ոչնչանում է: Ընդ որում խորհուրդ է տրվում թափել ջուրը, որի մեջ թրջել եք կարմիր լոբին և եփել նոր ջրում:

Share:
Թեգեր: թույն, լակրիցա, լոբի, լոլիկ, կարտոֆիլ, մթերք, սունկ
Նախորդ նյութը

Ինտերակտիվ քարտեզ. Երևանի սրճարաններն ու ռեստորանները, որոնք աշխատելու են ամանորյա գիշերը

Հաջորդ նյութը

Ամանորյա բաղադրատոմսեր բրենդ շեֆ Գայանե Բրեիովայից` հատուկ «Food and Wine»–ի համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ, ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Հայերի կողմից սիրված արևելյան քաղցրավենիք. հետաքրքիր փաստեր հալվայի մասին

post-image
Սնունդ

Պարզ և համեղ. նախաճաշերի տոստերի բաղադրատոմսեր

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. Պեստո սոուս

post-image
Սնունդ

Ինչպե՞ս կարող է մեղրը վնասել ձեր առողջությանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8601

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6249

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5604

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5295

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3528

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"