ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ճոխ տոնական սեղաններով տոները մոտեցան ավարտին, և մենք հնարավորություն (միգուցե, նույնիսկ անհրաժեշտություն) ունենք կարգի բերել կազմվածքն ու փոխել սննդակարգը` ճաշացանկում ավելացնելով ավելի թեթև և ոչ կալորիական ուտեստներ: Առաջարկում ենք բեռնաթափման օր կազմակերպել և դրա համար ներկայացնում ենք 3 հատուկ բաղադրատոմս «Аргументы и факты»-ից:
Եվ այսպես
Սպիտակուցային օմլետ սպանախով

- 2-3 ձվի սպիտակուց
- 10 մլ բուսայուղ
- 30 գ սպանախ
- 30 գ վարունգ
- 15գ կանաչ ոլոռ
- Ոլոռի ծլեր
- Սամիթ
- 5 մլ կիտրոնի հյութ
- 5 մլ սամիթի յուղ
- Աղ
Պատրաստման եղանակը
Սպիտակուցները հարել մի պտղունց աղով մինչև փրփուր դառնա: Մետաղական թավայի մեջ բուսայուղ ավելացնել, տարածել այն կողքերով և տաքացնել: Սպիտակուցը լցնել թավայի մեջ և հավասարաչափ տարածել: 3 րոպեով դնել ջեռոցը:
Սպանախը կտրատել մեծ կտորներով և գցել կաթսայի մեջ. Ավելացնել ջուր, մի փոքր կիտրոնի հյութ և աղ: Միջուկը դնել օմլետի կենտրոնում և զգուշորեն ծալել այն:
Դնել ափսեի մեջ: Զարդարել վարունգի և սամիթի խարնուրդով, կեղևազրկած ոլոռով, ոլոռի և սամիթի ծլերով, սպանախի տերևներով և ավելացնել սամիթի յուղ:
Թխված բանջարեղեն տնական պանրով

- 300 գ լաբնե տնական պանիր
- 300 գ սմբուկ
- 100 գ լոլիկ
- 70 գ չերի լոլիկ
- 100 գ սոխ
- 50 գ սխտոր
- 80 գ բուլղարական պղպեղ
- 10 գ խալապենյո պղպեղ
- Աղ
Պատրաստման եղանակը
Լվանալ սմբուկը, լոլիկը, սոխը, սխտորը, բուլղարական պղպեղը և խալապենյո պղպեղը, տեղափոխել տապակի մեջ և դնել տաքացրած ջեռոցը: Թխել 180 աստիճանի տակ 10-15 րոպե: Թխված բանջարեղենը կեղևազրկել, վրան աղ և պղպեղ ցանել, մանրացնել բլենդերով: 100 գ բանջարեղենային խյուսը լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել պանիր և չերի լոլիկ: Մատուցել ուտեստը ձիթապտղով և առանց գլյուտենի հացի չիպսերով:
Կաթնաշոռային սուֆլե

- 400 գ կաթնաշոռ
- 200 գ թթվասեր
- 100 մլ անյուղ կաթի սեր
- 15 գ ժելատին
- 2 ճ. գդալ շաքարի փոշի
- 5 գ վանիլ
- 200 գ հատապտուղ
- 2 ճ. գդալ հատապտղային ջեմ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը մաղով անցկացնել: Ժելատինը թրջել սառը ջրում: Կաթնաշոռին ավելացնել թթվասեր, շաքարի փոշի, աղ, վանիլ, կաթի սեր: Լավ խառնել: Հետո ավելացնել թրջած ժելատինը և լցնել ձևավոր ափսեների մեջ: Դնել սառնարան 4 ժամով: Մատուցել հապալասի սոուսով (մուրաբայով) և կապույտ հապալասով: