Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ամանորյա բաղադրատոմսեր բրենդ շեֆ Գայանե Բրեիովայից` հատուկ «Food and Wine»–ի համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ, ՖՈՏՈ)

Բարի Ախորժակ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամանորի նախաշեմին բրենդ շեֆ Գայանե Բրեիովան «Food and Wine» պորտալին է ներկայացրել ամանորյա երկու բաղադրատոմս` հայկական շեշտադրումով:

Մածունով, հատապտուղներով կամ թարխունով դոնդող

4 չափաբաժնի համար

Բաղադրիչներ

Մածուն – 1,2 կգ

Ազնվամորի – 100 գ

Մոշ – 100 գ

Դոշաբ (թթի օշարակ) – 5 գ

Ժելատին – 40 գ

Շաքարավազ – 200 գ

«Մածունը մի մթերք է, որով հայերը հպարտանում են և բավականին շատ են օգտագործում, բայց այսպիսի աղանդերը կզարմացնի նույնիսկ իմ հայրենակիցներին»,- նշեց Բրեիովան:

Եվ այսպես, աղանդերի պատրաստման համար մածունի մեջ ավելացնում ենք շաքարավազ, առանձին 300-400 մլ ջրում թրջում դոնդողը, հանում ջրից, հետո հալեցնում միկրոալիքային վառարանում:

«Դոնդողն ավելացնում ենք մածունի մեջ, հետո փորձարկում ենք կատարում: Մենք փորձել ենք թարխունի տերևներով, հատապտուղներով, մանդարինով: Դնում ենք սառնարան 1-2 ժամով, կտրատում ենք խորանարդիկներով կամ շրջանակներով, ինչպես ձեզ դուր է գալիս, և վրան մի փոքր դոշաբ ենք լցնում»,- ասաց Բրեիովան:

Շոկոլադեխորիզովգաթա

Շերտավոր խմորի բաղադրիչները

Սերուցքային կարագ կամ մարգարին – 200 գ
Ձվի դեղնուց – 4 հատ
Օղի – 70 մլ
Քացախ – 70 մլ
Ալյուր – 4 բաժակ
Ջուր – 1,5 բաժակ
Աղն` ըստ ճաշակի
Կիտրոնաթթու – 2 գ

Խմորի քսուքի բաղադրիչները.

Սերուցքային կարագ կամ մարգարին – 800 գ
Ալյուր – 200 գ
Միջուկի բաղադրիչներ
Շաքարավազ – 200 գ
Սերուցքային կարագ – 150 գ
Ձվի դեղնուց – 1 հատ
Կակաո – 50գ
Ալյուր – 300-400 գ
Թարթար սոուսի բաղադրիչներ
Սերկևիլ – 60 գ
Հիլ (կարդամոն) – 1գ
Մեխակ – 1գ
Շաքարավազ – 20 գ

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է պատրաստել շերտավոր խմորը: Դրա համար պետք է հարել կարագը ալյուրի հետ և բաժանել 12 մասի, քանի որ խմորի յուրաքանչյուր շերտին պետք է 3 անգամ քսուք քսել: Ալյուրով թասի մեջ կարագ քերել, ավելացնել ձվի դեղնուցը և խառնել մինչև համասեռ զանգված ստանալը: Ավելացնել աղը, կիտրոնաթթուն, օղին, քացախը և աստիճանաբար ավելացնել գոլ ջուրը: Հունցել խմորը և բաժանել այն 3 մասի:

Քսուքի պատրաստման համար անհրաժեշտ է կարագին ավելացնել ալյուրը: Խմորը գրդնակով բացել և վրան քսել ստացված զանգվածը: Ծրարաձև ծալել և թողնել սառնարանում 30 րոպե, կրկնել այս գործողությունը 3 անգամ:
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է հարիչով խառնել շաքարավազը, կարագը, ձվի դեղնուցը, կակաոն և ալյուրը: Հետո գրդնակով բացել ստացված շերտավոր խմորը և վրան դնել միջուկը` ամբողջությամբ ծածկելով շերտը: Ռուլետի նման փաթաթել, վրան ձվի դեղնուց քսել և թեքությամբ կտրատել: Տապակի վրա թխել 20 րոպե 200 С աստիճանի տակ:

Մինչև ռուլետը թխվում է, սերկևիլը կտրատել խորանարդիկներով, ավելացնել շաքարավազը, համեմունքները և խաշել:
Մատուցելիս զարդարել ռուլետը սերկևիլով և մածունից պատրաստված պաղպաղակով:

Share:
Թեգեր: Ամանոր, Գայանե Բրեիովա
Նախորդ նյութը

Թաքնված վտանգ. յոթ մթերք, որոնք թույն են պարունակում

Հաջորդ նյութը

Ամանորյա խաղալիք-թխվածքաբլիթի բաղադրատոմս հայ հրուշակագործից`հատուկ «Food&Wine»-ի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Առողջ սնունդ գուրմանների համար. ավոկադոյով ամառային աղցան

post-image
Սնունդ

Ամերիկացիների արկածներն Արցախում. բլոգերը համտեսել է երկրի գլխավոր կերակրատեսակը (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. հայկական պիցցա ամբողջ ընտանիքի համար

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. մարինացված ձուկ գազարով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8534

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6077

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5457

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5205

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3394

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"