Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ուսանողական ուտեստներ ամեն օրվա համար

Մի քանի ուտեստի բաղադրատոմս, որոնք հնարավոր է պատրաստ փոքր բյուջե ունենալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ի՞նչ են ուզում բոլոր ուսանողները: Հանձնել քննությունները, աշխատանք գտնել և, իհարկե, լավ ուտել: Ներկայացնում ենք մի քանի ուտեստի բաղադրատոմս, որոնք հնարավոր է պատրաստ փոքր բյուջե ունենալու դեպքում:

Պաստա լոլիկով և ռեհանով

Շատ նրբաճաշակ է հնչում, բայց իրականում՝ սովորական սպագետի է (բայց մենք ոչ ոքի չենք ասի, այնպես չէ՞): Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է միայն սպագետի, լոլիկ, սոխ, սխտոր, ռեհան, աղ և պղպեղ:

Տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը, ավելացնել կտրատած լոլիկը և ռեհանը (ցանկալի է օգտագործել թարմ ռեհան, բայց չորացրածը նույնպես կլինի): Սպագետին եփել, ավելացնել պատրաստի սոուսի մեջ, խառնել և մի քիչ թողնել: Ահա և վերջ. իտալական պաստան պատրաստ է:

Կարտոֆիլով, սնկով և պղպեղով բանջարեղենային ռագու

Բանջարեղենը շատ օգտակար է, բացի այդ այն կօգնի գումար տնտեսել: Սեզոնային բանջարեղենը թանկ չէ, բայց դրանից կարելի է բազում ուտեստներ պատրաստել: Օրինակ՝ ռագու:

Այն շատ հեշտ է պատրաստել: Մաքրած կարտոֆիլը եփում ենք 7-8 րոպե, հետո խորանարդաձև կտրատում ենք և տապակում մեծ թավայի մեջ մինչև դառնա մուգ ոսկեգույն: Կարտոֆիլին ավելացնում ենք սխտոր և բուլղարական պղպեղ ու տապակում ենք ևս 3 րոպե: Հետո ավելացնում ենք խորանարդաձև կտրատած լոլիկը և սունկը, պատրաստում ենք ևս 5 րոպե և մի փոքր թողնում ենք: Մատուցելիս կարելի է վրան կանաչի լցնել: 

Շոկոլադե կեքս

Քաղցրացրեք դաժան ուսանողական կյանքը հասարակ շոկոլադե կեքսով: Բաղադրիչները շատ չեն և, հավանաբար, կլինեն ձեր սառնարանում:

Եվ այսպես, խառնում ենք 2 ձու, կես թեյի գդալ սոդա, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, կես բաժակ ալյուրը, 70-100 գ ոչ քաղցր յոգուրտ կամ մածուն և 2 ճաշի գդալ կակաո: Հարում ենք բոլոր բաղադրիչները մինչև միասեռ զանգված ստանալը, լցնում ենք ափսեների մեջ և թխում ջեռոցում 20-25 րոպե 150 աստիճանի տակ՝ մինչև խմորը բարձրանա:-0-

Share:
Թեգեր: բաղադրատոմս, ուսանող, ուտեստ
Նախորդ նյութը

Ինչպես ճիշտ պատրաստել պանրային ֆոնդյու

Հաջորդ նյութը

Ամերիկացիների արկածներն Արցախում. բլոգերը համտեսել է երկրի գլխավոր կերակրատեսակը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ինչպես չհավաքել ավելորդ կիլոգրամներ`մնալով տանը ողջ օրը. Lifehack հայ դիետոլոգից. ԷՔՍԿՅՈՒԶԻՎ

post-image
Սնունդ

Արագ նախաճաշ. համեղ բուտերբրոդների բաղադրատոմս

post-image
Սնունդ

Նրբահամ քյուֆթայի յուրօրինակ բաղադրատոմս՝ ռեստորատոր Գայանե Բրեիովայից (ՖՈՏՈ)

post-image
Սնունդ

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8720

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6479

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5872

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3766

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"