ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանն արդեն երրորդ անգամ կազմակերպում է յուրահատուկ և ուսուցողական միջոցառում, որը կոչվում է Cocktail Day։
Միջոցառման ընթացքում կարելի է ծանոթանալ կոկտեյլներին, որոնք պատրաստվում են ամենահայտնի հայկական խմիչքներից մեկից` կոնյակից
Այցելուները սկզբում շրջում են ԱՐԱՐԱՏ թանգարանում, որտեղ ծանոթանում են կոնյակի արտադրության գործընթացին և դրա հարուստ պատմությանը, այնուհետև կազմակերպվում է կոկտեյլների պատրաստման վարպետության դաս։ Ընդ որում կոկտեյլներն ամեն անգամ տարբեր են, ինչի շնորհիվ միջոցառումը դառնում է ավելի հետաքրքիր։
Այս անգամ, օրինակ, Բարմենների հայկական ասոցիացիայի բարմենները բոլոր ցանկացողներին սովորեցրեցին պատրաստել Armenian Beauty և Sprinkle of Summer կոկտեյլներ։–0–