Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Մսի փոխարինիչները մեծ տարածում են գտնում ռեստորաններում. դրանց շուկան կաճի`հասնելով 100 մլրդ դոլարի

Մսի փոխարինիչները սկսել են ավելի հաճախ հայտնվել երեխաների ափսեներում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մսի բուսական փոխարինիչների համաշխարհային շուկայի ծավալը 2030 թ-ին կաճի մինչև 100 մլրդ դոլարի` 2018 թ-ին գրանցված 19 մլրդ դոլարի համեմատ: Նման կանխատեսում է անում  CFRA ընկերությունը, որին հղում է կատարում MarketWatch-ը:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, 2019 թ-ի հոկտեմբերի դրությամբ, վերլուծաբանները բուսական փոխարինիչների ամերիկյան շուկայի ծավալը գնահատել են 2,4 մլրդ դոլար:

Ի սկզբանե, մսի բուսական փոխարինիչները կապում էին, առաջին հերթին, առողջ ապրելակերպի հետ: Հիմա սպառողները փոխել են պրոտեինի նկատմամբ իրենց մոտեցումը և ներառում են այն իրենց նախաճաշում: Նման կարծիք է հայտնել ամերիկյան Tyson Foods-ի սպառողական պահանջարկի ուսումնասիրության ղեկավար Ռիզա Շվարցը:

Մսի փոխարինիչները սկսել են ավելի հաճախ հայտնվել նաև երեխաների ափսեներում: Tyson Foods-ի` բուսական սպիտակուցների հիման վրա արտադրվող մթերքի ստորաբաժանումը` Raised&Rooted-ը նման սպառողներին առաջարկում է մսի բուսական փոխարինիչներով նագեթսներ: Նոյեմբերին Raised&Rooted-ի արտադրանքը վաճառվել է ԱՄՆ-ի 7000 խանութներում:

Մսի փոխարինիչների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Beyond Meat ընկերության համար կարևոր է համի գործոնը: Ընկերությունը նաև ընդգծում է, որ իր արտադրանքն էկոլոգիական է: Արագ սննդի որոշ ռեստորաններ նույնպես սկսել են իրենց հաճախորդներին առաջարկել մսի բուսական փոխարինիչներից պատրաստված ուտեստներ: Օրինակ, Beyond Meat-ը համագործակցում է այնպիսի խոշոր ռեստորանային ցանցերի հետ, ինչպիսիք են KFC-ն, Tim Hortons-ը, Subway–ը և Dunking Brands-ը:-0-

Share:
Թեգեր: աճ, ԱՄՆ, մսի բուսական փոխարինիչներ, շուկա, ռեստորաններ
Նախորդ նյութը

Լավ լուր թեյի սիրահարների համար կամ ինչ առավելություններ ունի կանաչ թեյը

Հաջորդ նյութը

Օրվա բաղադրատոմս. լոլիկով խրթխրթան սմբուկ քաղցրակծու սոուսի մեջ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. հավով, եգիպտացորենով և սոյայի ու մեղրի սոուսով աղցան

post-image
Սնունդ

Ինչո՞վ է օգտակար դեղձը և ինչպես բուրավետ կոմպոտ պատրաստել ձմռան համար (ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ)

post-image
Սնունդ

Լավագույն դիետան տեսողության համար

post-image
Սնունդ

Ամանորին ընդառաջ. 3 ամենահամեղ ու յուրօրինակ աղցանների բաղադրատոմսերը (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8182

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5237

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4634

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4456

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2985

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"