Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ինչպես ճիշտ պատրաստել պանրային ֆոնդյու

Պանրային ֆոնդյու պատրաստելու պարզ բաղադրատոմս սկսնակ խոհարարների համար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ֆոնդյուն հալեցված պանրի մի քանի տեսակներից պատրաստվող տաք ուտեստ է` գինու և մշկընկույզի ավելացմամբ։ Այն շվեյցարական խոհանոցի` մեծ ժողովրդականություն վայելող ազգային կերակրատեսակ է։ Ֆոնդյուն հիմնականում ուտում են խմբով հավաքվելիս` պանրային խյուսի մեջ թաթախելով հացը, կարտոֆիլը կամ այլ մթերքներ։

Դասական պանրային ֆոնդյու պատրաստելու համար ավելի լավ է սովորել պրոֆեսիոնալների մոտ։ Բայց մենք առաջարկում ենք փորձել ֆոնդյու պատրաստել հայտնի շեֆ խոհարար և հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերի բաղադրամտոմսով։

Բաղադրիչներ

  • 2 սոխ 
  • Ձիթապտղի յուղ
  • Ծովի աղ
  • Թարմ աղացած սև պղպեղ
  • 2 ճյուղ թարմ ծոթոր (ուրց)
  • 50 մլ սպիտակ գինի կամ սիդր
  • 400 գ չեդեր պանիր
  • 400 գ գրյուեր պանիր
  • 150 գ կապույտ պանիր
  • 2 ճաշի գդալ թթվասեր

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ լցնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և դնել միջին կրակի վրա։ Մանր կտրատել սոխը և լցնել տապակի մեջ։ Անընդմեջ խառնելով` տապակել սոխը, մի պտղունց աղ և սև պղպեղ ավելացնել, և տապակել ևս 5 րոպե։ Ուշադրություն դարձնել, որ սոխը չհասցնի գույնը փոխել, այլ միայն փափկի։ Ընթացքում ավելացնել ծոթորն ու նույնպես տապակել։

Մեծ կաթսան դնել թույլ կրակի վրա և տաք ջուր լցնել (մոտ 5 սմ)։ Վրան դնել մեծ ջերմակայուն թասիկ` «շոգեբաղնիք» ստեղծելով, այնպես, որ ջուրը չծածկի այն։ Թասիկի մեջ գինի լցնել։

Այդ թասիկի մեջ ավելացնել պանրի ամբողջ զանգվածը, այն պետք է նախապես մանր կտրատել կամ քերիչով անցկացնել։ Պանիրը կսկսի դանդաղ հալչել։ Գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ խառնել։ Նախքան պանիրն ամբողջությամբ կհալչի, տապակի պարունակությունն ավելացնել թասիկի մեջ, այդ թվում` թթվասերը և մի քանի ճաշի գդալ եռացրած ջուր։ Շարունակել խառնել մինչև պանիրն ամբողջությամբ հալի։–0–

Share:
Թեգեր: շվեյցարական խոհանոց, պանիր, ֆոնդյու
Նախորդ նյութը

Հավի լյարդից պարֆե. Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսը

Հաջորդ նյութը

Ուսանողական ուտեստներ ամեն օրվա համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ինչո՞վ է օգտակար դեղձը և ինչպես բուրավետ կոմպոտ պատրաստել ձմռան համար (ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ)

post-image
Սնունդ

Պիկնիկի ժամանակն է. ամառային սենդվիչների 5 բաղադրատոմս

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. Բրոկկոլի

post-image
Սնունդ

Նրբահամ քյուֆթայի յուրօրինակ բաղադրատոմս՝ ռեստորատոր Գայանե Բրեիովայից (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]ewsarmenia.am

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"