Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Վիսկի լցնող հոգեբան. ինչպե՞ս են ապրում հայ բարմենները և ինչո՞ւ են մարդիկ նրանց վստահում ավելի շատ, քան ընկերներին

Հայ բարմենի կյանքի կանոնները

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Food and Wine–ը որոշեց կանգնել բարի սեղանի մյուս կողմում և իմանալ, թե ինչ է նշանակում բարմեն աշխատել, ամեն օր շփվել բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հաճախ կիսվում են իրենց խնդիրներով, վախերով և մտքերով: Բարմեն և The Key բարի սեփականատեր Նոնա Գևորգյանը հատուկ Food&Wine-ի համար խոսել է իր աշխատանքի, այցելուների պատմությունների և իր սեփական տարածքը պահպանող անտեսանելի  պատնեշի մասին:

Ես առաջին հայացքից կարող եմ գուշակել իմ մշտական այցելուների տրամադրությունը, երբ նրանք բար են մտնում:

Բարմենը նման է հոգեբանի: Միայն թե հոգեբանին վճարում ես ընդունելության ժամերի համար, իսկ այստեղ՝ խմիչքի:

Բարմենների գլխավոր կանոնը. ականջներդ և աչքերդ բաց պահիր, իսկ բերանդ՝ փակ:

Մարդը երբեմն ավելորդ բաներ է խոսում, բայց արդեն չի կարողանում կանգ առնել, քանի որ պետք է արտահայտվի։

Լավ բարմենը ուշադիր և զգայուն մարդ է, ով պետք է հասկանա մարդկային զգացմունքները

Բարմեններն ունեն  այսպիսի արտահայտություն. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում խմիչք ենք լցնում»:

Եթե մարդը միայնակ է եկել բար, ուրեմն նրա ներսում ինչ-որ բան «պատռվել է», և նա եկել է թել ու ասեղ գտնելու, որպեսզի կարի իրեն: Եվ, հաճախ, թել ու ասեղը հենց դու ես:

Եթե կինը միայնակ է եկել բար, ուրեմն ինչ-որ լուրջ բան է պատահել:

Տղամարդկանց ավելի հեշտ է շփվել կին բարմենների հետ, իսկ կանանց համար՝ տղամարդ բարմենների:

Առաջինն ուշադրություն եմ դարձնում մարդու վիճակին: Դրանից հետո արդեն գիտեմ, թե նրան ինչ լցնեմ, ինչ առաջարկեմ, ինչ երաժշտություն միացնեմ և ինչպես սկսեմ խոսակցությունը:

Նախկինում ես տուն էի գալիս հոգնած, գիշերը ծխախոտ էի ծխում և մտածում ուրիշ մարդկանց խնդիրների մասին: Կորցրել էի նրանց և իմ անձնական կյանքի ու սեփական անձի միջև կապը: Բայց տարիների հետ սովորում ես դրանք առանձնացնել իրարից:

Եթե չունենայի սեփական բարը, ես բարմեն կաշխատեի:

Սիրում եմ ալկոհոլ, բայց խմում եմ այն աչ թե արբելու, այլ հաճույք ստանալու համար:

Բարմեններն այսօր մանրացել են, պակաս պրոֆեսիոնալ են դարձել և մարդկանց ընկալում են որպես փող, իսկ այդպես չի կարելի:

Կայացած կանայք խմում են տղամարդկանց համար նախատեսված խմիչքներ`ռոմ կամ օղի: Ուժեղ կանայք խմում են Բեյլիս լիկյոր: Իսկ թիթիզիկները ասում են «Ինձ Մարտինի, խնդրում եմ»:

Ես չեմ տեսնում բացասական կողմեր իմ աշխատանքում: Եթե ընտրել ես այդ աշխատանքը, և այն քեզ դուր է գալիս, ի՞նչ բացասական կողմեր կարող են լինել:

Share:
Թեգեր: բարմեն, կյանքի կանոններ, Հայաստան, հարցազրույց, հոգեբան
Նախորդ նյութը

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Food&Wine–ը հայտարարում է մրցույթ երևանյան ամենահայտնի ռեստորանի, փաբի և սրճարանի կոչման համար

Հաջորդ նյութը

Հայկական ռոմանտիկա և ոչ մի փափուկ արջուկ. որպես նվեր գինի ընտրելու տոնական ուղեցույց Food&Wine-ից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ոչ` ավիտամինոզին. աշնանային օգտակար ըմպելիքների լավագույն բաղադրատոմսերը

post-image
Ըմպելիք

Տակառագործության նուրբ արվեստը՝ Մարիամ և Աննա Պողոսյանների մատուցմամբ. ինչպես անսովոր այս զբաղմունքը դարձավ կյանքի գործ քույրերի համար (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

ԵԿԳ–ն ներկայացնում է վարպետության նոր բարձունք. «Էրեբունի 50»՝ ARARAT շարքի նոր ուլտրապրեմիալ կոնյակ

post-image
Ըմպելիք

Կոճապղպեղով և անանուխով լիմոնադ. ամրապնդում ենք իմունիտետը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8608

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6261

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5615

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5302

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3543

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"